Paparazzi
«Paparazzi» | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայիի սինգլը | ||||
«The Fame» ալբոմից | ||||
Թողարկված | 6 հուլիսի, 2009 | |||
Ֆորմատ | CD, թվային ներբեռնում, 7" | |||
Ձայնագրված | 2007–08 150 Studios (Պարսիպինի-Թրոյ Հիլզ, Նյու Ջերսի) | |||
Ժանր | դենս-փոփ | |||
Երգահան | Լեդի Գագա և Ռոբ Ֆուսարի | |||
Տևողություն | 3:29 | |||
Լեյբլ | Streamline, Kon Live, Cherrytree, Interscope | |||
Պրոդյուսեր | Ռոբ Ֆուսարի, Լեդի Գագա | |||
Լեդի Գագայիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Paparazzi» (հայերեն՝ Պապարացի), Լեդի Գագայի երգը, որ թողարկվել է որպես նրա առաջին ստուդիական The Fame ալբոմի սինգլ։ Գագայի և Ռոբ Ֆյուսերի գրած երգը որպես ալբոմի երրորդ սինգլ թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ռուսաստանում և Իտալիայում, որպես չորրորդ սինգլ Կանադայում և ԱՄՆ-ում, որպես հինգերորդ սինգլ՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ֆրանսիայում։ Թողարկումը տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայում, իսկ չորս օր անց՝ Ավստրալիայում։ Ի սկզբանե, որպես երրորդ սինգլ Մեծ Բրիտանիայում ցանկացել էին թողարկել «LoveGame» երգը, բայց նրա հակասական տեքստի և երաժշտական բաց հոլովակի պատճառով որպես երրորդ սինգլ ընտրվել է «Paparazzi» երգը[1]։ Երգը գրվել է Գագայի կողմից նրա համար, որ արտացոլի նրա փառքի ձգտումը։ «Paparazzi»-ն միջին տեմպում պարային ստեղծագործություն է, որի տեքստը ցույց է տալիս այն իրավիճակը, երբ ինչ-որ մեկին անընդհատ հետևում են, որպեսզի արժանանան ուշադրության և փառքի։
Երգը դրական է գնահատվել քննադատների կողմից ուրախ տրամադրության ու ակումբային մթնոլորտի համար և կոչվել է ալբոմի ամենահիշվող և իմաստավոր երգը։ Երաժշտական տեսահոլովակում Գագան հանդես է գալիս որպես ճակատագրական աստղ, որին հետևում են լուսանկարիչները, որը քիչ էր մնում սպանվեր իր ընկերոջ կողմից։ Տեսահոլովակում ցույց է տրված, թե ինչպես է նա ողջ մնում, վերադառնում և վրեժ լուծում իր ընկերոջից՝ փառքի վերադառնալու ճանապարհին կատարելով փորձարկումներ։ Երգն ընդգրկվել է Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի, Ռուսաստանի և Մեծ Բիտանիայի հիթ-շքերթներում, գլխավորել Գերմանիայի և Չեխիայի հիթ-շքերթները։ ԱՄՆ-ում երգը հասել է «Billboard Hot 100» հիթ-շքերթի 6-րդ հորիզոնական։
Ստեղծագործության ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ռոն Սոլոմովիչը «About.com»-ից գրել է, որ երգը ունի մի քանի իմաստներ, Գագան պատասխանել է.
