Jump to content

Archie Comics

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Archie Comics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, գրահրատարակչություն և Կոմիքսների հրատարակիչներ
Հիմնադրված է1939
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, Նյու Յորք, ԱՄՆ և Pelham
Երկիր ԱՄՆ
ՏնօրենNancy Silberkleit?
Արդյունաբերությունcomics industry?
Դուստր ընկերություններRadio Comics?
Կայքarchiecomics.com(անգլ.)
 Archie Comics Վիքիպահեստում

Archie Comic Publications, Inc. (առավել հայտնի է որպես Archie Comics), ամերիկյան կոմիքսների հրատարակչություն, որի ղեկավար կայանը գտնվում է Պելեմում՝ Նյու Յորք նահանգում[1][2]։ Հայտնի է իր կոմիքսներով, որոնց գլխավոր հերոսները հանդիսանում են դեռահաս Արչի Էնդրյուսը, Բեթի Կուպերը, Վերոնիկա Լոդջը, Ջագհեդ Ջոնսը, Ռեդջի Մանթլը, Սաբրինա Սփելմանը և երաժշտական «Ջոզին և կատվիկները» խումբը։ Հերոսները ստեղծվել են խմբագիր և հրատարակիչ Ջոն Լ. Հոլդուոթերի կողմից, իսկ սկզբնական պատկերը ստեղծել է Բոբ Մոնտանան։ Հոլդուոթերը մասամբ օգտագործել է այն մարդկանց կերպարները, որոնց հանդիպել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում՝ աշխատանք և բնակավայր փնտրելու ժամանակ։

Արչի Էնդրյուսը առաջին անգամ հայտնվել է Pep Comics #22 ամսագրում՝ 1941 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նկարները կատարել է Մոնտանան, պատմությունը գրել է Վիկ Բլումը։ Հոլդութերը սպասում էր, որ Արչին դուր կգա Էնդի Հարդիի մասին պատմող ֆիլմերի երկրպագուներին, որտեղ խաղացել է Միկի Ռունին[3]։ Archie Comics անվան տակ կազմակերպությունը հրատարակում է ամենաերկար կոմիքսը, որը հրատարակվում է 1942 թվականի ձմռանից, #114 հրատարակությունից հետո այն ստացավ Archie անվանումը։ 2015 թվականի հուլիսին կոմիքսը վերահրատարակվել է #1 համարից, որտեղ թարմացվել էին կերպարների տեսքը և դիզայնը, աշխատելով գրավել ավելի ժամանակակից ընթերցողների[4]։

Archie Comics-ի կերպարները և սյուժեն օգտագործվել է մի շարք ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում, մուլտֆիլմերում և տեսախաղերում։

Archie կոմիքսի գործողությունները կատարվում են հորինված ամերիկյան Ռիվերդեյլ քաղաքում, որի կոնկրետ տեղագրությունը չի նշվում։

New York Times-ի գնահատականով Բոբ Մոնտանան, ով հանդիսանում է Արչիի և նրա ընկերների կերպարների ստեղծողը, վերցրել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի հիմքը, որը կապված է Archie Comics կազմակերպության համատեր Ջոն Դ. Հոլդուոթերի հշողությունների հետ, երբ նա Կանզաս նահանգի Հայավատում էր։

2002 թվականին՝ կոմիքսի 60-ամյակին նվիրված, յուրաքանչյուր հրատարակման հետ կային նաև տեղեկություններ Ռիվերդեյլի աշխարհագրական և պատմական արմատների մասին։

Սուպերհերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում MLJ-ը հրատարակում էր կարճ կատակերգություններ և արկածային կիմիքսներ՝ ծաղկաքաղ գրքերի տեսքով։ Սակայն արդեն Blue Ribbon Comics #2-ում հայտնվել է առաջին սուպերհերոսը՝ Բոբ Ուրվականը (անգլ.՝ Bob Phantom): 1940 թվականի հունվարին Pep Comics-ում բեմել է Shield-ը՝ ԱՄՆ-ի առաջին հայրենասեր սուպերհերոսը։ MLJ-ի ոսկեդարի մյուս հերոսներից են Սև Կնգուղը, ով հայտնվել է նաև pulp-ամսագրերում և ռադիոկայաններում, Հրաշագործը (անգլ.՝ The Wizard)՝ ով կոմիքսներում հանդես է եղել Shield-ի հետ։

