Jump to content

Օսթին և Էլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսթին և Էլի
Ժանրկատակերգություն, դեռահասային սիթքոմ և երաժշտական ֆիլմ
ՍտեղծողKevin Kopelow? և Heath Seifert?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
ամերիկացի դերասանուհի[1]
Պատմվածքի վայրՄայամի
Գեղարվեստական աշխարհDisney Channel Live Action Universe?[2]
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ87
Էկրաններին էդեկտեմբերի 2, 2011-ից հունվարի 10, 2016
ՀեռուստաալիքDisney Channel
ԸնկերությունIt's a Laugh Productions
ԴիստրիբյուտորՀուլու և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Օսթին և Էլի (անգլ.՝ Austin & Ally), ամերիկյան երիտասարդական սիթքոմ, ստեղծված Քևին Կոպելոույի և Հիթ Սեյֆերտի կողմից։ Նրանք գրել և արտադրել են այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Տվեք Սանիին հնարավորություն» և «Ջոնաս եղբայրները»։ Պրեմեիրան ԱՄՆ-ում կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Disney Channel-ով։

Նախնական էպիզոդը նկարահանվել է 2011 թվականի փետրվարի կեսերին, իսկ 2011 թվականի մայիսի 24-ին Disney Channel-ը հայտարարեց, որ պատվիրել է սերիալը։ Սկզբնապես նախատեսված էր 13 սերիա, սակայն քանակը դարձավ 19-ը։ Սերիալի առաջին պրոմոն թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերին։ Պաշտոնական պրեմեիրան կայացավ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին[3]։ Ռուսաստանում պրեմեիրան կայացավ 2012 թվականի դեկտեմբերի 8-ին Disney Channel-ով։ Շոուն երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանով, և վերսկսեց արտադրությունը 2012 թվականի ամռանը։ Երկրորդ եթերաշրջանի պրեմեիրան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ նրա արտադրությունը ավարտվել է 2013 թվականի փետրվարի սկզբին[4]։ Շոուն երկարաձգվեց երրորդ եթերաշրջանով։ Պրեմեիրան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 27-ին[5]։ Disney Channel-ը երկարաձգեց սերիալը չորրորդ եթերաշրջանով, որի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2015 թվականի հունվարի 18-ին։ 2015 թվականի փետրվարի 6-ին հայտարարվեց, որ չորրորդ եթերաշրջանը լինելու է վերջինը[6]։ Վերջին էպիզոդը եթեր դուրս եկավ 2016 թվականի հունվարի 10-ին։

Սերիալը պատմում է երկու տարբեր երաժիշտների կյանքի մասին. էքստրավերտ երգիչ Օսթին Մունի, որը անընդհատ հայտնվում է անհաջողությունների մեջ, և տաղանդավոր ու լուրջ կոմպոզիտոր Էլի Դոուսնի մասին, որը վախենում է բեմից։ Օսթինի օգնությամբ, երգը, որը գրել էր Էլին, հայտնվում է համացանցում և դառնում վեբ սենսացիա։ Ընկերները որոշեցին համախմբել ուժերը և գրավել երաժշտական շուկան։ Նրանց աջակցում են ընկերները՝ Տրիշը և Դեզը։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օսթին Մոնիկա Մուն (Ռոսս Լինչ), հայտնի երգիչ, որը մեկ օրում դարձավ համացանցի սենսացիա։ Նրա լավագույն ընկերներ են հանդիսանում Դեզը, որի հետ նա ընկերություն է անում չորրորդ դասարանից, Էլին և Տրիշը (որը հանդիսանում է նաև նրա մենեջերը)։ Նա սիրում է երգել, պարել, ուրախանալ։ Սիրած ուտելիքը նրբաբլիթն է։ Նա նաև սիրում է փափուկ խաղալիքներ, ներկել գունազարդման էջերը, ինչի պատճառով էլ Էլին մի անգամ նրան մեղադրում է երեխայության մեջ։