Ինչ արած, ես շատ ուրախ եմ, որ կան բազմաթիվ մեկնություններ, դրանում է հենց գաղափարը։ Երգը մի քանի երևույթների մասին է՝ իմ ներքին կռվի մասին, որը կայանում է նրանում, թե արդյոք ուզում եմ ես փառք, թե սեր։ Նաև երգը պապարացիներին մոլորեցնելու մասին է, որպեսզի նրանք սիրեն ինձ։ Այս երգը տեսախցիկների հանդեպ ունեցած սիրո մասին է, բացի դա այդ երգը, դարձել է փառքի և սիրո հարց՝ հնարավոր է արդյոք ունենալ երկուսը միաժամանակ թե միայն մեկը[2]։
Ավստրալիական «Daily Telegraph» ամսագրին տված հարցազրույցում, Գագան բացատրել է, որ երգը գրվել է հաջողության և սիրո հաշվեկշռի փնտրտուքներում[3]։ Բիլլ Լեմբը «About.com»-ից համաձայնել է, որ երգը հանդիսանում է միօրինակ «սիմբոտիկ, բայց վերջնական արդյունքում կեղծ և „պլաստիկ “ աստղերի և նրանց հետևող պապարացիների հարաբերությունների մեջ […] որոնք, ինչ էլ լինի կփաստաթղթավորեն պատմությունը և վերջնական արդյունքում, փառք կստեղծեն»[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները երգին տվել են դրական արձագանքներ։ Ջիլ Մենզեյը «Billboard»-ից, «The Fame Ball Tour» մրցանակաբաշխության ժամանակ, գովել է Գագային երգում, ասելով, որ. «Փառքով մոլագարված „Paparazzi“ բալլադը, ցույց է տվել, թե ինչքան հմուտ կարող է լինել իր ձայնային դիապազոնով»[5]։ Ալեքսիս Պետրիդիսը «The Guardian»-ից ասել է, որ «դուք կարող եք շուտ հոգնել ալբոմի անընդհատ կրկնվող թեմայից, բայց „Paparazzi“ երաժշտությունը իսկականից զբաղեցնում է տեղ ձեր գլխում և ոչ մի կերպ չի ուզում լքել այն»[6]։ Ստեֆան Թոմասը «Allmusic»-ից կոչել է երգը խելացի և ասել, որ այն «բազմագործոն միաժամանակ հրաշալի փոփ-թրեք է և նրա չար ծաղրանմանակումն է»[7]։ Բեն Նորմանը «About.com»-ից ասել է, որ երգը մտնում է ալբոմի ամենասիրելի երգերի մեջ և ավելացրել է, որ այն զարմացնող է[8]։ Փրայա Էլանը «The Times»-ից արտահայտել է կարծիք, որ «նույնիսկ տրիո երգերը, որոնք կազմում են ամբողջ ալբոմի աստղայնության հիմքը („Paparazzi“, „Beautiful Dirty Rich“ և գլխավոր երգը) չեն միախառնվում հանրահայտության դատարկության հետ, իսկ ավելի շուտ նախընտրում են նայել կողքից»[9]։ Բիլլ Լեմբը «About.com»-ից կարծում է, որ երգը հանդիսանում է Գագայի գագաթնակետը, որպես արտիստուհի։ Շարունակությունում, նա նշել է սիմբիոտիկ հարաբերությունները աստղերի և պապարացիների միջև, էմոցիան թաքնված բառերի երաժշտության միջև և Գագայի հաստատուն վոկալը որպես երգի «կողմ» փաստեր[4]։
Էվան Սաուդեյը «PopMatters»-ից ասել է, որ երկու սինգլներն էլ, «Paparazzi»-ն և ավելի վաղ «Poker Face» երգերը համատեղելի են երգչուհու առաջին սինգլ, «Just Dance»-ի հետ, բայց ավելացրել է, որ «համարներից ոչ մեկում նույնիսկ ակնարկ չկա, այն բանի վրա, որ Գագան կրկնում է իրեն, դրա փոխարեն, թվում է, որ նրա սխալները արտահայտված են միայն նրանով, որ նա փորձում է մտնել տարածք, որին, ըստ երևույթի դեռ պատրաստ չէ»[10]։ Ֆրիդոմ Դա Լեկը Վաշինգտոն Փոստից քննադատորեն է գնահատել երգը և ասել է, որ չնայած այն բանի վրա, որ Գագան թվում է ավելի լուրջ, երբ հորդորանքով է երգում «Paparazzi»-ն, երգը միևնույն է թվում է նույնանման բարակ և դիմազուրկ, որը թվում է անհամ[11]։ Էրիկա Հովարդը «New Times Broward-Palm Beach»-ից անվանել է երգը ավելի «խոսուն» ալբոմում[12]։ Ջոն Կարամանիկան «Նյու Յորք Թայմս»-ից ասել է, որ «Paparazzi»-ն սիրային հաղորդագրություն է ուղարկված տեսախցիկից անձնավորությանը, բայց այն շատ շուտ է կտրվում, որպեսզի ցույց տա, որ այդ հարաբերությունները խորն են։ Ցանկացած ակնարկ այն մասին, որ Գագան փորձում է ցույց տալ ավելի խոր միտք ամբողջությամբ մխրճված տեքստի մեջ, այլանդակված դատարկ պարծենկոտությամբ, որը չի տալիս ամբողջ ցինիզմը դրվագին[13]։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլը