Ֆրանսուա Մանսար (ֆր.՝ François Mansart, հունվարի 23, 1598(1598-01-23)[1], Փարիզ - սեպտեմբերի 23, 1666(1666-09-23)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացիճարտարապետ։ XVII դարի ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից։ Աշակերտել է Ս. դը Բրոսսին։ Մանսարի կառույցներում (Բլուայի դղյակը, վերակառուցվել է 1635-1638 թվականներին, Մեզոն-Լաֆֆիտ պալատը, 1642-1650, Փարիզում՝ Վալ դե Գրաս եկեղեցին, 1645-1646, շինարարությունը շարունակել է Ժ. Լեմերսիեն, Կառնավալե հյուրանոցը, վերակառուցվել է 1660-1661 թվականներին և այլն) ճակատների պլաստիկ, ճոխ հարդարանքը (բարոկկոյի տարրերով) համադրված է ընդհանուր ծավալատարածական հորինվածքի պարզությանն ու հստակությանը, կանոնավոր հատակագծին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 240)։