I Won’t Give In
«I Won’t Give In» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | պոստ-հարդքոր |
Լեյբլ | Sumerian Records |
Պրոդյուսեր | Joey Sturgis? |
«I Won’t Give In» (հայերեն՝ «Ես չեմ հանձնվի»), բրիտանական Asking Alexandria ռոք խմբի սինգլ, որը ներառվել է նրանց 4-րդ ստուդիական ալբոմում։ Դա նրանց առաջին սինգլն է վոկալիստ Դենիս Շաֆորոստովի հետ, որը փոխարինել է 2015 թվականի սկզբին հեռացած Դենի Ուորսնոպին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիի՝ խմբից հեռանալուց հետո Դենիս Շաֆորոստովը, որը մինչ այդ նվագում էր Make Me Famous և Down & Dirty խմբերում, միանում է խմբին։ Խմբի կիթառիստ և գլխավոր Բեն Բրյուսը հայտարարել է, որ նրա հեռանալը անսպասելի չէր, և որ դա անխուսափելի էր, քանի որ Դենին ուղղակի «մոռացել էր» խմբի մասին[3]։ Հարցազրույցում Բենն ասել է, որ այս երգի բառերը նա նվիրել է Դենիին։ Ինքը Դենին դրական է արձագանքել երգին՝ հայտարարելով․ «Ես ուրախ եմ լսել, թե ինչպես է խումբը շարունակում զարգանալ»[3][4]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 26-ի գիշերը տեղադրվել է երգի ներկայացուցչական տեսահոլովակը, որի շարքում ցուցադրվել է թերթի հոդված, որտեղ խոսվում է այն մասին, որ նոր վոկալիստ դարձել է Դենիսը։ Տեսահոլովակը արագ հավաքել է 5 միլիոնից ավել դիտում[5]։ Սեպտեմբերի 23-ին թողարկվել է պաշտոնական տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում էին խմբի ամառային ելույթները և Vans Warped Tour-ի ետնաբեմային հոլովակները[6]։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիս Շաֆորոստով՝ վոկալ
- Բեն Բրյուս՝ կիթառ, բեք վոկալ, ստեղնաշարային գործիքներ
- Քեմերոն Լինդել՝ ռիթմ կիթառ
- Սեմ Բեթլի՝ բաս կիթառ
- Ջեյմս Քասելս՝ հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Asking Alexandria release first single with new singer Denis Shaforostov, "I Won't Give In"». Alternative Press.
- ↑ «Danny Worsnop has left Asking Alexandria - UPDATED». Alternative Press.
- ↑ 3,0 3,1 «Danny Worsnop 'Very Happy' for Asking Alexandria». Loudwire.
- ↑ «Asking Alexandria's Ben Bruce: Lyrics Aimed at Danny Worsnop». Loudwire.
- ↑ Трэк-видео на I Won’t Give In
- ↑ Официальное видео на I Won’t Give In