դեբյուտացվել է ԱՄՆ-ի «Billboard Hot 100» հիթ-շքերթում 2009 թվականի սեպտեմբերի 12-ին 74-րդ հորիզոնականում։ Արդյուքնում երգը հասել է 6-րդ հորիզոնականի, դառնալով անընդմեջ չորրորդ սինգլը, որը հայտնվել է հիթ-շքերթի թոփ-10-ում[14]։ Շնորհիվ ստեղծագործության հաջողության, Գագան դարձել է փոքրաթիվ երգչուհիներից մեկը, ում չորս սինգլները դեբյուտային ալբոմից հայտնվել են հիթ-շքերթի թոփ-10-ում վերջին 10 տարվա ընթացքում (այլ երգչուհիների շարքում՝ Քրիստինա Ագիլերա, Բիոնսե և Ֆերջի)[15]։ Սինգլը նաև գլխավորել է «Billboard Pop Songs» հիթ-շքերթը և այդկերպ Գագան դարձել է առաջին երգչուհին 17 տարվա ընթացքում, ում առաջին չորս սինգլները գլխավորել են հիթ-շքերթը[16]։ Երգը նաև գլխավորել է պարային ակումբային «Hot Dance Club Songs» հիթ-շքերթը[17]։ Սինգլը վաճառվել է 2 միլիոն թվային օրինակի վաճառքով ԱՄՆ-ում «Nielsen Soundscan»-ի տվյալներով[18]։ Կանադայում «Paparazzi»-ն դեբյոտացվել է «Canadian Hot 100» հիթ-շքերթի 92-րդ հորիզոնականում[19] և բարձրացել է 57-րդ հորիզոնականի հաջորդ շաբաթում, թվային ներբեռնման քանակի ավելացմամբ[20]։ Արդյունքում երգը հասել է հիթ-շքերթի 3-րդ հորիզանականին[21]։
«Paparazzi»-ն դեբյուտացվել է ավստրալիական «Australian Singles Chart» հիթ-շքերթի 73-րդ հորիզոնականում 2009 թվականի հունիսի 1-ին և բարձրացել է 27-րդ հորիզոնականի հաջորդ շաբաթում[22]։ Երգը հասել է 2-րդ հորիզոնականի հիթ-շքերթի շրջանակներում, դառնալով Գագայի հինգերորդ սինգլը, որը հայտնվել է թոփ-5-ում[23]։ Սինգլը հավաստագրվել է երկու անգամ պլատինե կարգավիճակում Ավստրալիայում, 140 հազար օրինակ վաճառքով[24]։ Նոր Զելանդիայում երգը դեբյուտացվել է 23-րդ հորիզոնականում 2009 թվականի հունիսի 22-ին[25] և հասել է 5-րդ հորիզոնականի հիթ-շքերթում[26]։ Սինգլը հավաստագրվել է որպես ոսկե, որից 14 շաբաթ հիթ-շքերթում մնալուց հետո, 7.5 հազար օրինակ վաճառքով[27]։ Երգը դեբյուտացվել է Մեծ Բրիտանիայի «UK Singles Chart» հիթ-քերթում 2009 թվականի փետրվարին 99-րդ հորիզոնականում, թվային վաճառքներից հետո, «The Fame» ալբոմի թողարկումից հետո։ Սինգլը հասել է 4-րդ հորիզոնականի հիթ-շքերթում[28]։ Վաճառվել է սինգլի ավելի քան 400 հազար օրինակ Մեծ Բրիտանիայում։ Իռլանդիայում սինգլը դեբյուտացվել է հիթ-շքերթի 38-րդ հորիզոնականում[29] և հետո հասել է չորրորդ որիզոնականի[30]։
«Paparazzi»-ն գլխավորել է Գերմանիայի հիթ-շքերթը, դառնալով երկրորդ սինգլը № 1 երկրում։ Նիդեռլանդներում ստեղծագործությունը դեբյուտացվել է 27-րդ հորիզոնականում 2009 թվականի հուլիսի 18-ին[31] և հասել է 4-րդ հորիզոնականի, հիթ-քերթում 6 շաբաթ մնալուց հետո[32]։ Իտալիայում երգը դեբյուտացվել է 19-րդ հորիզոնականում և հետո հասել է 3-րդ հորիզոնականի, դառնալով Գագայի երկրորդ սինգլը, որը հայտնվել է հիթ-շքերթի թոփ-3-ում[33]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրություն և աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակը նկարահանել են շվեդ ռեժիսոր, Յոնաս Աքերլունդը, որը դրանից առաջ նկարահանել է վիդեո-տեսահոլովակներ այնպիսի կատարողների համար ինչպիսիք են, The Smashing Pumpkins, Մադոննա, Moby, Rammstein և U2: Յոնասի կինը, Բեո Աքերլունդը, վերցվել է որպես Գագայի ստիլիստ[34]։ MTV-ին տված հարցազրույցի ժամանակ, Գագան ասել է, որ արդեն նկարահանել է «[..] իմ տեսահոլովակը „Paparazzi“-ի համար, որը նկարահանվել է ինձ համար շատ հաճելի բանալիով։ Տեսահոլովակը՝ մինի-ֆիլմ է »[35]։ «The Canadian Press»-ին տված հարցազրույցի ժամանակ, 2009 թվականի մայիսի 26-ին, երգչուհին, բնութագրել է իր նոր տեսահոլովակը որպես «ամենակրեատիվ աշխատանքը, որը [նա] ստեղծել է ինչ-որ մեկի հետ համատեղ, մինչ այժմյան ժամանակները»[36]։ Նա նաև բացատրել է տեսահոլովակի թաքնված միտքը և հիմնական միտքը, որը նա կրում է իր մեջ։
