Brussels Airlines, բելգիական ավիաընկերություն։ Հանդիսանում է Բելգիայի Թագավորության ազգային ավիափոխադրողը։ Ավիաընկերությունը հանդիսանում է Star Alliance-ի անդամ։ Հիվնադրվել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին Բրյուսելում, սակայն իր առաջին թռիչքը կատարել է 2007 թվականի մարտի 25-ին։ Ներկայումս ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ 96 ուղղությամբ` իր ավիապարկում ունենալով 46 ինքնաթիռ։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Lufthansa Group-ին։
Brussels Airlines-ը ստեղծվել է SN Brussels Airlines-ի և Virgin Express-ի միաձուլումից։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որ ժամանակ հայտարարվեցնոր ավիաընկերության մասին։