Jump to content

Hopeless Fountain Kingdom

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hopeless Fountain Kingdom
Հոլզիի ստուդիային
ԹողարկվածՀունիսի 2, 2017 (2017-06-02)
Ձայնագրված2016-17
Ժանրսինթիփոփ
Տևողություն18 տարի և 10 ամիս
Լեզուանգլերեն
ԼեյբլAstralwerks
ՊրոդյուսերՀեփի Փերեզ
Հոլզիի ալբոմների ժամանակագրություն
Badlands
(2015)
Hopeless Fountain Kingdom
(2017)
Manic
(2020)

Hopeless Fountain Kingdom, ամերիկացի երգչուհու՝ Հոլզիի, երկրորդ ստուդիո ալբոմը, թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին, Astralwerks-ի միջոցով[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլզին իր Badlands ստուդիային ալբոմը թողարկել է 2015 թվականի օգոստոսին[2][3]։ Այն Բիլբորդ 200 չարթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, և վաճառվել է 500,000 օրինակ[4][5]։ Ինչպես Հոլզին նշել է իր Rolling Stones ամսագրին տված հարցազրույցում, Hopeless Fountain Kingdom-ը կոնցեպտային ալբոմ է, ինչպես նախորդ՝ Badlands ալբոմը։ Պատմությունը կենտրոնացված է սիրահար զույգերի վրա, որը կապված է նախորդ ալբոմին իր ֆուտուրիստական ձևավորմամբ․ «Ես եղել եմ կոմիքսների գրքի սիրահար․․․ Մարվելի մեծ երկրպագու», ասել է նա[6]։ Խոսելով իր դեբյուտային ալբոմի մասին, նա պնդում է, որ ի սկզբանե պլանավորված չի եղել այն դարձնել ռադիո ալբոմ։ Չնայած նա դեռ իրեն տեսնում է որպես «ալտերնատիվ արտիստ» (««Ալտերնատիվ» նշանակում է ալտերնատիվ ռոք», ասել է նա․ «բայց ես կարծում եմ, որ 2017 թվականին «ալտերնատիվ» նշանակում է ալտերնատիվ փոփ»), նա կարծում էր, որ Hopeless Fountain Kingdom-ը կստեղծի ձայնագրության հեռարձակում։ «Ես ավելի քան ընդունակ եմ ռադիո երաժշտություն գրելու», ասում է նա, «և բարեբախտաբար ես կներդնեմ իմ գումարը ալբոմի համար»[6]։ Ալբոմի վրա Հոլզին աշխատել է պրոդյուսերներ՝ Գրեգ Քրասթինի, Բենի Բլանկոյի և Ռիքի Ռեդի հետ[6]։

Հոլզին ոգեշնչված Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսից, ստեղծել է ալբոմը։ Ալբոմի առաջին երգը՝ «The Prologue», սկսվում է պիեսի բառերով, որը կատարում է Հոլզին։ «Now or Never» երգի տեսահոլովակը ստեղծվել է Բազ Լուհրմանի 1996 թվականին ստեղծված Romeo + Juliet ֆիլմի հիման վրա։ Տեսահոլովակը լի է նեոնային լույսերով և Լուհրմանի սեփական տեսողական էսթետիկայով։ Ինչպես Հոլզին է ասում պատմությունը երկու մարդկանց մասին է, ովքեր անհանգստանում են միմյանց համար, բայց չեն կարող միասին լինել[7]։

Բիլբորդը նշում է, որ ալբոմի անվանումը կարող է անվանվել Հոլզիի նախկին ընկերոջ կողմից կառուցված իրական շատրվանի անունով, որը գտնվում է Բրուքլինի L գնացքի Հոլզի կայարանում[5][8]։

Հոլզին ալբոմի մասին հղումներ հրապարակեց թվիթեր սոցիալական ցանցում ավելի վաղ քան 2014 թվականը[9], ասելով՝ և թագավորությունը, և 2016 թվականին Մեդիսոն հրապարակում նվագելիս նա էկրաններին ցուցադրեց «դուք կարող եք ինձ գտնել թագավորությունում»։ Փետրվարին նա հրավիրեց 100 երկրպագուներին եկեղեցի, որպեսզի երգի ալբոմից չորս նոր երգ[8]։

Մարտ ամսին տարբեր թվիթերյան օգտատերեր, որոնք կապված էին Հոլզիի հետ, սկսեցին ակնարկել ալբոմի մասին, կարծես ներգրավվելով երկու անձանց՝ Լունա և Սոլիս, ովքեր ապրում էին երկու տարբեր տներում՝ Աուրեմի տուն և Անգելուսի տուն։ Շուտով երբ թվիթները արդեն հրապարակվեցին, Հոլզին սկսեց հղումներ կատարել Ռոմեոի և Ջուլիետի երկրպագուներին[5][8]։ Ալբոմի առաջին երգը անվանվել էր «The Prologue», Հոլզին երգը սկսում է Ռոմեո և Ջուլիետ պիեսի բառերով։ Լունայի և Սոլիսի պատմությունը Hopeless Fountain Kingdom-ում նշանակալի ազդեցություն է ունենում Վիլյամ Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսի վրա։ Հոլզին և Լուհրմանը հետագայում հարցազրույց ունեցան Beats 1's Zane Lowe-ի հետ իրենց ադապտացման պրոցեսի մասին[10]։

