Jump to content

Օրդովիկ-սիլուրիական բնաջնջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրդովիկ-սիլուրիական ոչնչացում
Extinction event Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՕրդովիկի ժամանակաշրջան, Սիլուրի ժամանակաշրջան Խմբագրել Wikidata
Թվական443800000 years BC Խմբագրել Wikidata
Ֆաներոզոյի ընթացքում ծովային կենդանական աշխարհի բնաջնջումը: Յուրաքանչյուր ժամանակային միջակայքի համար ցույց է տրվում, թե այդ ժամանակ գոյություն ունեցող տեսակների քանի տոկոսը չի պահպանվել մինչև հաջորդ հատվածը (ցուցված են ոչ բոլոր ցեղերի անհետացումը, այլ միայն բրածոներում պահպանվածները)։ Հինգ խոշորագույն անհետացումները նշված են հիպերհղումներով
Օրդովիկյան ոչնչացման հետևանքով անհետացած օրթոկոնների բրածոներ

Օրդովիկ-սիլուրիական բնաջնջում (անգլ.՝ Ordovician extinction — «Օրդովիկյան բնաջնջում»), զանգվածային բնաջնջում Օրդովիկի և Սիլուրի ժամանակաշրջանների սահմանին՝ մոտ 445 միլիոն տարի առաջ[1]։ Երկրի պատմության մեջ հինգ ամենաուժեղ բնաջնջումներից է, անհետացած տեակների տոկոսային մասով երրորդ բնաջնջումն է, իսկ կենդանի օրգանիզմների քանակի կորուստներով՝ երկրորդը[2]։

450-ից 440 միլիոն տարի առաջ ընկած ժամանակահատվածում՝ 1 միլիոն տարվա ընդմիջումով տեղի է ունեցել ոչնչացման երկու ալիք[3]։ Ծովային օրգանիզմների համար այս բնաջնջումը մեծությամբ երկրորդն է, այն զիջել է միայն Պերմի ոչնչացմանը։ Այդ ժամանակահատվածում հայտնի ողջ կյանքը ապրել է ծովերում և օվկիանոսներում[4]։ Ոչնչացել է ծովային անողնաշարավորների ավելի քան 60%-ը[5][6] (վերջին տվյալների համաձայն՝ ծովային կենդանիների տեսակների 85%-ը[1]), այդ թվում՝ ուսոտանիների և բրիոզոների ողջ ընտանիքների երկու երրորդը[4]։ Հատկապես տուժել են ուսոտանիները, երկփեղկանիները, փշամորթները, բրյոզաները և կորալները[3]։ Անհետացման պատճառը ենթադրվում է, որ Գոնդվանայի շարժումն է դեպի Հարավային բևեռի շրջան։ Դա հանգեցրել է համաշխարհային սառեցման, սառցադաշտերի առաջացման և դրան հաջորդած արդեն համաշխարհային օվկիանոսի մակարդակի անկմանը։ Օվկիանոսի սահմանի նահանջը ոչնչացրել կամ վնաս է հասցրել մայրցամաքային ափի երկայնքում գտնվող բնակության վայրերին[3][7]։ Սառցադաշտերի նշաններ են հայտնաբերվել Սահարա անապատի նստվածքներում։ Համաշխարհային օվկիանոսի ցածր մակարդակի, սառեցման և սառցադաշտերի ձևավորման համադրությունը, հավանաբար հանգեցրել է օրդովիկյան ոչնչացմանը[7]:Այլ տվյալներով՝ անհետացման պատճառ է դարձել գամմա-ճառագայթային հարվածը երկրին, որը Արեգակնային համակարգից վտանգավոր հեռավորության վրա գտնվող հիպերնոր աստղի պայթյունի հետևանք է եղել։

Անհետացումը տեղի է ունեցել մոտավորապես 443,7 միլիոն տարի առաջ՝ երկրի պատմության մեջ կենսաբազմազանության ամենանշանակալի իրադարձություններից մեկի ընթացքում[8]։ Այն ընդգծում է սահմանը օրդովիկի և հաջորդ սիլուրիի ժամանակաշրջանի միջև։ Օրդովիկյան ոչնչացման ընթացքում կենսաբանական նմուշներում նկատվել են ածխածնի և թթվածնի իզոտոպների հարաբերակցության մի քանի էական փոփոխություններ։ Սա կարող է ցույց տալ մի քանի տարբեր սերտորեն դասավորված իրադարձություններ կամ առանձին փուլեր մեկ իրադարձության շրջանակներում։

Այդ պահին բարդ բազմաբջիջ օրգանիզմների մեծ մասն ապրել է ծովում։ Մոտ 100 ծովային ընտանիքներ, որոնք ներառում էին կենդանական աշխարհի բոլոր տեսակների մոտ 49%-ը[9] (տեսակների քանակի համեմատ ավելի հուսալի գնահատական)՝ մահացել են։ Ոչնչացել են ուսոտանիների և բրոզոնների շատ խմբեր, ինչպես նաև կոնոդոնտների և գրապտոլիտների ընտանիքներից շատ տրիլոբիտներ։

