Ֆրեդերիկ Բեգբեդեր
Ֆրեդերիկ Բեգբեդեր ֆր.՝ Frédéric Beigbeder | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1965[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն[4] |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հրատարակիչ, վիպասան, գրական քննադատ, խմբագիր և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ, CELSA Paris? և Մոնտենի լիցեյ |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Աշխատավայր | Elle, France Inter և Le Figaro Magazine? |
Պարգևներ | |
Ամուսին | Diane de Mac Mahon? |
Համատեղ ապրող | Laura Smet?[5] |
Frédéric Beigbeder Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Բեգբեդեր (ֆր.՝ Frédéric Beigbeder, սեպտեմբերի 21, 1965[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն[4]), ֆրանսիացի արձակագիր, հրապարակախոս, գրաքննադատ և խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Բեգբեդերը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 21-ին Փարիզի հարևանությամբ գտնվող Նյոյի սյուր Սեն քաղաքում։ Բեգբեդերի մայրը՝ Քրիստին դե Շատենյեն, զբաղվում է սիրավեպերի ֆրանսերեն թարգմանությամբ (մասնավորապես Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունների), իսկ հայրը՝ Ժան-Միշել Բեգբեդերը, պրոֆեսիոնալ կադրային զինվորական է։ Բեգբեդերի եղբայրը՝ Շառլ Բեգբեդերը, «Selftrade» բրոկերային գրասենյակի և Ֆրանսիայում առաջին «Poweo» մասնավոր էլեկտրացանցի հիմնադիրն է։
Բեգբեդերն արժանացել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմին, իսկ ավելի ուշ՝ «DESS» դիպլոմին գովազդի և մարքեթինգի որոլտում։
Արդյունքում նա դարձել է «Young and Rubicam» խոշոր գովազդային գործակալության քոփիռայթինգը։ Միաժամանակ համագործակցել է Elle, Paris Match և Voici ou encore VSD ամսագրերի հետ որպես գրաքննադատ։ Եղել է Ժերմոն Գարսենի «Դիմակ և փետուր» ռադիոծրագրի (France Inter ռադիոկայան) գրաքննադատների թիմի անդամ։ Նրան ազատել են «Young and Rubicam»-ի աշխատանքից իր «99 ֆրանկ» վեպի լույս տեսնելուց որոշ ժամանակ անց, որը ծաղրանք և հանդիմանություն էր գովազդային բիզնեսի նկատմամբ։
Այդ ընթացքում նա սկսել է «Paris Première» հեռուստաալիքում վարել «Գրքերն ու ես» գրականության մասին իր սեփական հեռուստածրագիրը։ Դրան հաջորդել է «Canal+» ալիքում «l’Hypershow» հեռուստածրագիրը վարելու փորձը, որը շատ շուտով դադարեցրել է իր գործունեությունը։
Եղել է Ռոբեր Յուի անվճար խորհրդատուն 2002 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ` չնայած Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ չլինելուն։
2019 թվականին արժանացել է «Terra Incognita Awards» միջազգային մրցանակին[6]։
Առաջադրվել է Սաշա Չոռնիի մրցանակին։
Ստեղծագործություն և կյանք գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հունվարին «Flammarion»-ը առաջարկել է Բեգբեդերին խմբագրի պաշտոն։ Բեգբեդերի առաջին ընտրած գիրքն եղել է Լոլա Լաֆոնի «Անհաղթահարելի գրգռվածություն» ստեղծագրծությունը։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ նա մասնակցում էր հակագլոբալիստական շարժմանը և «Black Blocs» անարխիստական խմբի անդամ էր։
Բեգբեդերը նախընտրում է խելագար սյուժեներ այնպիսի հերոսներով, որոնք նման են իրեն։
Բացի այդ, նա գրական մրցանակի հիմնադիր է, որին արժանացել են Միշել Ուելբեքի և Վիրջինի Դեպանտի գրքերը։ Բեգբեդերը նաև էպիզոդիկ դերով նկարահանվել է «Նավավարի դուստրը» պոռնոգրաֆիկ ֆիլմում։