Ալբոմի մասին հայտարարվել է 2017 թվականկի մարտի 7-ին՝ Հոլզիի թվիթերյան հաշվի միջոցով, իսկ մարտի 23-ին հայտարարեց ալբոմի թողարկման օրը՝ 2017 թվականի հունիսի 2[11][12][13][14]։

Շրջագայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 3-ին Հոլզին հայտարարեց Hopeless Fountain Kingdom համաշխարհային շրջագայություն[15]։

Ալբոմի գլխավոր սինգլը Now or Never-ն է, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 4-ին։ Նույն օրը լույս է տեսնում Հոլզիի և Սինգ Ջեյ Լիի համատեղ նկարահանված տեսահոլովակը։ Սինգլը Բիլբորդ թեժ 100-ում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։ Այն դարձավ Հոլզիի առաջին սինգլը, որով երգչուհին եղավ թոփ 40-ում։ Շուտով այն գրավեց 20-րդ հորիզոնականը։

Առաջխաղացման սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 4-ին թողարկվեց Eyes Closed-ը՝ որպես առաջին առաջխաղացման սինգլ[16]։ Մայիսի 26-ին թողարկվեց երկրորդ առաջխաղացման սինգլը՝ Strangers, որտեղ նա կատարում է Fifth Harmony խմբի անդամ Լորեն Ջարեգուի հետ։ Այն զբաղեցրեց 100-րդ հորիզոնականը Բիլբորդ թեժ 100-ում։ Այն դարձավ Հոլզիի վեցերորդ մուտքը, և Ջարեգուի առաջին սոլոն, որպես արտիստ։

Կոմերցիոն կատարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Hopeless Fountain Kingdom Բիլբորդ 200-ում զբաղեցրեցրել է առաջին հորիզոնականը 106,000 ալբոմի համարժեք միավորներով, որոնցից 76,000-ը ալբոմի վաճառքն էր[17]։ Ավստրալիայում ալբոմը վաճառվել է 4,300 օրինակով[18]։ Ալբոմը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը բրիտանական ալբոմների չարթում, ամեն շաբաթ վաճառվելով 7,123 օրինակով[19]։

Ալբոմի ստանդարտ տարբերակը ներառում է 13 երգ, իսկ դելյուքս տարբերակը 16 երգ։ ԱՄՆ-ում դելյուքս տարբերակի օրինակները հասանելի են միայն Target խանութների ցանում[20]։