Այդ ժամանակի համար ծովային օրգանիզմների կորուստների վիճակագրական վերլուծությունները ցույց են տալիս, որ բազմազանության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել ոչնչացման կտրուկ աճով, այլ ոչ թե կենսաբազմազանության նվազմամբ[10]։

Աղետի պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Օրդովիկ-սիլուրիական անհետացումը ինտենսիվորեն ուսումնասիրվում է։ Ժամանակագրությունն ըստ երևույթին, համապատասխանում է Ֆաներոզոյի ժամանակաշրջանի ամենամեծ սառցե դարաշրջանների սկզբին և ավարտին, որոնք վերջում նշանավորվել են Հիրնանտյան (Վերին Օրդովիկյան) երկար սառեցմամբ։ Վերջինս վնասակար ազդեցություն է ունեցել օրդովիկի վերջին շրջանի կենդանական աշխարհի վրա, որը բնութագրվել է տիպիկ ջերմոցային կլիմայով։

Դրան նախորդել է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության անկումը, որն որոշակիորեն ազդել է ծանծաղ ծովերում ապրող օրգանիզմների վրա։ Այսպես, Գոնդվանա գերմայրցամաքում, որը շեղվել է Հարավային բևեռի շրջանում, ձևավորվել է «սառցե գլխարկ»։ Շերտերը հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայում օրդովիկի ավարտին համապատասխանող ժայռերում, իսկ ավելի ուշ՝ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում, որն այդ ժամանակ նույնպես գտնվել է Հարավային բևեռի տարածքում։ Սառցադաշտերը պահպանել են ջուրը և բաց են թողել այն միջսառցադաշտային ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը զգալիորեն տատանվել է մի քանի անգամ։ Օրդովիկի հսկայական մակերեսային միջմայրցամաքային ծովերը բարձրացել են՝ ոչնչացնելով կենսաբանական խորշերը, այնուհետև նորից վերադարձել են իրենց նախկին վիճակին՝ որտեղ պոպուլյացիաները նվազել են և հաճախ անհետացել են օրգանիզմների ամբողջական ընտանիքներ։ Յուրաքանչյուր հաջորդական սառցադաշտային ժամանակաշրջանում կենսաբազմազանությունը անհետացել է (Emiliani 1992 թ. էջ 491)։ Հիմք ընդունելով հյուսիսաֆրիկյան նստվածքների ուսումնասիրության արդյունքները՝ Ջուլիեն Մորոն հայտնում է սառցադաշտերի առաջացմն 5 ժամանակահատված՝ հիմնվելով սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքները[11]։

Խորը ծովային առաջացումները տեղաշարժերը ջերմոցային պայմաններով բնութագրվող ցածր լայնություններից դեպի բարձր լայնություններ անցնելիս, որոնք բնութագրվում են սառույցի ձևավորմամբ՝ ուղեկցվել են խորը օվկիանոսային հոսանքների ավելացմամբ և ստորին ջրերի թթվածնային հագեցվածությամբ։ Նոր կենդանական աշխարհը կարճ ժամանակ ծաղկունք է ապրել՝ մինչ թթվածնի ազատ պայմաններին վերադառնալը։ Առանց օվկիանոսային հոսանքների՝ կենդանական աշխարհը սկսել է սննդանյութեր ստանալ խորքային ջրերից։ Գոյատևել են միայն այն տեսակները, որոնք հաղթահարեն են անընդհատ փոփոխվող պայմանները։ Նրանք լրացրել են ազատ էկոլոգիական խորշերը։

Օրդովիկյան երկնաքարային իրադարձության վարկածի համաձայն՝ գլոբալ սառեցումն առաջացել է այն պատճառով, որ 467-466 մլն տարի առաջ երկիրը հայտնվել է տիեզերական փոշու կույտի մեջ, որն առաջացել է L-խոնդրիտ տիպի աստղակերպի հիմնական գոտում առաջացած մոտ 150 կմ տրամագծով բնաջնջումից[12][13]։

Հիրնանտյան դարաշրջանում թթվածնի կոնցենտրացիան ինչպես համաշխարհային օվկիանոսի ջրերում, այնպես էլ մթնոլորտում նվազել է գրեթե հասնելով զրոյի[14]։

Գամմա ճառագայթման բռնկման վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսությանը ներկայումս հետևում են փոքր թվով գիտնականներ։ Ենթադրվում է, որ անհետացման պատճառը հիպերնոր աստղից առաջացած գամմա-ճառագայթման բռնկումն է, որը գտնվել է երկրից վեց հազար լուսային տարի հեռավորության վրա (Ծիր Կաթին գալակտիկայի՝ Երկրին մոտ գտնվող հատվածում)։ 10 վայրկյան տևողությամբ բռնկումը մոտավորապես կիսով չափ փոքրացրել է Երկրի մթնոլորտի օզոնային շերտը՝ մակերեսին ապրող օրգանիզմներին, այդ թվում և մոլորակային ֆոտոսինթեզի համար պատասխանատու օրգանիզմներին ենթարկելով ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման[15][16][17]։ Այնուամենայնիվ չկան միանշանակ ապացույցներ, որ մոտակայքում տեղի են ունեցել նմանատիպ գամմա ճառագայթումներ։

