Jump to content

Ֆրից Լանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից Լանգ
գերմ.՝ Fritz Lang
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1890(1890-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էօգոստոսի 2, 1976(1976-08-02)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Գերմանիա,  ԱՄՆ և  Ավստրիա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
ԿրթությունKönigliche Kunstgewerbeschule München? և Վիեննայի տեխնիկական համալսարան
ԵրկերՄետրոպոլիս, М, Destiny?, Die Nibelungen? և Dr. Mabuse the Gambler?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, մոնտաժող, կինոդերասան, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, գրող և պրոդյուսեր
ԱմուսինԹեա ֆոն Հարբոու, Lily Latté? և Lisa Rosenthal?[5]
Զբաղեցրած պաշտոններԿաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Fritz Lang Վիքիպահեստում

Ֆրից Լանգ, իսկական անունը Ֆրիդրիխ Քրիստիան Անտոն Լանգ (գերմ. Friedrich Christian Anton Lang, դեկտեմբերի 5, 1890(1890-12-05)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 2, 1976(1976-08-02)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը, 1933 թվականից հետո ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։

Գերմանական էքսպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։ Նկարահանել է համր կինոյի պատմության ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմը՝ «Մետրոպոլիս», (1927 թ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Լանգը ծնվել է 1890 թվականին Վիեննայում։ Հայրը՝ Անտոն Լանգը ճարտարապետ էր, մայրը՝ Պաուլ Շլյեզինգեր արմատներով հրեա էր։ Նրանք գաղթականներ էին Չեխիայի Մորավիայի նահանգից։ Մայրը ընդունել էր կաթոլիկությունը և շատ լուրջ էր վերաբերվում կաթոլիկ ավանդույթներին։

Փոքր տարիքից զբաղվում էր նկարչությամբ և դպրոցն ավարտելուց հետո 1907 թվականին ընդունվում է բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության ֆակուլտետը, սակայն այնտեղ սովորում է ընդամենը մեկ կիսամյակ։ 1908 թվականին Վիեննայի գրաֆիկական արվեստի ակադեմիայում ուսումնասիրում է գեղանկարչություն, իսկ 1911 թվականին շարունակում է նույն զբաղմունքը Մյունխենի Յուլիուս Լիցի պետական գեղարվեստական դպրոցում։

Ֆրից Լանգը երկրորդ կնոջ Թեա ֆոն Հարբոուի հետ,
1924 թ. լուսանկար

Մասնակցությունը պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվում է Վիեննա։ 1915 թվականի հունվարի 12-ին որպես կամավոր մեկնում է պատերազմ` ծառայության անցնելով № 13 հրետանային դիվիզիոնում։ Ռազմաճակատում 3 անգամ վիրավորվում է, ենթարկվում է կոնտուզիայի։ 1918 թվականին ճանաչվում է ռազմական ծառայության համար ոչ պիտանի և զորացրվում` ստանալով լեյտենանտի կոչում։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կինը՝ Էլիզաբեթ Ռոզենտալն էր, ում հետ ամուսնացել է 1919 թվականին։ Նա մահացել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին։ Երկրորդ կնոջ՝ գրող և սցենարիստ Թեա ֆոն Հարբոուի հետ ծանոթացել է 1920 թվականին «May-Film GmbH» ընկերությունում աշխատելու տարիներին, ում հետ ամուսնացել է 1922 թվականին, ով միաժամանակ համագործակցել է նրա հետ որպես սցենարիստ։ Նրանք միասին աշխատել են մինչև 1933 թվականը՝ նրանց ամուսնալուծվելը։

1971 թվականին գաղտնի ամուսնացել է քարտուղարուհի և ասիստենտ Լիլի Լաթեի հետ, ում հետ ծանոթ էր դեռևս 1930-ական թվականներին։

Կենսագրական այլ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Լանգը մահացել է 1976 թվականի օգոստոսի 2-ին Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում։

2007 թվականին Արտյոմ Դեմենոկը Գերմանիայում նկարահանել է «Ֆրից Լանգ» վավերագրական ֆիլմը։

Կարիերա և ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից Լանգը (աջից) օպերատոր Կուրտ Կուրանտի հետ

Կինոյում իր աշխատանքը սկսել է որպես սցենարիստ։ Սցենարներ սկսել է գրել դեռևս պատերազմի ընթացքում հոսպիտալում գտնվելու ժամանակ։

1918 թվականի օգոստոսին ծանոթանում է գերմանացի կինոպրոդյուսեր Էրիխ Պոմերի հետ, ով նրան հրավիրում է որպես սցենարիստ աշխատելու «Decla» կինոստուդիայում։

