Ֆիրս Շիշիգին
Ծնվել է | օգոստոսի 17 (30), 1908 |
---|---|
Ծննդավայր | Shenkursky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 29, 1985 (76 տարեկան) |
Մահվան վայր | Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Պարգևներ |
Ֆիրս Եֆիմովիչ Շիշիգին (ռուս.՝ Фи́рс Ефи́мович Шиши́гин, օգոստոսի 17 (30), 1908, Shenkursky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1985, Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատերական ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964), Ստալինյան երրորդ կարգի մրցանակի դափնեկիր (1951)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիրս Շիշիգինը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 17 (30)-ին Արխանգելսկի նահանգի (ներկայիս Արխանգելսկի մարզի Շենկուրսկի շրջան) Բորոկ-Գորոդոկ գյուղում գյուղացու ընտանիքում։ Վաղ մանկությունն անցել է Արխանգելսկում, սովորել է եկեղեցական-ծխական դպրոցում։ 1918 թվականից հոր հետ բնակվել է Սիմբիրսկում։ Որպես ռեժիսոր առաջին փորձերը կատարել է 1922 թվականին պիոներական ջոկատավար եղած ժամանակ։
1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստի Լենինգրադի տեխնիկումի ռեժիսորական բաժում (ղեկավար՝ Սերգեյ Ռադլով, մանկավարժներ՝ Վլադիմիր Սոլովյով, Ստեֆան Մոկուլսկի, ԼեոնիդՎիվեն)։ Նրա այդ տարիների ընկերներից են Նիկոլայ Չերկասովը, Բորիս Չիրկովը, Դմիտրի Շոստակովիչը։ 1928 թվականին Գ. Իոնինի և Ալեքսանդր Պրեյսի հետ համատեղ Լենինգրադի թատրոնի Յուսուպովյան պալատում կազմակերպված Դասական մանրապատումների թատրոնում փորձեց զբաղվել ռեժիսուրայով՝ բեմադրելով Պրոսպեր Մերիմեի « Կլարա Գազուլի թատրոնը » ներկայացումը։
1929-1933 թվականներին եղել է Լենինգրադի աշխատող երիտասարդության թատրոնի ռեժիսորը (այժմ՝ «Բալթիկայի տուն» թատրոն), Մ. Սոկոլովսկու և Ադրիան Պիոտրովսկու հետ համատեղ գրեցին «Կանաչ արտադրամաս» օպերետը, Աշխատող երիտասարդության թատրոնի տեխնիկումում դասավանդել է թատերական վարպետություն, ղեկավարել մասսայական հատվածը, այնուհետև ղեկավարել է Նոգինի անվան տեքստիլ ֆաբրիկայի Աշխատող երիտասարդության թատրոնը։ 1932 թվականին նկարահանվել է Պավել Պետրով-Բիտովի «Բարդ հարց» ֆիլմում Ֆիլոնայի դերում։
1933 - 1945 թվականներին եղել է Հեռավոր Արևելքի թատրոնների գեղարվեստական ղեկավարը։ 1933 թվականին ստեղծում է Նիկոլսկ-Ուսուրիյսկի դերասանական ստուդիան, որը շուտով վերափոխվեց ԱՌՕԴ թատրոնի։ 1937 թվականին կեղծ մատնությամբ ձերբակալվում է մարշալ Բլյուխերի շրջապատի հետ միասին։ 1939 թվականին ազատ է արձակվում, որպես չհիմնավորված տուժող և վերականգնվում են նրա բոլոր իրավունքները։ Համ Կ(բ)Կ անդամ է 1940 թվականից։ Վերադառնում է իր թատրոն, բայց իր դեմ ցուցմունքներ տված աշակերտների հետ աշխատանքը չի ստացվում։ Աշխատում է Պրիմորիեյի կոլտնտեսային թատրոնի (Վորոշիլով քաղաքի) և Վլադիվոստոկի թատրոնի գեղարվեստական ղեկավար, եղել է Վլադիվոստոկի մարզային մշակույթի բաժնի վարիչ։
1945 թվականին Ստավրոպոլի մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր։ 1947-1950-ական թվականներին Մոսկվայի դրամատիկական և կոմեդիայի թատրոնի (այժմ՝ Տագանկայի թատրոն) ռեժիսորն էր։ 1950-1956 թվականներին Ստալինգրադի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, որտեղ էլ բացահայտում է Կ. Ա. Սինիցինի, Իվան Լապիկովի, Ինոկենտի Սմոկտունովսկու, Լ. Ի. Մակարովայի, Ռ. Ռիբկովայի, Մ. Գորբատովայի, Ն. Սոկոլովի տաղանդները։ 1956 - 1960 ական թվականներին եղել է Վորոնեժի թատրոնի ռեժիսոր, առավել նշանավոր էր Վ. Ա. Կորաբլիննովի վիպակի հիման վրա բեմադրված «Ալեքսեյ Կոլցով» ներկայացումը, որտեղ էլ նա բացահայտում է Լ. Ս. Բրոնեվոյի տաղանդը։
1960 թվականից Յարոսլավլի Ֆ. Գ. Վոլկովի անվան թատրոնի տնօրենն էր և գլխավոր ռեժիսորը։
Վերջին տարիներին ստիպված էր հեռանալ թատրոնից կապված կուսակցության մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հետ ունեցած հերթական կոնֆլիկտի հետ։ 1962 թվականից դասընթացներ է կազմակերպում Յարոսլավլի թատերական տեխնիկումում, որի ստեղծման և հետագայում ինստիտուտ վերափոխվելու գործում ակտիվ մասնակցություն է ունեցել։ Մահացել է Յարոսլավլում 1985 թվականի մայիսի 29-ին (այլ աղբյուրներով՝ մայիսի 25-ին[1]): Թաղված է Լեոնտևյան գերեզմանոցում, նրա գերեզմանին դրված գրանիտե հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Իվան Դիկունովը և Էլզա Պակը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը դերասանուհի Լ. Յա. Մակարովան, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ է։ Որդին՝ Վլադիմիրը, ինժեներ է, Ռուսաստանի վաստակավոր կոնստրուկտոր։