Նա վախենում էր անձրևանոցներից, սակայն առաջին եթերաշրջանում (սերիա 15) հաղթահարեց իր մանկական վախը։ 18-րդ սերիայում կնքեց պայմանագիր «Սթար Ռեքրդս» երաժշտական լեյբլի հետ, և 19-րդ սերիայում թողարկեց իր առաջին ալբոմը։ Երկրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում Օսթինը սիրահարվում է Էլիին, և 10-րդ սերիայում նրանք միասին ելույթ են ունենում բեմում, դրանով իսկ օգնելով հաղթահարել Էլիի վախը բեմից։ Սակայն իրենց հարաբերություններում ճեղքվածք կա Կիրայի՝ Ջիմի Սթարի աղջկա պատճառով, որը համաձայնվել է դառնալ իր ընկերուհին։ 11-րդ սերիայում Օսթինը և Կիրան բաժանվում են, և նա սկսում է հանդիպել Էլիի հետ։ 13-րդ սերիայում որոշում են մնալ ընկերներ, որովհետև հարաբերությունները սկսել էին խանգարել իրենց ընդհանուր ստեղծագործական կյանքին։ 19-րդ սերիայում նա երգ է գրում Էլիի մասին։ 25-րդ սերիայում Դեզը և Տրիշը որոշում են նկարահանել վավերագրական ֆիլմ «Օսթին և Էլի», որտեղ հիշում են Էլիի և Օսթինի հանդիպման և ստեղծագործական պահերը։ Էլին խոստովանում է, որ սկզբնապես կասկածում էր Օսթինի հետ համագործակցությունում, քանի որ համարում էր, որ նա միօրյա է։ Հետագայում Օսթինը ասում է, որ երբ Էլիի կարիերան աճեց, նա փնտրեց իր համար նոր երգահան, ինչը հանգեցնում է վեճի։ Բայց վեջիվերջո, նրանք հաշտվում են։ 26-րդ սերիայում Օսթինը Դեզի և Տրիշի հետ մեկնում է շրջագայության, իսկ Էլին մնում է իր ալբոմի ձայնագրման համար։ Օսթինը նրան նամակ է թողնում, որտեղ ասում է իր զգացմունքների մասին։ Երրորդ եթերաշրջանի 4-րդ սերիայում նրանք վերադառնում է շրջագայությունից, 11-րդ սերիայում մասնակցում է գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին՝ գլխավոր դերում։ 12-րդ սերիայում իմանում է, որ Էլին ընկեր ունի (Գևին Յանգ. քանթրի երգիչ), և սկսում է հանդիպել Փայփերի հետ։ 17-րդ սերիայում, դպրոցական պարահանդեսին, խոստովանում է Փայփերին, որ նրա մեջ դեռ զգացմունքներ են մնացել Էլիի հանդեպ։ Հենց այդ սերիայում Օսթինը և Էլին նորից հաշտվում են և դառնում են զույգ։ 22-րդ սերիայում ուզում են հրապարակայնորեն հայտարարել իրենց հարաբերությունների մասին, հայտնվելով երաժշտական մրցանակաբաշխությանը, սակայն Ջիմին սպառնում է Օսթինին պայմանագրի խզմամբ, եթե նա հրապարակայնորեն խոսի Էլիի հետ հարաբերությունների մասին։ Էլին բաժանվում է նրանից, բայց նույն սերիայում Օսթինը բեմից նրան սեր է խոստովանում և նրանք հաշտվում են։ Ջիմին խզում է պայմանագիրը, և թույլ չի տալիս երկար ժամանակ ելույթ ունենալ բեմում։ Չորրորդ եթերաշրջանում Էլիի հետ միասին ընկերություն են բացում, որտեղ երիտասարդ տաղանդներին սովորեցնում են տարբեր երաժշտական գործիքների վրա նվագել։ 19-րդ սերիայում Օսթինի, Էլիի, Դեզի և Տրիշի ուղիները բաժանվում են։ 20-րդ սերիայում, երբ արդեն անցել էր 4 տարի, նրանք նորից հանդիպում են նորից, և Օսթինը Էլիին առաջարկում է դառնալ պաշտոնական դուետ։ Վերջում ցուցադրվում է կադր 10 տարի անց, երբ Օսթինը և Էլին ամուսնացած են ու ունեն երկու երեխա, Դեզը ամուսնացել է Կերիի հետ, իսկ Տրիշը Չակի։