Առաջին ինքնուրույն ռեժիսորական աշխատանքը 1919 թվականին նկարահանված «Խարակիրի» ֆիլմն էր։ Նրա հետագա գրեթե բոլոր ֆիլմերը ունեն ռոմանտիկ և էքսպրեսիոնիստական բնույթ, որոնցից շատերը ունեն մի քանի ժամ տևողություն։

  • «Սարդերը» (Die Spinnen, 1. Teil - Der Goldene See, 1919; Die Spinnen, 2. Teil - Das Brillantenschiff, 1920) - արկածային դրամա կորած քաղաքակրթության գանձերի որոնման մասին.
  • «Հոգնած մահ» (Der Müde Tod, 1921) - փիլիսոփայական-լիրիկական այլաբանական ֆիլմ, որտեղ պատմվում է սիրո մասին, որը փորձում է հաղթել մահին.
  • «Դոկտոր Մաբուզե - խաղացողը» (Dr. Mabuse, der Spieler, 1922) - մասշտաբային դետեկտիվ դրամա գերհանցագործի մասին՝ հիմնված Նորբերտ Ժակի վեպի վրա.
  • «Նիբուլինգները» (Die Nibelungen: Siegfried, 1924; Die Nibelungen: Kriemhilds Rache, 1924) - էպիկական ֆանտաստիկա, նկարահանված Զիգֆրիդի մասին հին հունական ասքի մոտիվներով.
  • «Մետրոպոլիս» (Metropolis, 1927) - անտիուտոպիական ֆիլմ, որը հսկայական ազդեցություն է ունեցել 20-րդ դարի սոցիալական և գիտական ֆանտաստիկայի վրա, որը համր կինոյի պատմության ամենախոշոր բյուջե ունեցող ֆիլմն է։
  • «Կինը լուսնի վրա» (Frau im Mond, 1929) - տիեզարական թռիչքի մասին առաջին ֆիլմը, նկարահանված է հաշվի առնելով այդ ժամանակի գիտական և տեխնիկական հնարավորությունները։

Նրա առաջին ձայնային ֆիլմը 1931 թվականին նկարահանված «М» դետեկտիվ ժանրի դրաման էր, որը պատմում է սերիական մարդասպանի մասին, ում ցանկանում են բռնել ոչ միայն ոստիկանները, այլ նաև հանցագործների մի խումբ։ Այս ֆիլմը իր ժանրի կինոյի պատմության լավագույն գործերից է համարվում։

Վեջին գերմանական ֆիլմը դարձավ «Դոկտոր Մաբուզեի կտակը» (Das Testament des Dr. Mabuse, 1933)։ Ֆիլմը ցուցադրությունը սակայն Գերմանիայում արգելվեց։

1934 թվականին մեկնում է ԱՄՆ և նույն թվականի հունիսի 1-ին պայմանագիր է կնքում «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության հետ։ Հոլիվուդում նրան առաջարկում են մի շարք նախագծեր, որոնք նա մերժում է։ 1936 թվականին նկարահանում է իր առաջին ամերիկյան ֆիլմը՝ «Կատաղություն» (Fury, 1936), որը հանդիսանում էր «М» ֆիլմի յուրօրինակ տարբերակ։ Ընդհանուր թվով նկարահանել է 46 ֆիլմ, 36 ֆիլմի սցենարի հեղինակ է, 7 ֆիլմի պրոդյուսեր։

1939 թվականի օգոստոսի 14-ն ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն։ 1956 թվականին մեկնում է ԳՖՀ, որտեղ քննարկում է մի քանի նախագիծ սակայն չկայացնելով կոնկրետ որոշումներ հետ է վերադառնում ԱՄՆ՝ բնակվելով Բևեռլի Հիլզում։ 1957 թվականին գերմանացի պրոդյուսեր Արթուր Բրաուների առաջարկով նկարահանում է «Հնդկական գերեզման» (Das Indische Grabmal, 1958) և «Դոկտոր Մաբուզեի հազար աչքերը» (Die tausend Augen des Dr. Mabuse, 1960) ֆիլմերը։

1963 թվականին Ժան-Լյուկ Գոդարի «Ատելություն» (Le mepris) ֆիլմում խաղում է ինքն իրեն։ 1964 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ է եղել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
տարի անվանում բնօրինակ անվանում նկարագրություն
1919 Խառնածինը Halbblut չի պահպանվել
1919 Սիրո տիրակալը Herr der Liebe չի պահպանվել
1919 Խարակիրի Harakiri «Մադամ Բատերֆլայի» հիմունքներով
1919 Սարդերը. Մաս 1. Ոսկե լիճը Die Spinnen, 1. Teil - Der Goldene See Արկածային ֆիլմ կորած գանձերի մասին շշում գրված ուղերձի մասին