1960-ական թվականների կեսերին, Archie Comics-ի արծաթյա դարում, սուպերհերոսների սերիան վերածնվեց. հայտնվեց թարմացված Shield-ը, հորինվեցին նոր կերպարներ՝ Հովազը (անգլ.՝ Jaguar) և Ճանճը (անգլ.՝ Fly): Mighty Comics Group կազմակերպությունը տպագրեց սուպերհերոսների մասին առաջին գիրքը՝ «Զորեղ խաչակիրները» անվանումով (անգլ.՝ Mighty Crusaders):

1980-ական թվականներին «Զորեղ խաչակիրները», Սև Կնգուղը, Գիսաստղը (անգլ.՝ Comet), Ճանճը և Shield-ի երկու տարբերակները դարձան առանձին կոմիքների գրքերի հերոսներ։

2015 թվականին կայացավ սուպերհերոսների մասին կոմիքների թարմացում, հայտնվեցին Սև Կնգուղի, Աղվեսի և Դահիճի նոր հրատակությունները։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրատներ, որոնք գործում են 2016 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

New Riverdale

  • Archie vol. 2 (2015 թվականի հուլիսից)
  • Jughead vol. 3 (2015 թվականի հոկտեմբերից)
  • Betty and Veronica vol. 3 (2016 թվականի հուլիսից)
  • Josie and the Pussycats vol. 2 (2016 թվականի սեպտեմբերից)
  • Reggie and Me vol. 2 (2016 թվականի դեկտեմբերից)

Archie Action

  • Sonic Archives (2011 թվականի մայիսից)
  • Sonic Select (2011 թվականի հունիսից)
  • Sonic the Hedgehog vol. 3 (1993 թվականի հուլիսից)[5][6]
  • Sonic Universe (2009 թվականի փետրվարից)

Archie Horror

  • Afterlife with Archie (2013 թվականի հոկտեմբերից)
  • Chilling Adventures of Sabrina (2014 թվականի հոկտեմբերից)[7]

Dark Circle Comics

  • The Black Hood (2015 թվականի փետրվարից)
  • The Fox (2015 թվականի ապրիլից)
  • The Shield (2015 թվականի հոկտեմբերից)
  • The Hangman (2015 թվականի նոյեմբերից)

The Archie Library

  • Archie’s Funhouse Comics Double Digest (2014 թվականի հունվարից)
  • Archie Comics Double Digest (1982 թվականի հունվարից)
  • B & V Friends Comics Digest (2010 թվականի նոյեմբերից)
  • Betty and Veronica Comics Double Digest (1987 թվականի հունիսից)
  • Jughead and Archie Comics Double Digest (2014 թվականի հունիսից)
  • Sonic Super Comics Digest (2012 թվականի նոյեմբերից)
  • World of Archie Comics Double Digest (2010 թվականի հոկտեմբերից)

Վերահրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Archie Archives Vol. 1 (Pep Comics #22-38; Archie Comics #1-2; Jackpot Comics #4-8)
  • Archie Archives Vol. 2 (Pep Comics #39-45; Archie Comics #3-6; Jackpot Comics #9)
  • Archie Archives Vol. 3 (Pep Comics #46-50; Archie Comics #7-10)
  • Archie Archives Vol. 4 (Pep Comics #51-53; Archie Comics #11-14)
  • Archie Archives Vol. 5 (Pep Comics #54-56; Archie Comics #15-18)
  • Archie Archives Vol. 6 (Pep Comics #57-58; Archie Comics #19-22)
  • Archie Archives Vol. 7 (Pep Comics #59-61; Archie Comics #23-25; Laugh Comics #20-21)
  • Archie Archives Vol. 8 (Pep Comics #62-64; Archie Comics #26-28; Laugh Comics #22-23)
  • Archie Archives Vol. 9 (Pep Comics #65-67; Archie Comics #29-31; Laugh Comics #25-26)