Առաջին եթերաշրջանի առաջին սերիայում գրեց «Double Take» երգը, տալով Օսթինին իր առաջին սուպեր հիթը։ Դրանից հետո սկսում են համագործակցությունը։ Երկրորդ եթերաշրջանի 8-րդ սերիայում սիրահարվում է Օսթինին, 10-րդ սերիայում միասին բեմի վրա ելույթ են ունենում, և Էլին հաղթահարում է իր վախը։ 11-րդ սերիայում սկսում են հանդիպել, սակայն 13-րդ սերիայում բաժանվում են որոշելով մնալ ընկերներ։ 25-րդ սերիայում մասնակցում է «Օսթին և Էլի» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որտեղ խոստովանում է, որ սկզբնապես կասկածում էր Օստինի հետ համագործակցությունում, քանի որ համարում էր, որ նա միօրյա է։ Ավելի ուշ նեղանում է նրանից, քանի որ երբ Էլիի կարիերան վերելք ապրեց, Օսթինը նոր երգահան վարձեց։ Բայց նույն սերիայում նրանք հաշտվում են՝ «You Can Come To Me» զուգերգը երգելով, որը օգնեց Էլիին հաղթահարել վախը։ 26-րդ սերիայում մնում է Մայամիում դեբյուտային ալբոմի ձայնագրման համար, իսկ Օսթինը, Դեզը և Տրիշը գնում էն շրջագայության։ Երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում միանում է Օսթինի շրջագայությանը։ 12-րդ սերիայում սկսում է համագործակցել Գևին Յանգի հետ, իսկ 13-րդ սերիայից սկսած նրանք հանդիպում են։ 17-րդ սերիայում բաժանվում է նրանից՝ հասկանալով իրենց բնավորությունների և հետաքրքրությունների մեծ տարբերության մասին, և հաշտվում Օսթինի հետ։ 22-րդ սերիայում նորից որոշում է բաժանվել, քանի որ չի ուզում, որ իրենց հարբերությունների պատճառով նա կորցնի կարիերան։ Սակայն վերջում նրանք միևնույն է մնում են միասին։ Չորրորդ եթերաշրջանում «Սոնիք բումի» փոխարեն երաժշտական գործիքներ նվագել սովորելու դպրոց է բացում, որովհետև Օսթինը ժամանակավոր չի կարող ելույթ ունենալ բեմում։ 19-րդ սերիայում գնում է Հարվարդի համալսարան ընդունվելու, և բաժանվում է Օսթինից, Տրիշից և Դեզից։ 20-րդ սերիայում, 4 տարի անց, նորից հանդիպում է Օսթինին, և նա առաջարկում է Էլիին ելույթ ունենալ երաժշտական դուետով։ Վերջում ցուցադրվում է, որ 10 տարի անց նրանք արդեն ամուսնացած են և ունեն երկու երեխա, Դեզը ամուսնացել է Կերիի հետ, իսկ Տրիշը Չակի։

  • Պատրիշա Մարիա դե Լա Ռոզա (Տրիշ) (Ռեյնի Ռոդրիգես), Էլիի լավագույն ընկերուհին և Օսթինի մենեջերը։ Տրիշի բնավորության բնորոշ առանձնահատկությունն այն է, որ նպատակներին հասնելու համար բացակայում է աշխատասիրությունը, ինչի պատճառով էլ հաճախ փոխում է աշխատանքը։

Առաջին եթերաշրջանից դառնում է Օսթինի մենեջերը, նրա համար կազմակերպում է համերգներ և հանրային այլ միջոցառումներ։ Հաճախ փորձում է հաշտեցնել Օսթինին և Էլիին, երբ նրանք վիճում են։ Երրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում պատմում է, որ հանդիպում է Ջեյսնի հետ, որի հետ ծանոթացել է համացանցով։ 17-րդ սերիայում Չակի հետ գնում է պարահանդեսի, քանի որ Ջեյսնը կոտրել էր ոտքը, բայց այնուամենայնիվ նա գալիս է, և Տրիշը ստիպված է լինում երկու կես լինել, որ ոչ նա և ոչ էլ Չակը ոչինչ չկասկածեն։ Չորրորդ եթերաշրջանի 19-րդ սերիայում բաժանվում է Էլիի, Օսթինի և Դեզի հետ, քանի որ յուրաքանչյուրը գնում է իր ուղով։ 20-րդ սերիայում, 4 տարի անց, նրանք նրանք նորից հանդիպում են։ Վերջում ցուցադրվում է, որ տասը տարի անց Տրիշը ամուսնացել է Չակի հետ, Էլին՝ Օսթինի, իսկ Դեզը՝ Կերիի։ Ինչպես նաև Տրիշը և Չակը դուստր ունեն։

