Ֆիլիպ Կոստիչ
Կոստիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1992[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Կարգուևաց, Հարավսլավիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Համբուրգ | ||
Համար | 17 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 | Ռադնիչկի | 61 | (5) |
2012-2014 | Գրոնինգեն | 43 | (11) |
2014-2016 | Շտուտգարտ | 59 | (8) |
2016-2018 | Համբուրգ | 61 | (9) |
2018-2022 | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 128 | (18) |
2022-ներկա | Յուվենտուս | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 | Սերբիա Մ19 | 4 | (1) |
2013-2014 | Սերբիա Մ21 | 8 | (2) |
2015-ներկա | Սերբիա | 26 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆիլիպ Կոստիչ (սերբ.՝ Филип Костић, նոյեմբերի 1, 1992[1][2], Կարգուևաց, Հարավսլավիա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադնիչկի 1923
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստիչը Ռադնիչկի 1923-ի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ Նովի Սադի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 25-ին՝ Պրոլետեր Նովի Սադի դեմ խաղում[5]։ 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Յավորի դեմ խաղում Կոստիչը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ռադնիչկիին հաղթել 2-4 հաշվով[6]։ 2012 թվականի մայիսի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից Յագոդինայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 55-րդ րոպեին[7]։ Ռադնիչկի Կրագուևաց առաջին թիմի կազմում Կոստիչը անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Գրոնինգեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ապրիլի 4-ին Կոստիչը պայմանագիր կնքեց հոլանդական Գրոնինգենի հետ[8][9]՝ ակումբին միանալով մրցաշրջանի ավարտից հետո և ստանալով 10 համարի մարզաշապիկը[10]։ Իր դեբյուտը Գրոնինգենի կազմում Կոստիչը նշեց հոկտեմբերի 21-ին՝ Հերենվենի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Տվենտեի դեմ խաղում[12]։
2013 թվականի օգոստոսի 25-ին Կոստիչը 2 գոլային փոխանցում տվեց Գոու Ըհեդ Իգլսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[13]։ Իր առաջին գոլը Գրոնինգենի կազմում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Նիդերլանդների գավաթի Ամստերդամիշեի դեմ խաղում[14]։ Էրեդիվիզիում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 20-ին՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 3-ին Կոստիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոդայի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Հերակլեսի դեմ խաղում՝ օգնելով Գրոնինգենին հաղթել 3-0 հաշվով[17]։ 2014 թվականի ապրիլի 11-ին՝ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում սերբը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[18]։ Մայիսի 10-ին նա դուբլ ձևակերպեց Վիտեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-4 հաշվով[19]։ Գրոնինգենի կազմում Կոստիչը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Շտուտգարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 9-ին Կոստիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Շտուտգարտի հետ[20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 6 միլիոն եվրո[22][23]։ Իր դեբյուտը Շտուտգարտի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ Գերմանիայի գավաթի Բոխումի դեմ խաղում[24]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ փոխարինման մտնելով Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 13-ին՝ Մայնցի դեմ խաղում[26]։ 2016 թվականի մարտի 5-ին Կոստիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[27]։ 7 օր անց նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարավ Ինգոլշտադտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[28]։ Շտուտգարտի կազմում Կոստիչը անցկացրեց 63 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Համբուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 25-ին Կոստիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Համբուրգի հետ[29][30]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն եվրո[31][32]։ Իր դեբյուտը Համբուրգի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Գերմանիայի գավաթի Ցվիկաուի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 20-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[34]։ 2017 թվականի մարտի 12-ին Կոստիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում՝ օգնելով Համբուրգին հաղթել 2-1 հաշվով[35]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստիչը ներկայացրել է Սերբիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Ադրբեջանի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[36]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում[37]։ 2018 թվականի մարտի 27-ին Կոստիչը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Նիգերիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով Սերբիային հաղթել 2-0 հաշվով[38]։
2018 թվականի հունիսի 1-ին Կոստիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[39][40]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 3 խաղերին[41], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[42]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռադնիչկի 1923 | 2009–10 | Առաջին Լիգա | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2010–11 | 30 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 2 | ||
2011–12 | 27 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 29 | 3 | ||
Ընդհանուր | 61 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 63 | 5 | ||
Գրոնինգեն | 2012–13 | Էրեդիվիզի | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
2013–14 | 38 | 11 | 3 | 1 | 0 | 0 | 41 | 12 | ||