Hopeless Fountain Kingdom – Ստանդարտ տարբերակ
# ԱնվանումՀեղինակ(ներ)Producer(s) Տևողություն
1. «The Prologue»  Լիդո 1:47
2. «100 Letters»  
Րիքի Րիդ 3:29
3. «Eyes Closed»  
Բենի Բլանկո 3:22
4. «Alone»  
Րիքի Րիդ 3:25
5. «Now or Never»  
  • Ֆրանգիփեյն
  • Սթարահ
  • Լեվին
  • Փերեզ
  • Հոիբերգ
Բենի Բլանկո 3:34
6. «Sorry»  
Քրասթին 3:40
7. «Good Mourning»  
  • Ֆրանգիփեյն
  • Լոսնեգարդ
Լիդո 1:07
8. «Lie» (Quavo հետ)
Լիդո 2:29
9. «Walls Could Talk»  
  • Ֆրանգիփեյն
  • Լոսնեգարդ
Lido 1:41
10. «Bad at Love»  Րիքի Րիդ 3:01
11. «Strangers» (Լորեն Ջարեգուլիի հետ)
  • Ֆրեյնգիփեյն
  • Քրասթին
Քրասթին 3:41
12. «Devil in Me»  
  • Ֆրենգիփեյն
  • Սիա
  • Քրասթին
Քրասթին 4:09
13. «Hopeless» (Cashmere Cat հետ)
  • Ֆրենգիփեյն
  • Լեվին
  • Հոբերգ
  • Ամմո
Բենի Բլանկո 3:07
38:32
Չարթ(2017) Հորիզոնական
Australian Albums (ARIA)[21] 2
Austrian Albums (Ö3 Austria)[22] 20
Belgian Albums (Ultratop Flanders)[23] 14
Belgian Albums (Ultratop Wallonia)[24] 64
Canadian Albums (Billboard)[25] 1
Czech Albums (ČNS IFPI)[26] 20
Danish Albums (Hitlisten)[27] 24
Dutch Albums (MegaCharts)[28] 15
Finnish Albums (Suomen virallinen lista)[29] 17
French Albums (SNEP)[30] 83
Irish Albums (IRMA)[31] 7
Italian Albums (FIMI)[32] 15
New Zealand Albums (RMNZ)[33] 6
Norwegian Albums (VG-lista)[34] 11
Polish Albums (ZPAV)[35] 22
Portuguese Albums (AFP)[36] 16
Scottish Albums (OCC)[37] 13
Spanish Albums (PROMUSICAE)[38] 13
Swedish Albums (Sverigetopplistan)[39] 27
Swiss Albums (Schweizer Hitparade)[40] 24
UK Albums (OCC)[41] 12
US Billboard 200[42] 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Apaza, Kevin (2017 թ․ մարտի 23). «Halsey Reveals New Album Release Date With TAROT Cards!». DirectLyrics. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  2. «Halsey Announces New Album Badlands For August 2015 Release». Music.mxdwn.com. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  3. «Halsey 'Badlands' Out Now». Capitol.
  4. «Watch Halsey's Graphic New Video for 'Now or Never'». Billboard. 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Halsey Announces New Album Title, Release Month». Billboard. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Halsey Talks Sci-Fi Breakup Album, Following Up Megahit 'Closer'». Rolling Stone. 2017 թ․ մարտի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  7. «How Halsey flipped 'Romeo and Juliet' on its head with her new album 'Hopeless Fountain Kingdom'». Genius.com.
  8. 8,0 8,1 8,2 «Halsey's 'Hopeless Fountain Kingdom': Decoding the Clues She's Left About Her Upcoming Album». Billboard. 2017 թ․ մարտի 18. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  9. «(and the Kingdom)». Twitter. 2014 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  10. «Halsey, Baz Luhrmann, and Zane Lowe on Beats 1 [Full Interview]». YouTube. 2017 թ․ մայիսի 4. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  11. «im pleased to announce my upcoming album, this june, is titled: hopeless fountain kingdom. see you soon». Twitter. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  12. «HALSEY ANNOUNCES SOPHOMORE ALBUM 'HOPELESS FOUNTAIN KINGDOM'». Fuse. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  13. «HALSEY REVEALS HER NEW ALBUM TITLE WITH A DREAMY, SULTRY PIC». MTV. 2017 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2017-03-08-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  14. «.@halsey's hopeless fountain kingdom coming 6.2.17». Twitter.
  15. «Halsey Announces The 'hopeless fountain kingdom' World Tour». Idolator. 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
  16. Aswad, Jem (2017 թ․ մայիսի 4). «Review: Halsey Changes Gears With Weeknd Collaboration 'Eyes Closed'». Variety. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  17. Caulfield, Keith (2017 թ․ հունիսի 11). «Halsey Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Hopeless Fountain Kingdom'». Billboard. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  18. «Will Katy Perry's album make No. 1?». news.com.au. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  19. Jones, Alan (2017 թ․ հունիսի 9). «Official Charts Analysis: Ed Sheeran's ÷ back at No.1». Music Week. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  20. «hopeless fountain kingdom (Deluxe) by Halsey on Apple Music». iTunes. 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  21. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Australiancharts.com. Hung Medien. Retrieved June 10, 2017.
  22. "Halsey – Hopeless Fountain Kingdom" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved June 15, 2017.
  23. "Halsey – Hopeless Fountain Kingdom" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved June 9, 2017.
  24. "Halsey – Hopeless Fountain Kingdom" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved June 9, 2017.
  25. "Halsey – Chart history" Billboard Canadian Albums Chart for Halsey. Retrieved June 13, 2017.
  26. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201723 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved June 13, 2017.
  27. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Danishcharts.com. Hung Medien. Retrieved June 14, 2017.
  28. "Halsey – Hopeless Fountain Kingdom" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved June 9, 2017.
  29. "Halsey: Hopeless Fountain Kingdom" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved June 11, 2017.
  30. «Le Top de la semaine : Top Albums – SNEP (Week 23, 2017)». Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է June 13, 2017-ին.
  31. «Irish Albums Chart: 9 June 2017». Irish Recorded Music Association. Վերցված է June 10, 2017-ին.
  32. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Italiancharts.com. Hung Medien. Retrieved June 10, 2017.
  33. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Charts.org.nz. Hung Medien. Retrieved June 9, 2017.
  34. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved June 10, 2017.
  35. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved June 16, 2017.
  36. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved June 18, 2017.
  37. "20170609 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved June 10, 2017.
  38. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved June 14, 2017.
  39. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved June 9, 2017.
  40. "Halsey – Hopeless Fountain Kingdom". Swisscharts.com. Hung Medien. Retrieved June 14, 2017.
  41. "20170609 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved June 10, 2017.
  42. "Halsey – Chart history" Billboard 200 for Halsey. Retrieved June 12, 2017.