Նա կրում է իրական, կեղծ և ուժեղ նամակ, որը վերաբերում է մեդիա-անբարոյականությանը և մահվանը, փառքի կորստին, և այն բանի վրա թե ինչպես է դա ազդում երիտասարդ մարդկանց վրա։ Տեսահոլովակը հետապնդում է արհեստականորեն մտածված պահեր, որոնցում հայտնվում են մարդիկ, որպեսզի դառնան հայտնի։ Եթե խոսենք ավելի կոնկրետ դա պորնոգրաֆիան է և սպանությունը։ Դրանք տեսահոլովակի հիմնական թեմաներն են[36]։
Պրեմիերայի սպասված օրը 2009 թվականի հուլիսի 4-ն է, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, «Channel 4» ալիքով։ Սակայն մայիսի 29-ին, Ավստրալիայի համերգների ժամանակ, Գագան թողել է հաղորդագրություն թվիթերյան իր կայքէջում «հերիք է գողանաք իմ անիծյալ տեսահոլովակները», որը բացատրվել է նրանով, որ թողարկումը անց է կացվել առանց երգչուհու համաձայնության[37]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակը ներկայացնում է ութրոպեանոց մինի-ֆիլմ, որի գլխավոր դերերը կատարում են Գագան և շվեդ դերասան Ալեքսանդր Սկարգսգարդը, որը կատարել է նրա բոյֆրենդդի դերը։ Սյուժեն ընդգրկում է մի շարք սպանություններ, որում խառնված է ճակատագրական աստղ, որը միշտ հետապնդվում է պապարացիներով[37]։ Տեսահոլովակը սկսում է առանձնատանը դրվագով, որը տեղակայված է ծովի ափին, որտեղ Գագան և իր բոյֆրենդը ցուցադրված են պառկած անկողնու վրա և խոսում են շվեդերեն։ Հետո նրանք տեղափոխվում են բաց տերասա և սկսում են համբուրվել, երբ թաքնված լուսանկարիչը գաղտնի նկարներ է անում։ Գագան հասկանում է, որ իր բոյֆրենդն է ներս թողել լուսանկարչին առանձնատան տարածք և փորձում է նրան կանգնեցնել[38]։ Սակայն, նա չի կարողանում դուրս գալ նրա գրկախառնությունից, նա ջարդում է շամայնի շիշը նրա գլխին։ Բարկացած բոյֆրենդը հրում է նրան պատշգամբից, որից հետո Գագն ցուցադրվում է գետնին սեփական արյան լճակի մեջ պառկած, այն ժամանակ, երբ պապարացիները նրան լուսանկարում են, իսկ թերթերի էջերին լույս են տեսնում հոդվածներ, որոնք հաղորդում են, որ նրա կարիերան ավարտվել է[37]։ «Rolling Stone» ամսագրի տվյալներով, տվյալ դրվագը նկարահանվել է Ալֆրեդ Հիչքոքի Գլխապտույտ ֆիլմի ազդեցության ներքո[39]։
Հետո ցուցադրվում է դրվագ, որում Գագան մոտենում է տանը լիմուզինով։ Տղամարդ պարողը նրան ձեռքերի վրա դուրս է հանում մեքենայից և նստեցնում է անթամալույծի աթոռին։ Այդ պահից հետո սկսվում է հնչել երգը[40]։ Այն պահին, երբ պարողները նրա շուրջբոլորը սկսում են պարել, Գագան վեր է կենում աթոռից և շարժվում է ձեռնափայտերի օգնությամբ կարմիր գորգի վրայով, մետաղական կրծքակալով և գլխարկով[40]։ Այդ դրվագը ընդհատվում է, ցույց տալով մահացած երիտասարդ մարդկանց, որոնք պառկել էին առանձնատան շրջակայքում[37]։ Հետո Գագան ցուցադրվում է պառկած ոսկե բազմոցին, որտեղ նա գրկախառնվում է երեք ռոքերների հետ, «Loving you is cherry pie» տողերի ժամանակ։ Եռյակը հայտնի «Snake of Eden» անվանումով, նկարահանվում է «Daisy of Love» հեռուստանախագծով[40]։
Հաջորդ տեսարանում Գագան և իր բոյֆրենդը, կարդում են ամսագիր, ցուցադրվում են նստած բազմոցին թեյախմության սենյակում։ Գագայի հագին դեղին զգեստ է և կլոր ակնոցներ[38]։ «The Guardian»-ը համեմատել է Գագայի տեսքը այդ պահին Մինի Մաուսի տեսքի հետ[41]։ Վերջնական արդյունքում Գագան վրեժ է լուծում իր բոյֆրենդից, թունավորելով նրան, օգատգործելով թույն, որը գտնվել էր նրա մատանիում և որը նա գաղտնի լցրել էր նրա ըմպելիքի մեջ։ Երբ նա մահանում է, Գագան զանգում է 911 և ասում, որ հենց նոր սպանել է իր բոյֆրենդին[37]։ Հետո գալիս է ոստիկանությունը և ձերբակալում Գագային, այդ պահին պապարացիները նորից շրջապատում են նրան[37]։ Ամսագրի հոդվածները, այդ անգամ, հաստատում են նրա անմեղությունը[38], այն մասին, որ նա վերադարձել է և նորից դարձել է նշանավոր և հանրաճանաչ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Գագան ընդունում է մոդելի դիրք, ոստիկանական տեսախցիկների համար, այն ժամանակ, երբ տեսախցիկի հետևի ձայնը ասում է. «Նայիր տեսախցիկին… հաջորդը»։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]* Անգլերեն և ավստրալերեն CD-սինգլ[42][43][44]
