Ֆրանտիշեկ Վեսելի
Քաղաքացիությունը | Չեխիա և Չեխոսլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1943[1] | ||
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ | ||
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 2009[2][1] (65 տարեկան) | ||
Մահվան վայր | Պրահա, Չեխիա | ||
Հասակ | 167 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանտիշեկ Վեսելի (չեխ․՝ František Veselý, դեկտեմբերի 7, 1943[1], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ - հոկտեմբերի 30, 2009[2][1], Պրահա, Չեխիա), չեխոսլովակ ֆուտբոլիստ, հարձակվող։
1976 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970-ի մասնակից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրահայի «Սլավիայի» սան։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Դուկլայում» 1962 թվականին, իսկ 2 տարի անց վերադարձել է «Սլավիա», որտեղ խաղացել է 16 մրցաշրջան։ Չեխոսլովակիայի առաջնությունում «Սլավիայի» կազմում անցկացրել է 404 հանդիպում[3]։
Կարիերան ավարտել է Ավստրիայում։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեխոսլովակիայի հավաքականում նորամուտը նշել է 1965 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ռումինիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում[4]։ Ընդհանուր առմամբ այդ ընտրական մրցաշարում անցկացրել է 4 հանդիպում։
Վեսելին դարձել է 1970 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի, որն անցկացվել է 1969 թվականի դեկտեմբերի 3-ին Մարսելի չեզոք դաշտում, Հունգարիայի թիմի հետ վճռորոշ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը։ Ընդմիջումից քիչ առաջ նրան տուգանային հրապարակում վայր են գցել, իսկ 11-մետրանոցն իրացրել է Անդրեյ Կվաշնյակը։ Երկրորդ խաղակեսի սկզբում Կվաշնյակի փոխանցմամբ Վեսելին ինքն է գնդակն ուղարկել դարպասը, իսկ 66-րդ րոպեին ստացել է տուգանային, որից երրորդ գոլը խփել է Յոզեֆ Ադամեցը։ Հանդիպումն ավարտվել է Չեխոսլովակիայի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով[5]։ 1970 թվականի աշխարհի առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել Չեխոսլովակիայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներում[4]։
Չեխոսլովակիայի հավաքականի համար հաղթական 1976 թվականի Եվրոպայի առաջնությունում երրորդ գոլն է խփել Նիդերլանդների հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղում։ Ընդհանուր առմամբ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ[6]։
Թաղված է Պրահայի Մալվազինկա գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 http://aktualne.centrum.cz/sportplus/fotbal/domaci/clanek.phtml?id=651525
- ↑ Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 142. — ISBN 978-5-699-22359-6
- ↑ 4,0 4,1 František Veselý Արխիվացված 2014-01-11 Wayback Machine — eu-football.info(անգլ.)
- ↑ Венгрия — Чехословакия — 1:4 // Футбол-Хоккей. 7 декабря 1969. № 49 (498). С. 15.
- ↑ František Veselý — Statistiky reprezentantů Արխիվացված 2012-02-05 Wayback Machine — FOTBAL.CZ(չեխ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Վեսելի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 2009 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Չեխ ֆուտբոլիստներ
- Ռապիդ Վիեննայի ֆուտբոլիստներ
- Սլավիա Պրահայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Չեխոսլովակիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