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին CBS հեռուստաալիքը սկսեց ցուցադրել The Archie Show հեռուստասերիալը, որը ստեղծել է Filmation ստուդիան:Ցուցադրվել է միայն մեկ եթերաշրջան, իսկ տասը տարվա ընթացքում այն կրկնվել է։ Հեռուստասերիալ ստացել է մի քանի սփին-օֆֆեր, մասամբ օգտագործվում էին նաև օրիգինալ ծրագրերից հատվածներ։ 1970 թվականին թողարկվեց Երիտասարդ կախարդ Սաբրինան մուլտսերիալը, որը ույնպես ստեղծել էր Filmation ստուդիան։ 1970 թվականին Saturday morning cartoon ծրագրի շրջանակներում սկսեցին ցուցադրել Josie and the Pussycats սերիալը, որի պատրաստման աշխատանքները կատարել է Hanna-Barbera Productions ստուդիան, որը ստեղծել է այնպիսի հայտնի սերիալներ, որոնցից են The Flintstones, The Jetsons, և Scooby-Doo, Where Are You?. Այս մուլտսերիալը իր շարունակությունը ստացել է Josie and the Pussycats in Outer Space սփին-օֆֆոմ, որը թողարկվել է 1972 թվականին։ The Archie Show-ը, Sabrina-ը, the Teenage Witch-ը, Josie and the Pussycats-ը և էլի մի քանի սփին-օֆֆեր թողարկվել են DVD հավաքածուի տեսքով։

1987 թվականին DIC Entertainment-ը Saturday morning cartoon-ի համար ստեղծեց The New Archies սերիալը։ Այս մուլտֆիլմում պատմվում է Արչիի մանկությունը, նրա ընկերոջ մասին, և երբ նրանք սովորում էին միջին դպրոցում։ Թողարկվել է 14 էպիզոդ, որոնք հեռարձակվել են 1987 թվականի ընթացքում, իսկ հետո՝ 1989 թվականին կրկնվել են։ Archie Comics-ը ադապտացրել է հեռուստասերիալը՝ մի քանի համանուն կոմիքների համար։ 1991 և 1993 թվականներին սերիալը կրկնությունը ցուցադրվել է The Family Channel հեռուստաալիքով, իսկ 1998 և 2002 թվականներին՝ Toon Disney հեռուստաալիքով։ Մուլտսերիալում հայտնվեց աֆրոամերիկացի Յուջինը՝ իր ընկերուհի Ամանիի և Արչիի շան հետ, ում անունը Ռեդ էր։

1999 թվականին DIC Entertainment-ը ստեղծեց մի նոր մուլտսերիալ՝ Archie's Weird Mysteries անվանումով, որտեղ Արչին և իր ընկերները լուծում էին իրենց հայրենի Ռիվերդեյլի հանելուկները։ Սերիալը հեռարձակցել է PAX network ցանցում, եթեր է դուրս եկել 40 էպիզոդ՝ մեկ եթերաշրջանի ընթացքում։ Արդյունքում սերիալը հայտնվեց մի քանի այլ ցանցերում, իսկ 2012 թվականին թողարկվել է DVD տարբերակով։ Արչիի մասին մուլտֆիլմերի շարքը համալրեց DIC-ի ստեղծած Sabrina: the Animated Series, Sabrina's Secret Life և Sabrina: Friends Forever սերիալները։ Այս հեռուստասերիալում ցուցադրվում է կախարդ-աշակերտուհու ավելի վաղ տարիքը՝ քան կոմիքսում է։ Այս մուլտֆիլմերը նաև ունեն տպագիր հրապարակություն։