2014–15 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 43 | 11 | 3 | 1 | 2 | 0 | 48 | 12 | ||
Շտուտգարտ | 2014–15 | Բունդեսլիգա | 29 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 3 |
2015–16 | 30 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 5 | ||
Ընդհանուր | 59 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 63 | 8 | ||
Համբուրգ | 2016–17 | Բունդեսլիգա | 31 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 35 | 4 |
2017–18 | 30 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 5 | ||
Ընդհանուր | 61 | 9 | 4 | 0 | 0 | 0 | 65 | 9 | ||
Կարիերայի ընդհանուր | 224 | 33 | 13 | 1 | 2 | 0 | 239 | 34 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[43]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 5 | 0 |
2016 | 8 | 2 |
2017 | 6 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 26 | 2 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 5, 2016 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Իռլանդիա | ԱԱ 2018 Որակավոում | ||
2 | Հոկտեմբերի 6, 2016 | Զիմբրու մարզադաշտ, Քիշնև, Մոլդովա | Մոլդովա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Serbia - F. Kostić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FK Radnicki 1923 Kragujevac - FK Novi Sad, Aug 14, 2010 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FK Proleter Novi Sad - FK Radnicki 1923 Kragujevac, Sep 25, 2010 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FK Javor-Matis Ivanjica - FK Radnicki 1923 Kragujevac, Aug 27, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FK Jagodina - FK Radnicki 1923 Kragujevac, May 5, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «"Filip Kostic zegt Club Brugge af vanwege aanbod FC Groningen"». www.fcgonline.nl (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FK Radnički 1923 - Kragujevac - Kostić potpisao za Groningen». www.fkradnicki.com (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Kostic ambieert rugnummer 10 - FC Groningen». www.fcgroningen.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «SC Heerenveen - FC Groningen, Oct 21, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FC Twente Enschede - FC Groningen, May 19, 2013 - Play-Offs Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Go Ahead Eagles Deventer - FC Groningen, Aug 25, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «AFC Amsterdam - FC Groningen, Sep 25, 2013 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FC Groningen - PSV Eindhoven, Oct 20, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FC Groningen - Roda JC Kerkrade, Nov 3, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Heracles Almelo - FC Groningen, Nov 9, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FC Groningen - NAC Breda, Apr 11, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Vitesse Arnhem - FC Groningen, May 10, 2014 - Play-Offs Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Bundesliga club Stuttgart signs Serbian forward Filip Kostic from Groningen». New Europe (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Stuttgart signs forward Kostic from Groningen - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Stuttgart capture Kostic from Groningen». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Tansley, Sean (2014 թ․ օգոստոսի 9). «Kostic completes Stuttgart move». VAVEL.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «VfL Bochum - VfB Stuttgart, Aug 16, 2014 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Borussia Mönchengladbach - VfB Stuttgart, Aug 24, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «1.FSV Mainz 05 - VfB Stuttgart, Dec 13, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «VfB Stuttgart - TSG 1899 Hoffenheim, Mar 5, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FC Ingolstadt 04 - VfB Stuttgart, Mar 12, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Hamburg snap up Stuttgart winger Filip Kostic | Hamburger SV | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Hamburg complete deal for Stuttgart's Kostic». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Filip Kostic joins Hamburg from Stuttgart | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Kostic joins Hamburg on five-year deal». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «FSV Zwickau - Hamburger SV, Aug 22, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Hamburger SV, Nov 20, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Hamburger SV - Borussia Mönchengladbach, Mar 12, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Serbia - Azerbaijan, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Serbia - Republic of Ireland, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Nigeria - Serbia, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Filip KOSTIC - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 43,0 43,1 «Filip Kostić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կոստիչը transfermarkt-ում
- Կոստիչը soccerbase.com-ում
- Կոստիչը WhoScored.com կայքում
- Կոստիչը Համբուրգի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Կոստիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կոստիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Կոստիչ» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գրոնինգենի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Ռադնիչկի Կրագուևացի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