Ներկայացումները թատրոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիվոստոկի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933 թ. - Ա. Ա. Ֆադեևի «Ջախջախում»
- 1935 թ. - Ի. Ա. Կոչերգայի «Ժամագործը և հավը»
- Վ. Վ. Շկվարկինի «Օտար երեխան»
- Ն. Ֆ. Պոգոդինի «Ազնվականները»
- Վ. Մ. Գուսևի «Փառքը»
- Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Հրաշալի խաբկանքների օրը»
- 1940 թ. - Ա. Դ. Սիմուկովի «Վորոբյովյան լեռներ»
- 1941 թ. - Կառլո Գոլդոնիի «Ստախոսը»
- 1942 թ. - Կոնստանտին Սիմոնովի «Երիտասարդը մեր քաղաքից»
- 1945 թ. - Ռ. Բ Շերիդանի «Դուենիան»
- 1946 թ. - Մ. Գորկու «Ծերունին»
- 1947 թ. - Ա. Ն. Օստրովսկու «Ջերմ սիրտը»
- Կ. Մ. Սիմոնովի «Ռուսական հարցը»
- Ա. Դ. Սիմուկովի «Վորոբյովյան լեռները»
- Ա. Ն. Օստրովսկու «Կատակասերները»
- Ե. Լ Շվարցի «Ձյունե թագուհին»
- Ա. Լիպովսկու «Ահեղ զենքը»
- 1950 թ. - Յու. Պ Չեպուրինի «Խիղճը»
- 1952 թ. - Մ. Գորկու «Հատակում»
- Ու. Շեքսպիրի «Կամակոր մարդու սանձահարումը»
- 1953 թ. - Ա. Մ. Շեյնինի «Մեծ քայլը», Վ. Ա. Սոլովյովի «Մեծն թագավորը»
- 1954 թ. - Ա. Ն. Ստեպանովի և Ի. Ֆ. Պոպովի «Պորտ-Արթուր»
Վորոնեժի դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 թ. - Տուր եղբայրների «Բաժանումից հետո», Լ. Ն Սեյֆուլինայի և Վ. Պ. Պրավդուխինի «Վիրինեյա», Մ. Գորկու «Հատակում»
- 1958 թ. - Վ. Ա. Կորաբլինովի վիպակի հիման վրա «Ալեքսեյ Կոլցով», Ն. Ֆ. Պոգոդինի «Երրորդ պաթետիկականը»
- 1959 թ. - Ի. Մ. Դվորեցկու «Մայրուղի»
- 1960 թ. - Ա. Պ. Չեխովի «Ճայը»
Յարոսլավլի Վոլկովի անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 թ. - Ֆ. Կունի «Նիբելունգովի վարկը»; Յու. Պ. Չեպուրինի «Կյանքի տերերը»
- 1962 թ. - Մ. Գորկու «Արևի երեխաները»
- Ա. Ն. Օստրովսկու «Վասիլիսա Մելենտևա», Ի. Պ. Դրուցեի «Կասա մարե»
- 1963 թ. - Ն. Մ. Սեվերի «Ֆյոդոր Վոլկով»
- 1964 թ. - Մ. Վոլոբրինսկու «Պեչորինը» ըստ Մ. Յու. Լերմոնտովի
- 1965 թ. - Ի. Նազարովի «Պանֆիլովականները»
- Ի. Նազարովի «Խռովություն Վոլգայի վրա»
- 1970 թ. - Ս. Ա. Դանգուլովի «Դեսպանական օրագիր»
- Վ. Լավրենևի «Մարդը և գլոբուսը»
- Վ. Ա. Սոլովյովի «Արքա Յուրին»
- 1971 թ. - Ն. Մ. Սեվերի «Գալիք փոթորիկների ղեկապետերը», Յու. Պ. Չեպուրինի «Ձյուներ»
- 1972 թ. - Ն. Պ. Անկիլովի «Զինվորի այրին»
- Ա. Ն. Օստրովսկու «Յուրաքանչյուր իմաստունի բավական է պարզությունը»
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1951) Յու. Պ. Չեպուրինի «Խիղճը» ներկայացման բեմականացման համար
- ՌՍՖՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1954)[2]
- ՌՍՖՍՀ Ժողովրդական արտիստ (1958)
- ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1964)
- Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական մրցանակ (1971) վերջին տարիների ներկայացումների համար
- Լենինի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)
- Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան
- Մեդալներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шишигин Фирс Ефимович // Кругосвет
- Шишигин Фирс Ефимович // Большая советская энциклопедия
- Шишигин Фирс Ефимович // Театральная жизнь. - № 16 за 1985 год.
- Ваняшова М. Г. Фирс Шишигин: «Люблю жить в актере!..» // Страстной бульвар, 10. - Выпуск № 4 - 114/2008, Театральная шкатулка.
- Ваняшова М. Г. Парадоксы и прозрения Фирса Шишигина // Северный край. - 30 августа 2008.
- Тимофеев Н. Подаривший театру имя // Коммуна, № 128 (25165), 30.08.08.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 29 մահեր
- 1985 մահեր
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս թատերական ռեժիսորներ
- ՌԽՖՍՀ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային մանկավարժներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուս ռեժիսորներ