  • Դեզմոնդ Հեթվիլդ Ուեյդ (Քելամ Ուորթի), Օսթինի, Էլիի և Տրիշի լավագույն ընկերը։ Նրա տարօրինակությունների շարքում է ծիծաղելի հագնվելը, իր հետ ուտելիք ման տալը և երբեմն չմտածված և հիմար գործողություններ անելը։

Բացի այն, որ երկար տարիներ նա Օսթինի ընկերն է, նաև հանդիսանում է նրա տեսահոլովակների ռեժիսորը։ Երկրորդ եթերաշրջանի 25-րդ սերիայում նկարահանում է վավերագրական ֆիլմ «Օսթին և Էլի»։ Երրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում սկսում է հանդիպել Կերիի հետ, որը բնավորությամբ և արտաքնապես էքսցենտրիկ է, ինչպես և Դեզը։ 22-րդ սերիայում Կերին գնում է Լոս Անջելես, և Դեզը Օսթինին ասում է, որ գնում է նրա հետ, որպեսզի ընդունվի ռեժիսորական քոլեջ և լինի իր ընկերուհու կողքին։ Չորրորդ եթերաշրջանում Օսթինի, Էլիի և Տրիշի հետ վերադառնում է ավարտական դասարան, քանի որ շատ էր կարոտել և բաժանվել էր Կերիից։ 19-րդ սերիայում բաժանվում է ընկերներից, սակայն 20-րդ սերիայում, 4 տարի անց, նրանք նորից միանում են։ Վերջում ցուցադրվում է, որ Դեզը ամուսնացել է Կերիի հետ, Էլին՝ Օսթինի, իսկ Տրիշը՝ Չակի։ Դեզը և Կերին ունեն տղա, որը 6 տարեկանում գնում է քոլեջ։

