Օսթին Սեդրիկ Գիբոնս
Օսթին Սեդրիկ Գիբոնս | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հուլիսի 26, 1960[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Calvary Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | բեմանկարիչ, ճարտարապետ և կինոռեժիսոր |
Ամուսին | Հեյզել Բրուքս և Դոլորես դել Ռիո |
Պարգևներ և մրցանակներ | «Օսկար» մրցանակ գունավոր ֆիլմում բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար «Օսկար» մրցանակ գունավոր ֆիլմում բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար «Օսկար» մրցանակ գունավոր ֆիլմում բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար «Օսկար» մրցանակ գունավոր ֆիլմում բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար և |
Անդամություն | Կինոարվեստի և գիտության ակադեմիա |
Cedric Gibbons Վիքիպահեստում |
Օսթին Սեդրիկ Գիբոնս (անգլ.՝ Austin Cedric Gibbons, մարտի 23, 1893[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 26, 1960[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի արտ-տնօրեն, բեմադրող նկարիչ և ճարտարապետ, Օսկար արձանիկների դիզայները[5], իր աշխատանքների համար 11 անգամ ստանալով այդ մրցանակից` կինեմատոգրաֆի ամբողջ պատմության մեջ զիջում է միայն Ուոլթ Դիսնեյին։ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հիմնադիրներից մեկն է[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդրիկ Գիբոնսը ծնվել է 1893 թվականի մարտի 23-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։ Որոշ ժամանակ անց նրանք արտագաղթել են ԱՄՆ, որտեղ էլ նա սկսել է իր ուսումը Art Students League of New York-ում։ 1915 թվականից աշխատել է Edison Studios-ում, 1918 թվականից` Սեմուել Գոլդվինի ստուդիայում, 1924 թվականից մինչև թոշակի անցնելն աշխատել է Լուիս Մայերի համար Մետրո-Գոլդուին-Մայեր ստուդիայում։ 1934 թվականին միակ անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` նկարահանելով «Տարզանը և նրա ընկերուհին» ֆիլմը։
Գիբոնսի լուծումները որպես բեմադրող-նկարիչ հատկապես` «Պարելու համար ծնվածը» (1936) և «Ռոզալի» (1937) ֆիլմերում, ոգևորել են նրա շատ կոլեգաներին ֆիլմեր նկարահանանելիս, հատկապես 1930-ականներից մինչև 1950-ական թվականները։ Որպես ճարտարապետ Գիբոնսը հայտնի է Սան Դիեգոյում Լոմա թատրոնի, Սակրամենտոյում Crest Theatre-ի, Կալվեր Սիթիյում Culver Theater թատրոնների ձևավորմամբ։
1930 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Դոլորես դել Ռիոյի հետ, որի հետ ապրել է 11 տարի։ Դրանից հետո, 1941 թվականին ամուսնացել է Հեյզել Բրուքսի հետ, որի հետ ապրել է մինչև կյանքի վերջը, 1960 թվականի հուլիսիս 26-ը։ Թաղված է Լոս Անջելեսի Գոլհոֆ գերեզմանոցում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ողջ կարիերայի ընթացքում Սեդրիկ Գիբոնսի անունը նշվել է մոտ 1500 ֆիլմերի լուսագրերում, բայց քանի որ Metro-Goldwyn-Mayer ստուդիայի հետ նրա պայմանագիրը պահանջում էր նշեն նրա նանունն այն բոլոր ֆիլմերում, որտեղ նա ունեցել էր անգամ ամենաչնչին մասնակցությունը, իրական ժապավենների քանակը, որոնց վրա նա աշխատել է, 10 անգամ ավելի քիչ է։
Օսկարակակիր ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1929 թվական՝ Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը / The Bridge of San Luis Rey
- 1934 թվական՝ Ուրախ այրին / The Merry Widow
- 1940 թվական՝ Հպարտություն և նախապաշարմունք/ Pride and Prejudice
- 1941 թվական՝ Բողբոջները փոշու մեջ / Blossoms in the Dust
- 1944 թվական՝ Գազի լույսը / Gaslight
- 1946 թվական՝ Եղնիկը / The Yearling
- 1949 թվական՝ Փոքրիկ կանայք / Little Women
- 1951 թվական՝ Ամերիկացին Փարիզում / An American in Paris
- 1952 թվական՝ Չարեր և գեղեցիկներ / The Bad and the Beautiful
- 1953 թվական՝ Հուլիոս Կեսար / Julius Caesar
- 1957 թվական՝ Ինչ որ մեկը վերևում սիրում է ինձ / Somebody Up There Likes Me
Առաջադրված ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933 թվական՝ Երբ տիկինները հանդիպում են / When Ladies Meet
- 1936 թվական՝ Ռոմեո և Ջուլիետ / Romeo and Juliet
- 1936 թվական՝ Մեծն Զիգֆիլդը / The Great Ziegfeld
- 1937 թվական՝ Նվաճում / Conquest
- 1938 թվական՝ Մարիա Անտուանետա / Marie Antoinette
- 1939 թվական՝ Օզ երկրի կախարդը / The Wizard of Oz
- 1940 թվական՝ Դառը քաղցրավենիք / Bitter Sweet
- 1941 թվական՝ Երբ տիկինները հանդիպում են / When Ladies Meet
- 1942 թվական՝ Պատահական բերք / Random Harvest
- 1943 թվական՝ Տիկին Կյուրին / Madame Curie
- 1943 թվական՝ 1000 բարևներ / Thousands Cheer
- 1944 թվական՝ Կիսմետ / Kismet
- 1944 թվական՝ Ազգային թավիշ / National Velvet
- 1945 թվական՝ Դորիան Գրեյի դիմանկարը / The Picture of Dorian Gray
- 1949 թվական՝ Մադամ Բովարի / Madame Bovary
- 1949 թվական՝ Կարմիր Դանուբը / The Red Danube
- 1950 թվական՝ Էնին ստանում է ձեր զենքը /Annie Get Your Gun
- 1951 թվական՝ Շատ երիտասարդ է համբուրվելու համար / Too Young to Kiss
- 1951 թվական՝ Յո երթա՞ս / Quo Vadis
- 1952 թվական՝ Ուրախ այրին / The Merry Widow
- 1953 թվական՝ Լիլին / Lili
- 1953 թվական՝ Երեք սիրո պատմություն / The Story of Three Loves
- 1953 թվական՝ Փոքրիկ Բեսը / Young Bess
- 1954 թվական՝ Բրիգադուն / Brigadoon
- 1954 թվական՝ Վարչական իշխանություն / Executive Suite
- 1955 թվական՝ Ես լաց եմ լինելու վաղը / I'll Cry Tomorrow
- 1955 թվական՝ Դպրոցական ջունգլիներ / Blackboard Jungle
- 1956 թվական՝ Կյանքի ծարավ / Lust for Life
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #140127038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ История «Оскар» — Церемонии Արխիվացված 2011-11-23 Wayback Machine на oscar2008.rambler.ru
- ↑ История «Оскар» — Церемонии Արխիվացված 2011-11-23 Wayback Machine на oscar2008.rambler.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեդրիկ Գիբոնս на horror-movies.ru (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսթին Սեդրիկ Գիբոնս» հոդվածին։ |
|
- Մարտի 23 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 1960 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ճարտարապետներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի դիզայներներ
- Իռլանդացի արվեստագետներ
- Ամերիկացի արվեստագետներ