2013 թվականին սկսեց ցուցադրվել Sabrina: Secrets of a Teenage Witch հեռուստասերիալը, որը ստեղծել է MoonScoop-ը։ Այն կազմված է 26 էպիզոդներից և ցուցադրվել է Hub Network-ով՝ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի հունիսը։

Հեռուստաֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին ամերիյան հեռուստատեսությունով ցուցադրվում էր մի քանի հեռուստատեսային ծրագրեր, որոնք նվիրված էին Արչիին և նրա ընկերներին։ 1990 թվականին NBC-ը ցուցադրեց Archie: To Riverdale and Back Again ֆիլմը, որտեղ Քրիստոֆեր Ռիչը (անգլ.՝ Christopher Rich) կատարեց 30 ամյա Արչիի դերը, ով եկել էր Ռիվերդեյլ՝ հանդիպելու իր համադասարանցիների հետ։

1996 թվականին Showtime կաբելային ցանցը հեռարձակեց «Սաբինա՝ փոքրիկ կախարդ» հեռուստաֆիլմը, որտեղ Սաբինայի դերը կատարել է Մելիսա Ջոան Հարթը։ Ֆիլմը դարձել է թռիչքային հեռուստասերիալի համար, որի առաջին սերիան ցուցադրվել է ABC հեռուստաալիքով՝ 1996 թվականին։ Սիթքոնը շատ մոտ էր կոմիքսի սյուժեին և շարունակեց թողարկվել մինչև 2003 թվականը։ Հեռուսաֆիլմը և հեռուստասերիալը թողարկվել են DVD տարբերակով։

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին The CW հեռուստաալիքով սկսեց ցուցադրվել Ռիվերդեյլ հեռուստասերիալը[8]։

2001 թվականին Universal Studios և Metro-Goldwyn-Mayer կազմակերպությունները թողարկեցին Josie and the Pussycats ֆիլմը՝ հիմնված նույնանուն կոմիքսի վրա։

2014 թվականին Նյու Յորք նահանգի Սաութհեմփթոն քաղաքի Tripoli Gallery-ը կազմակերպել է Գորդոն Սթիվենսոնի նկարներ ցուցահանդեսը, որտեղ օգտագործվել էին Archie-ի հերոսները[9]։

ԱՄՆ-ի փոստային ծառայությունը Արչիին ճանաչել է 2010 թվականի հուլիսի 16-ին լույս տեսած «Հարություն առած կոմիքսներ» թեմայի 44 ցենտանոց նամականիշներից 5-ի վրա ։ Նամականշի վրա պատկերված են Վերոնիկան, Արչին և Բեթին, ովքեր կաթնային շոկոլադի կոկտեյլ են խմում։ Մյուս նամականիշների վրա պատկերված են Beetle Bailey, Calvin and Hobbes, Garfield և Dennis the Menace կոմիքսների կեևպարները[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John Golden. (2015 թ․ մայիսի 28). «Archie Comics leaves Mamaroneck for Pelham». Westfair Communications. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. «About Us». archiecomics.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Offenberger, Rik (2003 թ․ մարտի 1). «Publisher Profile: Archie Comics». Borderline (19). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Archie Reboot Creators on Why Betty, Veronica, and the Gang Still Matter». Vulture. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  5. Sonic the Hedgehog (Archie, 1993 Series) at the Grand Comics Database.
  6. Sonic the Hedgehog comics at the Grand Comics Database.
  7. Moore, Debi (2014 թ․ դեկտեմբերի 14). «Archie Comics Launching Horror Imprint; Teases Third Series to Join Afterlife and Sabrina». DC.
  8. C., Ron (2016 թ․ հունվարի 30). «Archie Comics kicks off 75th anniversary celebration with major news: The CW officially picks up "RIVERDALE" live-action TV pilot». Archie Comics.
  9. «I Remember It Differently» (Press release). Tripoli Gallery. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  10. «US Postal Service Gives Archie a Stamp». CBR.com. 05.17.2010.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]