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նելսոն (Քոուլ Սենդ), թափթփված տղա, երաժշտության դասեր է վերցնում Էլիի մոտ։ Հայտնվում է էպիզոդային առաջինից չորրորդ եթերաշրջաններում։ Հայտնի է իր «ավերակ» արտահայտությամբ։ Սիրահարված է Մեռան Սիմսին, սակայն դա փոխադարձ չէ։
  • Լեստեր Դոուսն (Էնդի Միլդեր), Էլիի հայրը, «Սոնիք բումի» սեփականատեր։ Չէր հավատում աղջկա երաժշտական կարիերային, սակայն հետո սկսեց քաջալերել նրան։ Երրորդ եթերաշրջանում ցանկանում էր վաճառել խանութը, սակայն Էլին, Օսթինը, Դեզը և Տրիշը հետ պահեցին նրան այդ մտահաղացումից։
  • Մեգան Սիմս (Օբրի Կ. Միլեր), «Չիտա֊Բիտա» աստղային ամսագրի հայտնի լրագրող աղջիկ։ Հաճախ նոր հոդվածների համար հետևում է Օսթինին և Էլիին։ Նրան սիրահարված է Նելսոնը, սակայն Մեգանի համար առաջին տեղում միայն կարիերան է, և չի ուզում հանդիպել նրա հետ։
  • Ջիմի Սթար (Ռիչարդ Վայտեն),  «Սթար ռեքրդս» խոշոր երաժշտական լեյբլի սեփականատեր։ Առաջին եթերաշրջանի 18֊րդ սերիայում Օսթինի հետ պայմանագիր է կնքում։ Մինչև երրորդ եթերաշրջանի 22֊րդ սերիան աշխատում է Օսթինի մենեջերը, սակայն Էլիի հետ հարաբերությունների պատճառով խզում է պայմանագիրը։
  • Կերի (Հանա Քեթ Ջոնս), Դեզի ընկերուհին։ Առաջին անգամ հայտնվում է երրորդ եթերաշրջանի 9֊րդ սերիայում։ Երրորդ եթերաշրջանի վերջին սերիայում ասում է, որ մեկնում է Լոս Անջելես, որովհետև իր հայրը այնտեղ աշխատանք է գտել։ Չորրորդ եթերաշրջանի 20֊րդ սերիայում ցուցադրվում է, որ նա մնում է Դեզի հետ և ամուսնանում։
  • Փայփեր (Հեյլի Էրին), Կերիի քույրը։ Երրորդ եթերաշրջանի 13֊ից 17 սերիաներում հանդիպում է Օսթինի հետ, սակայն բաժանվում է նրանից, քանի որ Օսթինը դեռ զգացմունքներ ուներ Էլիի հանդեպ։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Հավակնորդ Արդյունք
2012 Teen Icon Awards Հանրաճանաչ հեռուստատեսային դերասան Ռոսս Լինչ Առաջադրված
Hollywood Teen Awards Տարվա առաջընթաց Ռոսս Լինչ Առաջադրված
2013 Kids' Choice Awards Հանրաճանաչ հեռուստատեսային դերասան Ռոսս Լինչ Հաղթանակ
Radio Disney Music Awards Լավագույն երաժշտական տեսահոլովակ — Heard It On The Radio Ռոսս Լինչ Հաղթանակ
Imagen Awards Լավագույն երիտասարդ հեռուստատեսային դերասանուհի Ռեյնի Ռոդրիգես Հաղթանակ
Անվանում Կատարող(ներ) Սաունդթրեք
«Can’t Do It Without You» (Austin & Ally Main Title) Ռոսս Լինչ Austin & Ally
«Double Take» Ռոսս Լինչ Austin & Ally
«Break Down the Walls» Ռոսս Լինչ Austin & Ally
«A Billion Hits» Ռոսս Լինչ Austin & Ally
«Not a Love Song» Ռոսս Լինչ Austin & Ally
«It’s Me, It’s You» Ռոսս Լինչ Austin & Ally
«The Butterfly Song» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«Trash Talk» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«Better Together» Ռոսս Լինչ Austin & Ally
«You Don’t See Me» Լորա Մարանո Չկա տվյալ
«Heard It on the Radio» Ռոսս Լինչ Austin & Ally
«Suzy’s Soup Jingle» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«Heart Beat» Ռոսս Լինչ Austin & Ally
«Na Na Na (The Summer Song)» Ռոսս Լինչ Austin & Ally
«The Way That You Do» Ռոսս Լինչ Austin & Ally
«Illusion» Ռոսս Լինչ Austin & Ally
«Don’t Look Down» Ռոսս Լինչ և Լորա Մարանո Չկա տվյալ
«Who I Am» Ռոսս Լինչ Austin & Ally։ Turn It Up
«Got It 2» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«Christmas Soul» Ռոսս Լինչ Disney Channel Holiday Playlist
«Can You Feel It» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«Face 2 Face» Ռոսս Լինչ և Դեբի Ռայան Austin & Ally։ Turn It Up
«No Ordinary Day» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«You Can Come to Me» Ռոսս Լինչ և Լորա Մարանո Disney Channel։ Play It Loud
«I Think About You» Ռոսս Լինչ Austin & Ally։ Turn It Up
«Call a Pioneer Ranger» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«Finally Me» Լորա Մարանո Austin & Ally։ Turn It Up
«The Ally Way» Լորա Մարանո Չկա տվյալ
«Steal Your Heart» Ռոսս Լինչ Austin & Ally։ Turn It Up
«Timeless» Ռոսս Լինչ Disney Channel։ Play It Loud
«Living in the Moment» Ռոսս Լինչ Չկա տվյալ
«I Got That Rock n' Roll» Ռոսս Լինչ Disney Channel։ Play It Loud
«The Me That You Don’t See» Լորա Մարանո Disney Channel։ Play It Loud
«Better Than This» Ռոսս Լինչ Austin & Ally։ Turn It Up
«Chasin' the Beat of My Heart» Ռոսս Լինչ Austin & Ally։ Turn It Up
«You Wish You Were Me» Ռեյնի Ռոդրիգես Չկա տվյալ
«Redial» Լորա Մարանո Austin & Ally։ Turn It Up
«I Love Christmas» Ռոսս Լինչ և Լորա Մարանո Holidays Unwrapped

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Franchise/DisneyChannelLiveActionUniverse
  3. «"Austin & Ally," A Comedy About An Unlikely Friendship, Premieres Sunday, December 4, on Disney Channel». Disney Channel. 2011 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Austin & Ally».(չաշխատող հղում)
  5. Miller, Victoria (2014 թ․ ապրիլի 25). «'Austin & Ally' Exclusive: Disney Channel Renews the Series for a Fourth Season». Yahoo TV. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Laura Marano on Austin & Ally's End, Bad Hair, Her BMW Crush and More - TVLine». TVLine. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]