Ամենահետաքրքիր ժամանակակից ֆրանսիացի գրողներից մեկի արժանի փառքին Ֆրեդերիկ Բեգբեդերն արժանացել է իր «Չկայացած երիտասարդ մարդու հիշողությունները» (1990), «Արձակուրդները կոմայի մեջ» (1995), «Սերն ապրում է երեք տարի» (1997), «Պատմություններ էքստազի ազդեցության տակ» (1999), «Ռոմանտիկ էգոիստը» և «99 ֆրանկ» գրքերի։ «99 ֆրանկ» գիրքը 2000 թվականին Ֆրանսիայում եղել է գրքերի վաճառքի առաջատարը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չկայացած երիտասարդ մարդու հիշողությունները» / «Mémoire d’un jeune homme dérangé»[7] (1990, 2003 ISBN 5-89091-224-0)։ Անվանումը Սիմոնա դը Բովուարի «Mémoires d’une jeune fille rangée» հայտնի գրքի անվան նմանակումն է։
- «Արձակուրդները կոմայի մեջ» / «Vacances dans le coma» (1994, 2002 ISBN 5-94145-097-4)
- «Սերն ապրում է երեք տարի» / «L’amour dure trois ans» (1997, 2003 ISBN 5-94145-119-9)
- «99 ֆրանկ» / «99 francs» (2000, 2002 ISBN 5-94145-073-7)
- «Պատուհաններ դեպի աշխարհ» / «Windows on the world» (2002, 2004 ISBN 5-94145-253-5)
- «Ռոմանտիկ էգոիստը» / «L'égoïste romantique» (2005, 2006 ISBN 5-94145-369-8)
- «Իդեալ» / «Au secours pardon» (2007, 2007 ISBN 978-5-94145-485-3)
- «Ֆրանսիական սիրավեպ»[8] / «Un roman français» (2009, 2010 ISBN 978-5-389-00779-6)
- «Ունա & Սելինջեր» / «Oona & Salinger» (2014, 2015 ISBN 978-5-389-09990-6)
- «Հավերժական կյանք» / «Une vie sans fin» (2018, ISBN 978-5-389-14536-8)
- «Մարդը, որը լացում էր ծիծաղից» / «L’Homme qui pleure de rire» (2020, ISBN 978-5-907220-53-9)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատմություններ էքստազի ազդեցության տակ» / «Nouvelles sous Ecstasy» (1999, 2003 ISBN 5-89091-223-2)
Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20-րդ դարի լավագույն գրքերը / «Dernier inventaire avant liquidation» (2001, 2006 ISBN 5-98358-064-7)
- Աշխարհի վերջ։ Առաջին արդյունքներ / «Premier bilan après l’Apocalypse» (2011, 2013 ISBN 978-5-389-04321-3)
Կոմիքսներ (Bandes dessinées)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007՝ «99 ֆրանկ» / «99 francs»
- 2011՝ «Հիանալի քաղաք» / «Beur sur la ville»
- 2016՝ «Իդեալ» / «L'Ideal»
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011՝ «Սերն ապրում է երեք տարի»
- 2016՝ «Իդեալ» / «L'Ideal»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123008867 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Rousset A. Tout ce qu’on ignorait encore sur Laura Smet (ֆր.)
- ↑ «Премия Terra Incognita Awards | Жизнь». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Frédéric Beigbeder: Mémoires d'un Jeune Homme Dérangé Արխիվացված 2020-12-30 Wayback Machine, 3 March 2011
- ↑ How Frédéric Beigbeder recovered his past after a drugs bust, Independent, 19 July 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆրեդերիկ Բեգբեդերի ոչ պաշտոնական կայքը»(ֆր.)
- Ֆրեդերիկ Բեգբեդերը «The Electronic Literary Database (ELDb)» կայքում (չաշխատող հղում — պատմություն)
- Հարցազրույց
- Քաղվածքներ Բեգբեդերի ստեղծագործություններից
- Ինչպես է Բեգբեդերը նկարագրուն այն, ինչն անհնար է փոխել
- Օլգա Մոռոզովա։ «Հուսով եմ՝ դուք չեք գնել իմ գիրքը»
- Ֆրեդերիկ Բեգբեդեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բեգբեդեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի խմբագիրներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի վիպասաններ