չի պահպանվել

1920 Սարդերը. Մաս 1. Ադամանդե նավակը Die Spinnen, 2. Teil - Das Brillantenschiff
1920 Թափառող կերպար Das wandernde Bild Մելոդրամա. Պահպանվել է մասամբ
1921 Չորս հոգի կնոջ շուրջ Vier um die Frau Մելոդրամա
1921 Հոգնած Մահ Der Müde Tod Էքսպրեսիոնիստական պատմություն, որտեղ Մահը հանդիսանում է գործող անձ
1922 Դոկտոր Մաբուզե - խաղացողը Dr. Mabuse, der Spieler Ռեժիսորի սիրված հերոսի, հանճարեղ գողի մասին 1-ին ֆիլմը (4 ժամ տևողությամբ)
1924 Նիբուլինգներ Die Nibelungen: Siegfried, Die Nibelungen: Kriemhilds Rache Դասական էպոսի էկրանավորում
1927 Մետրոպոլիս Metropolis Ապագայի աշխարհի և կին-ռոբոտի մասին ֆիլմ
1928 Լրտեսները Spione Լրտեսական թրիլլեր
1929 Կինը Լուսնի վրա Frau im Mond Գիտական ֆանտաստիկա
1931 М (Քաղաքը փնտրում է մարդասպանին) M Հոգեբանական թրիլլեր մոլագար մարդասպանի մասին.
ռեժիսորի առաջին հնչունային ֆիլմը
1933 Դոկտոր Մաբուզեի կտակը Das Testament des Dr. Mabuse
1934 Լիլիոմ Liliom Ֆանտաստիկ հեքիաթային պատմություն հոգիների տեղափոխության մասին
1936 Ցասում Fury Մի երիտասարդի սխալմամբ մահապատժի են ենթարկում։ Նա ողջ է մնում և սկսում է վրեժ լուծել այդ քաղաքի բնակիչներից
1937 Կյանքը տրվում է մեկ անգամ You Only Live Once Դատված հանցագործի և դատախազի օգնականուհու ողբերգական սիրո մասին
1938 Դու և ես You and Me Հանցագործ զույգի մասին
1940 Ֆրենկ Ջեյմսի վերադարձը The Return of Frank James Վեստեռն ժանրի ֆիլմ Ջեսսի Ջեյմսի եղբոր մասին
1940 Վեստեռն Յունիոն Western Union Վեստեռն
1941 Որս մարդու հետևից Man Hunt Թրիլլեր մի մարդու մասին, ում փնտրում են նացիստները և բրիտանացիները
1942 Moontide Դրամա մի մարդու մասին, ով վախենում է նրանից, որ հարբած վիճակում կարող էր մեղ գալ սպանության համար
1943 Դահիճները նույնպես մեռնում են Hangmen Also Die! Թրիլլեր ֆիլմ այն մասին, թե ինչպես են նացիստները փնտրում մարդասպան Գեյդրիխին
1944 Վախի նախարարություն Ministry of Fear Գրեհեմ Գրինի վեպի էկրանավորում, լրտեսական թրիլլեր
1944 Կինը պատուհանում The Woman in the Window Պրոֆեսորի և ճակատագրական գեղեցկուհու սիրո մասին թրիլլեր
1945 Մեղքի փողոց Scarlet Street Ֆիլմ-նուար հասարակ մարդու մեղսագործության մասին
1946 Թիկնոց և դաշույն Cloak and Dagger Լրտեսական թրիլլեր պատերազմի ժամանակ Եվրոպայում կատարված գործողությունների մասին
1948 Գաղտնիք դռան հետևում Secret beyond the Door Կապույտ Մորուքի մոտիվներով հոգեբանական թրիլլեր
1950 Գետի մոտի տունը House by the River Գետի մոտ բնակվող մի ընտանիքի պատմություն
1950 Ամերիկացի պարտիզանները Ֆիլիպիններում American Guerrilla in the Philippines Ռազմական ֆիլմ
1952 Տխրահռչակ ռանչո Rancho Notorious Վեստեռն ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսը փնտրում է իր սիրած աղջկա սպանողին
1952 Ընդհարում գիշերվա մեջ Clash by Night Փոքրիկ քաղաքի կյանքի մասին պատմություն
1953 Երկնագույն գարդենիա The Blue Gardenia Նուար ժանր դետեկտիվ
1953 Ուժեղ շոգ The Big Heat Ոստիկանության սպանության հետաքննություննը ներկայացնող դետեկտիվ-նուար
1954 Մարդկային ցանկություն Human Desire Էմիլ Զոլայի վեպի էկրանավորում
1955 Մունֆլիտ Moonfleet Գոթիկական մելոդարամ 18-րդ դարի Մեծ Բրիտանիայի մասին
1956 Մինչ քաղաքը քնած է While the City Sleeps դրամա
1956 Բանական մտածողության սահմանից այն կողմ Beyond а Reasonable Doubt Ֆիլմ նուար
1959 Բենգալյան վագրը Der Tiger von Eschnapur Հնդկաստանի մասին արկածային ֆիլմ
1959 Հնդկական գերեզման Das Indische Grabmal Բենգալյան վագր ֆիլմի շարունակություն
1960 Դոկտոր Մաբուզեի հազար աչքերը Die Tausend Augen des Dr. Mabuse