|
|
Հիթ-շքերթներ և վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[66] | 2× Platinum | 140 000^ |
Դանիա (IFPI Denmark)[80] | Gold | 15 000^ |
Գերմանիա (BVMI)[81] | Platinum | 300 000^ |
Իտալիա (FIMI)[82] | Platinum | 20 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[68] | Gold | 7500* |
Շվեդիա (GLF)[83] | Gold | 10 000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[84] | Gold | 15 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[85] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[86] | 5× Platinum | 3,600,000[87] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Ամսաթիվ |
---|---|
Իռլանդիա[88] | 5 հուլիսի, 2009 |
Մեծ Բրիտանիա[88] | 6 հուլիսի, 2009 |
Ավստրալիա[43] | 10 հուլսիս, 2009 |
Իտալիա[89] | 17 հուլիսի, 2009 |
ԱՄՆ[90] | 8 սեպտեմբերի, 2009 |
Գերմանիա[91] | 11 սեպտեմբերի, 2009 |
Ֆրանսիա[92] | 7 դեկտեմբերի, 2009 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lady GaGa gagged». The Sun. News International. 2009 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Slomowicz, Ron (2008 թ․ հունիսի 10). «Lady Gaga Interview». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Hutchinson, Jane (2009 թ․ հունիսի 21). «Radio GaGa». The Daily Telegraph. News Corporation. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Lamb, Bill (2009 թ․ հուլիսի 6). «Lady GaGa - "Paparazzi"». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Menze, Jill (2009 թ․ մայիսի 4). «Lady Gaga / May 2, 2009 / New York (Terminal 5)». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Petridis, Alex (2009 թ․ հունվարի 9). «Lady Gaga: The Fame». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Erlewine, Stephen Thomas (2008 թ․ սեպտեմբերի 8). «allmusic ((( The Fame > Overview )))». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Norman, Ben (2008 թ․ հոկտեմբերի 2). «Lady Gaga - 'The Fame'». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Elan, Priya (2009 թ․ հունվարի 10). «The Big CD: Lady GaGa - The Fame». The Times. News Corporation. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Sawdey, Evan (2009 թ․ հունվարի 12). «Lady GaGa > The Fame». PopMatters.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Du Lac, Freedom (2008 թ․ հոկտեմբերի 28). «'Fame' Isn't Worth Getting GaGa Over». The Washington Post. The Washington Post Company. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Hobart, Erika (2009 թ․ մարտի 21). «Some Like It Pop». New Times Broward-Palm Beach. New Times Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Caramanica, Jon (2009 թ․ հունվարի 3). «An Artist Whose Chief Work Is Herself». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 14,0 14,1 Pietroluongo, Silvio (2009 թ․ հոկտեմբերի 8). «Jay Sean leads packed Hot 100 Top Five». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Trust, Gary (2009 թ․ սեպտեմբերի 24). «Chart Beat Thursday: Live-Blogging The Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Trust, Gary (2009 թ․ նոյեմբերի 3). «Lady Gaga Sets Latest Billboard Chart Record». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Taylor, Chuck (2009 թ․ նոյեմբերի 2). «Chart Highlights: Adult Pop, Rock, Latin Songs & More». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Grein, Paul (2010 թ․ հունվարի 20). «Week Ending Jan. 17, 2010: 21 Million Lady Gaga Fans Can't Be Wrong». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Canadian Hot 100». Billboard. acharts.us. 2009 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Canadian Hot 100». Billboard. acharts.us. 2009 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 21,0 21,1 «Canadian Hot 100». Billboard. acharts.us. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Australian Singles Chart». Australian Recording Industry Association. acharts.us. 2009 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 23,0 23,1 «Australia Singles Top 50». Australian Recording Industry Association. acharts.us. 2009 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «ARIA Charts - Accreditations - 2009 Singles». Australian Recording Industry Association. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «New Zealand Top 40». Recording Industry Association of New Zealand. acharts.us. 2009 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 26,0 26,1 «New Zealand Top 40». Recording Industry Association of New Zealand. acharts.us. 2009 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «September 13, 2009: New Zealand Gold Certification». Recording Industry Association of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 28,0 28,1 «Paparazzi UK Singles Chart peak position». The Official Charts Company. Chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Irish Singles Chart». Irish Recorded Music Association. acharts.us. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 30,0 30,1 «Irish Singles Chart». Irish Recorded Music Association. acharts.us. 2009 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Dutch Top 40». MegaCharts Radio 538. acharts.us. 2009 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 32,0 32,1 «Dutch Top 40». MegaCharts Radio 538. acharts.us. 2009 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 33,0 33,1 «Lady Gaga – Paparazzi». Ultratop 50. Hung Medien. 2009 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Odell, Amy (2009 թ․ հունիսի 9). «Lady Gaga's Stylist Demystifies the Most Amazing Job Ever». New York magazine. New York Media LLC. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Vena, Jocelyn; Matt Elias (2009 թ․ մայիսի 11). «Lady Gaga 'Very Pleased' With New Music Video». MTV. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2010-04-02-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 36,0 36,1 Patch, Nick (2009 թ․ մայիսի 26). «Lady Gaga announced as performer at MuchMusic Video Awards in June». The Canadian Press. Canadian Press Association. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 Kaufman, Gil (2009 թ․ հունիսի 29). «Lady Gaga Angry That Epic 'Paparazzi' Video Leaked». MTV. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2009-06-01-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 Reporter, Daily Mail (2009 թ․ մայիսի 30). «Lady GaGa shares passionate embrace with trio of brothers in steamy new video». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Kreps, Daniel (2009 թ․ մայիսի 29). «Lady Gaga's Sexy, Cinematic "Paparazzi" Video Hits the Web». Rolling Stone. Jann Wenner. ISSN 0035-791X.
