Jump to content

Just Do It

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Just Do It.

Just Do It (Just Do It «Պարզապես արա դա») ստիլիզացված մեծատառերով JUST DO IT. և ներկայացված Futura Bold Condensed տառատեսակով[1] Nike սպորտային կոշիկ արտադրող ընկերության կարգախոսն է, ինչպես նաև նրա ապրանքանիշն ուբրենդը։ Կարգախոսը ստեղծվեց 1988 թվականին գովազդային գործակալության հետ հանդիպմանը։ Այդ գործակալության հիմնադիրը պնդում է, որ պարտական է Nike-ի "Just Do It" կարգախոսով վարձու մարդասպան Գարի Գիլմորին:,Վերջինիս, լինելով մահվան դատապարտված, խրախուսել է պահակախմբին, որ պատրաստվում էին մահվան դատավճիռը ի կատար ածել, ասում է. «Եկեք անենք դա» ("Let's do it.")[2]

«Just Do It» քարոզարշավը թույլ տվեց Nike- ին ավելացնել Հյուսիսային Ամերիկայի ներքին սպորտային կոշիկի բիզնեսի մասնաբաժինը `18% -ից մինչև 43% 1988 թվականից մինչև 1998 թվականը (877 մլն դոլարից մինչև 9.2 մլրդ դոլար համաշխարհային վաճառք)[3]։ Բազմաթիվ իրավիճակներում Nike-ի "Just Do It" արտահայտությունը հայտնվում է ընկերության պատկերանիշը , որը հայտնի է, որպես «թռչնանիշ»։

Գովազդային քարոզարշավի մեկնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին մեկնարկած «Just Do It» քարոզարշավը, որը ընկերությունը կարգախոսի իմաստը սահմանում էր որպես «ունիվերսալ և խիստ անձնական», շատ հաջող էր[4]։ 1980-ականների ֆիթնեսի և աերոբիկայի տարածման շամանակ Reebok մրցակից ընկերությունը ղեկավարել էր իրենց քարոզարշավը։ Nike ընկերությունը պատասխանել է «կոշտ, դաժանության հասնող գովազդային քարոզարշավով»։ Քարոզարշավի նպատակներից մեկն այն էր, որ ընդգրկվեն բոլոր ամերիկացիները `անկախ տարիքից, սեռից կամ ֆիզիկական պատրաստվածությունից։ Nike- ի հիմնական նպատակն էր ներկայացնել սպորտային կոշիկներ որպես նորաձևության հայտարարություն սպառողների համար, ինչը հանգեցրեց Nike- ի հագուստին, որը հագնում են ոչ միայն որպես սպորտային հանդերձանք։ «Just Do It» քարոզարշավի արդյունքում հայտնվեց մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում մերչանդայզինգում, փողոցային գովազդային վահանակներում, տպագիր լրատվամիջոցներում և գրաֆիտիի արվեստում։

Գովազդային քարոզարշավի հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավի ողջ ընթացքում Nike- ը ներգրավեց տարբեր ազգերի մի շարք հայտնի մարդկանց, ինչպես նաև բազմաթիվ նշանավոր մարզիկների` հաճախորդների ներգրավման և Nike-ի կերպարը գրավիչ ու հուսալի դարձնելու համար ոչ միայն շարքային հաճախորդների, այլ նաև պրոֆեսիոնալ մարզիկների համար։ Հանրահայտ ֆուտբոլիստներ Բո Ջեքսոնը, Ռոնալդինյոն և Ուեյն Ռունին, բասկետբոլային աստղեր Մայքլ Ջորդանը և Կոբի Բրայանտը և թենիսի աստղեր Ռոջեր Ֆեդերերը ևՌաֆայել Նադալը հայտնվել են իրենց գովազդներում[5]։

Քարոզարշավը ներկայացրեց Nike- ի իմիջը, որպես հաջողության հետ կապված նորարարական ամերիկյան պատկեր, պրոֆեսիոնալ մարզիկների և մոտիվացիայի կարգախոսների համադրությամբ, որոնք ընդգծում էին սպորտայնությունն ու առողջությունը։ Դա հանգեցրեց նրան, որ հաճախորդներն իրենց գնումների հետ էին կապում հաջողության հասնելու հեռանկարը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nike Classic Branding, with slogan "Just Do It."». SeekLogo. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  2. «The Birth of 'Just Do It' and Other Magic Words». New York Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  3. «Mini-case Study: Nike's "Just Do It" Advertising Campaign». UDOC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Friedrich von Borries. «Who's Afraid of Niketown?: Nike Urbanism, Branding and the City of Tomorrow». Episode Publishers. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  5. «Nike-Just Do It». Wendy Chung. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  6. «Strategic Analysis of Nike». Condor. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.