Ֆիզիկական պայքարը վնասակար օրգանիզմների դեմ
Արտաքին տեսք
Ֆիզիկական պայքարը հանդիսանում է վնասակար օրգանիզմների դեմ ֆիզիկական մի շարք գործոնների կիրառում, որոնք չունեն բացասական ազդեցություն միջավայրի կամ ստացվող բերքի վրա[1]:Դրանցից են օրինակ՝
- ջերմաստիճանային կարճատև տատանումների ստեղծում (բարձր կամ ցածր), որոնք ունեն կործանիչ ազդեցություն որևէ վնասակար օրգանիզմի համար՝ միևնույն ժամանակ անվնաս են բուծվող և այլ օրգանիզմների համար։
- Պայքար ուլտրամանուշակագույն ճառագայթների և ուլտրաձայների, ինչպես նաև իոնացնող ճառագայթման միջոցով, որոնք վանում, վախեցնում կամ ապակողմնորոշում են վնասակար տարբեր միջատների, կրծողների, թռչունների։
- Լուսային թակարդների կիրառում, որոնք արդյունավետ են հատկապես բվիկների և վնասակար այլ թիթեռների դեպքում։ Լուսային ազդակը կարող է հանդիսանալ նաև որպես վանող կամ ապակողմնորոշող գործոն շատ վնասատուների համար։
- Տարբեր վնասատուների շրջանում ապակողմնորոշող գործոն կարող է հանդիսանալ նաև արհեստական էլեկտրամագնիսական դաշտի, ալիքների գործարկումը, որն այլ օգտակար օրգանիզմների շրջանում շեղումներ առաջ չի բերում։
- Ֆիզիկական որոշ գործոններ կարող են համակցվել բարձր արդյունավետություն ապահովելու համար, որոնցից են լույսը, էլեկտրական հոսանքը, ինչպես նաև գրավիչ կամ վանող հոտը, ոչնչացնող հեղուկով լի տարա և այլն։
- Որոշ վնասատուների համար կիրառվում են խայծ-օբյեկտներ, օրինակ՝ գոմաղբը իշախառանչի (արջուկ) դեմ պայքարելու համար, որն աշնանը թաղվում է հողում մինչև 50 սմ խորությամբ, իսկ ձմռանը այդտեղ ջերմաստիճանը բարձրանալով գրավում է հողաբնակ վնասատուներին։ Ցածր ջերմաստիճանային պայմաններում այդ զանգվածը դուրս է բերվում հողից և այրվում, տրորվում կամ փռվում մակերեսին, որի արդյունքում վնասատուները ոչնչանում են։
- Բույսերի կամ հողի ջերմային մշակում, որը ընդունված է փակ գրունտում։ Էությունը կայանում է նրանում, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում տվյալ օբյեկտը վարակազերծվում է տարբեր հիվանդություններից և վնասատուներից։
Ագրոտեխնիկական եղանակը ներառում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնց հետևանքով նվազում կամ կանխվում են վնասակար շատ օրգանիզմների թիվն ու հասցված վնասը։ Այդ միջոցառումներն են հողի մշակման տարբեր եղանակները, հիմնավորված ցանքաշրջանառությունների, ինչպես նաև մաքուր և զբաղված ցելերի ներմուծումը, ագրոմիջոցառումների համալիր և որակյալ կատարումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երիցյան Ս.Կ., Գրիգորյան Հ.Է. (2019). «Օրգանական երկրագործության հիմունքներ», Բուհական ուսումնական ձեռնարկ [FUNDAMENTALS OF ORGANIC FARMING]. Երևան: Արմավ հրատարակչություն,112 էջ. էջեր 64–66. ISBN ISBN 978‐9939‐78‐022‐1.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)