Ֆրանկ Ռիստեր
Ֆրանկ Ռիստեր | |
Կուսակցություն՝ | Agir? |
---|---|
Կրթություն՝ | ISG Business School? և ESSEC Business School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Q97767869? |
Ծննդյան օր | հունվարի 3, 1974[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կայք՝ | franckriester.fr |
Պարգևներ | |
Ֆրանկ Ռիստեր (ֆր.՝ Franck Riester, հունվարի 3, 1974[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի մշակույթի նախարարը 2018 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկ Ռիստերը ծնվել է 1974 թվականի հունվարի 3-ին Փարիզում, ավարտել է կառավարման բարձրագույն ինստիտուտը, այնուհետև տնտեսագիտական և առևտրային գիտությունների բարձրագույն դպրոցի տեղական ինքնակառավարման բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեությունն սկսել է աուդիտորական ընկերությունում[4]։
Ավելի ուշ մասնակցել է ընտանեկան բիզնեսին. զբաղվել է Peugeot ավտոմեքենաների վաճառքով պապի հիմնած Tristar SA ընկերությունում։ Միաժամանակ 1995 թվականին ընտրվել է Քուլոմյեի քաղաքային խորհրդի անդամ (Սեն և Մարինա դեպարտամենտ)՝ Քի Դրյուի ցուցակով։ 2001 թվականին դարձել է փոխքաղաքապետ, 2007 թվականին ժողովրդական շարժման միության աջակցությամբ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողով Սենի և Մարնի դեպարտամենտի 5-րդ օկրուգից (հայտնի է դարձել համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանող HADOPI օրենքի անցկացման գործում ակտիվ մասնակցության շնորհիվ)։ 2008 թվականին ընտրվել է Քուլոմյեի քաղաքապետ[5]։
2012 թվականին մասնակցել է Նիկոլա Սարկոզիի նախագահական քարոզարշավին, 2013 թվականին դարձել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ինչպես նաև ընտրվել Կուլոմյե շրջանի համայնքների համայնքի նախագահ։
2017 թվականին «Հանրապետականներ» կուսակցության աջակցությամբ վերընտրվել է Ազգային ժողովում, սակայն դեմ է արտահայտվել նախագահ Մակրոնին և վարչապետ Ֆիլիպին և իր համախոհների հետ միասին 2017 թվականի հոկտեմբերի 31-ին հեռացվել կուսակցությունից[6][7]։
2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ֆիլիպի երկրորդ կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոն է ստացել[8]։
2019 թվականի հուլիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն է տվել ապրիլյան հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման և կոնսերվացման մասին օրենքին։ Պատասխանելով հինգ տարվա աշխատանքների սահմանված ժամկետի վերաբերյալ քննադատությանը՝ Ռիստերը հայտարարել է. «չպետք է շփոթել արագությունը և շտապողականությունը»[9]։
2020 թվականի մարտի 9-ին Ռիստերի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ինչն առաջին դեպքն է դարձել Ֆրանսիայի կառավարության նախարարների շրջանում, և հաջորդ 14 օրը նա անցկացրել է կարանտինում[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի դեկտեմբերին Ռիստերը աջ քաղաքական գործիչների շրջանում առաջիններից մեկն էր, ով հրապարակավ հայտարարել է իր նույնասեռականության մասին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Riester F. https://twitter.com/franckriester/status/837273306487214080/
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ «Biographie Franck Riester» (ֆրանսերեն). le Parisien. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Biographie Franck Riester» (ֆրանսերեն). Gala. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Sébastien Tronche (2017 թ․ հոկտեմբերի 31). «Après des semaines d'imbroglio, LR finit par exclure Edouard Philippe et les Macron-compatibles en 15 minutes chrono» (ֆրանսերեն). Europe 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Olivier Faye (2018 թ․ հոկտեմբերի 17). «Franck Riester, un « constructif » au ministère de la culture» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Горохов Дмитрий (2018 թ․ հոկտեմբերի 17). «Третье обновление. Как Эмманюэль Макрон сменил ближний круг». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Claire Bommelaer (2019 թ․ հուլիսի 16). «Notre-Dame: la loi pour la restauration adoptée» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Enguérand Renault (2020 թ․ մարտի 10). «Franck Riester atteint par le coronavirus, l'examen de loi audiovisuelle maintenu» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
- ↑ Luc Le Vaillant (2012 թ․ ապրիլի 15). «Franck Riester : Sexus non politicus» (ֆրանսերեն). Liberation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Franck Riester» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ Ռիստեր» հոդվածին։ |
|