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George, Manfred (als: m.g.)։ „The Ministry of Fear. Paramaount“, in: Aufbau (New York, NY), Jg. 11, Nr. 7, 16. Februar 1945
  • Moullet, Luc: Fritz Lang. Paris: Seghers, 1963
  • Peter Bogdanovich: Fritz Lang in America. London: Studio Vista, 1967
  • Lotte Eisner: Fritz Lang. London, 1976
  • Frieda Grafe / Enno Patalas / Hans Helmut Prinzler: Fritz Lang, Reihe Film 7, Peter W. Jansen / Wolfram Schütte (Hg.), München: Hanser, 1976, ISBN 3-446-12202-8
  • Ott, Frederick W.: The Films of Fritz Lang. Secaucus, NJ: Citadel, 1979
  • Maibohm, Ludwig: Fritz Lang. (Heyne Filmbibliothek, Band 32). München: Heyne, 1981, ISBN 3-453-86034-9
  • Kaplan, E. Ann: Fritz Lang. A Guide to References and Resources. Boston: K.G. Hall, 1981
  • Dürrenmatt, Dieter: Fritz Lang. Leben und Werk. Basel: Museum des Films Basel, 1982
  • Humphries, Reynold: Fritz Lang: cinéaste américain. Paris: Albatros, 1982
  • Horak, Jan-Christopher: Anti-Nazi-Filme der deutschsprachigen Emigration von Hollywood 1939–1945. Münster: Maks, 1984
  • Töteberg, Michael: Fritz Lang. (Rowohlts Monographien). Reinbek bei Hamburg: Rowohlt, 1985
  • Cornelius Schnauber: Fritz Lang in Hollywood. Unvollendete Memoiren. Wien, München, Zürich: Europaverlag, 1986, ISBN 3-203-50953-9
  • Schütze, Larissa: Fritz Lang im Exil: Filmkunst im Schatten der Politik. München: Meidenbauer, 2006, ISBN 3-89975-587-1
  • Nash, Ray R. / Ross, Stanley R. / Conelly, Robert B. (Ed.)։ Motion Picture Guide. Chicago, IL: Cinebooks, 1987
  • Gehler, Fred / Kasten, Ullrich: Fritz Lang – Die Stimme von Metropolis. Berlin: Henschel, 1990, ISBN 3-362-00522-5
  • Sturm, Georges: Fritz Lang. films, textes, références. Nancy: Presses universitaires Nancy, 1990
  • Eisenschitz, Bernard / Bertetto, Paolo: Fritz Lang. La mise en scène. Paris: Cinémathèque Française, 1993
  • Viviani, Christian: „Cape et Poignard. Le miroir et le geste“, in: Positif (Paris), Nr. 405, November, 1. November 1994
  • McGilligan, Patrick: Fritz Lang. The Nature of the Beast. New York, NY: Faber and Faber, 1997
  • Hoeppner, Klaus (Red.)։ Fritz Lang. Filmblätter. Filmografie. Bibliografie, Filmheft, Nr. 6, Berlin: Filmmuseum Berlin – Deutsche Kinemathek, 2001
  • Mikuž, Jure / Vrodlovec, Zdenko:„ Fritz Lang“. o.O., Moderna galerija, Revija Ekran
  • Maik Bozza & Michael Herrmann (Hg.)։ Schattenbilder - Lichtgestalten. Das Kino von Fritz Lang und F.W. Murnau. Filmstudien. Hrsg. v. M. Bozza u. M. Herrmann. Bielefeld 2009.
  • Michaux, Agnès. 'Je les chasserai jusqu'au bout du monde jusqu'à ce qu'ils en crèvent; Paris: Editions 1, 1997; ISBN 2-86391-933-4
  • Friedrich, Otto. City of Nets: A Portrait of Hollywood in the 1940s; New York: Harper & Row, 1986; ISBN 0-06-015626-0 (See e.g. pp. 45–46 for anecdotes revealing Lang's arrogance.)
  • Patrick McGilligan Fritz Lang: The Nature of the Beast; New York: St. Martins Press, 1997; ISBN 0-312-13247-6
  • Cornelius Schnauber Fritz Lang in Hollywood; Wien: Europaverlag, c1986; ISBN 3-203-50953-9 (in German)
  • Youngkin, Stephen (2005). The Lost One: A Life of Peter Lorre. University Press of Kentucky. ISBN 0-8131-2360-7. - Contains interviews with Lang and a discussion of the making of the film M

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Լանգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 483