- ↑ 40,0 40,1 40,2 Semigran, Aly (2009 թ․ մայիսի 29). «Lady GaGa's new 'Paparazzi' video/mini-movie: We have no words». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Pickard, Anna (2009 թ․ հունիսի 4). «Each minute painstakingly outlined. Every outfit duly noted. Oh, and there's a song in there somewhere, too». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «UK CD Single – Paparazzi». HMV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 43,0 43,1 «Australian release date». Musicshop.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Lady Gaga – Paparazzi – UK iTunes CD Single». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Lady Gaga - Paparazzi - Canadian iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Lady Gaga - Paparazzi - Australian iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Lady Gaga – Paparazzi – Ireland iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Lady Gaga – Paparazzi – UK iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Lady Gaga - US iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «US 'The Remixes' CD». Interscope Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Lady Gaga - Paparazzi German iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Lady Gaga - Paparazzi French iTunes Remix EP». iTunes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Lady Gaga - Paparazzi EU The Remixes CD single». Hyangmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Paparazzi (The Remixes Part Deux) - EP by Lady GaGa - Download Paparazzi (The Remixes Part Deux) - EP on iTunes». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
- ↑ 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 55,6 55,7 «Lady Gaga – Paparazzi – European charts». Ultratop 50. Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Brazil Hot 100 Airplay». Billboard Brazil (Portuguese). Brazil: Nielsen Business Media, Inc. 79 (2). 2010 թ․ մարտի 1. ISSN 977-217605400-2.
{{cite journal}}
: Check|issn=
value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «RADIO TOP100 Oficiální – Czech Airplay Chart». International Federation of the Phonographic Industry. IFPIcr.cz. 2009 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Lady GaGa Album & Song Chart History – European Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Reporter, SNEP (2009 թ․ դեկտեմբերի 15). «Mylène Farmer entre en tête». Syndicat National de l'Édition Phonographique. ChartsinFrance. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Reporter, MC (2009 թ․ հոկտեմբերի 13). «Tokio Hotel katapultieren sich an die Spitze der Album-Charts». Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Rádiós Top 40 játszási lista – Hungarian Airplay Chart». Mahasz. 2009 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «RADIO TOP100 Oficiálna – Slovakian Airplay Chart». International Federation of the Phonographic Industry. IFPIcr.cz. 2009 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Billboard – Lady Gaga – Adult Contemporary». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Taylor, Chuck (2009 թ․ սեպտեմբերի 22). «Chart Highlights: Pop, Country, Rock Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100 | Billboard.com
- ↑ 66,0 66,1 «ARIA Charts – Accreditations – 2009 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է September 28, 2011-ին.
- ↑ «Gold/Platinum datenbank». International Federation of the Phonographic Industry Musikindustrie.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 68,0 68,1 THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
- ↑ «Swiss Certifications – Awards 2009». International Federation of the Phonographic Industry. Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «BPI - searchable datadase». British Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Searchable Database - RIAA - Lady Gaga». Recording Industry Association of America. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «ARIA Charts - End Of Year Charts - Top 100 Singles 2009». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Charts Year End: Canadian Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Single Jahreschart 2009». Media Control Charts. MTV.de. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Radio 1 to reveal best-selling singles and». BBC. BBC Online. 2009 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Charts Year End: The Billboard Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Новый год Топ-100 . Горячие Новости_ Топ-100 лучших песен 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Delta Goodrem's talents top the charts». Australian Recording Industry Association. The Daily Telegraph. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Delta Goodrem's talents top the charts». BBC Online. 2011 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Certificeringer marts – maj 2010» (Danish). International Federation of the Phonographic Industry. 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gold-/Platin-Datenbank (Lady Gaga; 'Paparazzi')» (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է April 27, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Italian single certifications – Lady Gaga – Paparazzi» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է September 28, 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2009" in the "Anno" drop-down menu. Select "Paparazzi" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione". - ↑ «Guld- och Platinacertifikat − År 2009» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին. Վերցված է September 28, 2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Paparazzi')». IFPI Switzerland. Hung Medien. Վերցված է September 28, 2011-ին.
- ↑ «British single certifications – Lady Gaga – Paparazzi». British Phonographic Industry. Վերցված է September 28, 2011-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Paparazzi in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – Lady Gaga – Paparazzi». Recording Industry Association of America. Վերցված է March 27, 2020-ին.
- ↑ Trust, Gary (2018 թ․ փետրվարի 25). «Ask Billboard: Lady Gaga's Career Sales, The Biggest No. 2 Hits & Ed Sheeran's Latest Chart Record». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 88,0 88,1 Sexton, Paul (2009 թ․ մայիսի 28). «Green Day Rises To European Chart Summit». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Nova single». Radio Web Italia. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Availabe For Airplay». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «German CD single». Bravado.de. 2009 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «French CD single». Musique.fnac.com. 2009 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
|