Վուլկանիզմ և էրոզիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին ուսումնասիրությունների համաձայն, հիմնական դերը տրվում է ածխաթթու գազի մակարդակի փոփոխություններին[18]։ Ուշ օրդովիկում հիմնական հրաբուխներից գազի արտանետումը հավասարակշռված է եղել Ապալաչներից բարձրացող ուժեղ էրոզիայի պատճառով, որոնք մեկուսացնրել են CO2-ը։ Հիրնանտի շրջանում հրաբխի դրսևորումները դադարել են, իսկ էրոզիայի շարունակումը երևի հանդիսացել է CO2-ի քանակի արագ և զգալի կրճատման պատճառով։ Այս իրադարձությունները համընկնում են սառցակալման արագ և կարճ ժամանակահատվածի հետ։ Օրդովիկյան հանքավայրերում հայտնաբերվել են սնդիկի կուտակման երեք գագաթներ՝ Կատյան (Կարադոկյան) փուլի ապարներում, Կատյան (Կարադոկյան) և Հիրնանտյան (Աշգիլ) փուլերի շերտերի սահմաններում, որոնք եղել են ամենամեծ հիրնանտյան սառցադակալման ժամանակ[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Исследователи точно воспроизвели процесс массового вымирания, произошедшего более 400 млн назад». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. History Channel's Mega Disasters program, "Gamma Ray Burst", 2007, rebroadcast: 2008-11-13. Note: The program attributes the "Ordovician extinction" (sic) explicitly as the second most grievously large extinction event after the Permian extinction.
  3. 3,0 3,1 3,2 Sole, R. V., and Newman, M., 2002. "Extinctions and Biodiversity in the Fossil Record - Volume Two, The earth system: biological and ecological dimensions of global environment change" pp. 297-391, Encyclopedia of Global Environmental Change John Wilely & Sons.
  4. 4,0 4,1 «extinction». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  5. «NASA - Explosions in Space May Have Initiated Ancient Extinction on Earth». Nasa.gov. 2007 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  6. «THE LATE ORDOVICIAN MASS EXTINCTION - Annual Review of Earth and Planetary Sciences, 29(1):331 - Abstract». Arjournals.annualreviews.org. 2003 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  7. 7,0 7,1 «Causes of the Ordovician Extinction». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  8. Munnecke, A.; Calner, M.; Harper, D. A. T.; Servais, T. Ordovician and Silurian sea-water chemistry, sea level, and climate: A synopsis(անգլ.) // Palaeogeography, Palaeoclimatology, Palaeoecology : journal. — 2010. — Т. 296. — № 3—4. — С. 389. — doi:10.1016/j.palaeo.2010.08.001
  9. Rohde & Muller; Muller, R. A. Cycles in Fossil Diversity(անգլ.) // Nature. — 2005. — Т. 434. — № 7030. — С. 208—210. — doi:10.1038/nature03339 — PMID 15758998.
  10. Bambach, R.K.; Knoll, A.H.; Wang, S.C. Origination, extinction, and mass depletions of marine diversity(անգլ.) // Paleobiology : journal. — Paleontological Society, 2004. — Т. 30. — № 4. — С. 522—542. — doi:10.1666/0094-8373(2004)030<0522:OEAMDO>2.0.CO;2 Архивировано из первоисточника 22 փետրվարի 2016.
  11. [1] Արխիվացված 2011-07-27 Wayback Machine IGCP meeting September 2004 reports pp 26f
  12. Birger Schmitz et al. An extraterrestrial trigger for the mid-Ordovician ice age: Dust from the breakup of the L-chondrite parent body Արխիվացված 2020-05-15 Wayback Machine // Science Advances. 2019. V. 5. No. 9.
  13. Ордовикское оледенение могло начаться из-за аномально большого количества хондритной пыли Արխիվացված 2019-11-04 Wayback Machine, 01.10.2019
  14. Richard G. Stockey et al. Persistent global marine euxinia in the early Silurian Արխիվացված 2020-09-28 Wayback Machine, 14 April 2020
  15. Wanjek, Christopher (2005 թ․ ապրիլի 6). «Explosions in Space May Have Initiated Ancient Extinction on Earth». NASA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Ray burst is extinction suspect». BBC. 2005 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.
  17. Melott, A. et al' Did a gamma-ray burst initiate the late Ordovician mass extinction?(անգլ.) // International Journal of Astrobiology : journal. — 2004. — Т. 3. — № 2. — С. 55—61. — doi:10.1017/S1473550404001910 — astro-ph/0309415
  18. Young. S.A. et al' A major drop in seawater 87Sr/86Sr during the Middle Ordovician (Darriwilian): Links to volcanism and climate?(անգլ.) // Geology : journal. — 2009. — Т. 37. — № 10. — С. 951—954. — doi:10.1130/G30152A.1 Архивировано из первоисточника 31 Մարտի 2010.
  19. «Ртуть в ордовикских отложениях подтверждает вулканическую гипотезу первого массового вымирания». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]