Օռլեանի պաշարում (1563)
Օռլեանի պաշարում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հուգենոտյան պատերազմներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հուգենոտներ | Ֆրանսիական գահ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ֆրանսուա դե Կոլինի դ’Անդելո | Դուքս Ֆրանսուա † |
Օռլեանի պաշարում, Ֆրանսիայի առաջին կրոնական պատերազմի վերջին կարևոր ռազմական գործողություն։ Դրոյի ճակատամարտում պարտություն կրելուց հետո ապստամբ հուգենոտները իրենց մնացած ուժերով նահանջեցին դեպի քաղաք։ Դուքս Ֆրանսուան, որը թագավորական ուժերի միակ ոչ գերեվարված հրամանատարն էր, շարժվեց քաղաքը պաշարելու՝ հուսալով, որ նրա հանձնվելը կապահովեր թագի ուժերի ամբողջական հաղթանակը։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ նա կարողացավ գրավել արվարձանները, պաշարման ժամանակ նա սպանվեց, և նա չկարողացավ ավարտին հասցնել պաշարումը։ Դրա հետևանքով, Կոնդեի իշխան Լուին և Աննա դե Մոնմորանսին, Եկատերինա Մեդիչիի առաջնորդությամբ կարողացան բանակցել պատերազմի ավարտի վերաբերյալ փոխզիջման պայմանների մասին, ինչը հանգեցրեց Ամբուազի էդիկտին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի հայտարարման նախապատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուքս Ֆրանսուայի կողմից Վասիի կոտորածի կազմակերպումից հետո, Կոնդեի իշխան Լուին ապստամբություն սկսելու նպատակով հեռացավ Փարիզից[1]։ Նա արշավեց դեպի Օռլեան քաղաք իր ապստամբությունը հռչակելու նպատկով։ Ապրիլի 2-ին նա գրավեց թագը և ապրիլի 8-ին հրապարակեց իր ապստամբության մանիֆեստը[2]։ Օռլեան քաղաքը դարձավ պրոտեստանտական. միայն ռեֆորմացված պաշտամունքն էր հանդուրժվում։ Քաղաքի հաստատությունները (նահանգապետը, քաղաքի ավագանին և այլն) անցան ապստամբների վերահսկողության տակ, իսկ եպիսկոպոսը հեռացվեց 1562 թվականի ապրիլին[3][4]։ Եկեղեցիները փակվեցին, իսկ մասունքները ոչնչացվեցին[5]։
Առաջին պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական բանակում կար մոտ 16,000 զինվոր և պատրաստ էր հարձակման[6]։ Բանակը կանգնած էր երկընտրանքի առաջ՝ հաշվի առնելով, որ թագը անկարող էր ֆինանսավորել ավելի շատ զորքեր և ստեղծել երկրորդ բանակ։ Պետք էր արդյոք գրոհել Օռլեանի ուղղությամբ, թե մաքրել Փարիզի շրջակայքի տարածքները։ Գահը որոշեց երկակի մոտեցում որդեգրել՝ հիմնական զորքը ուղարկելով Օռլեանի ուղղությամբ, նպատակ ունենալով ապստամբների բանակին փակել քաղաքում, մինչդեռ մի շարք նահանգային հրամանատարներ, որոնք իրենց զորքերը հավաքել էին թագից անկախ, կլուծեին Փարիզի շրջակա տարածքի մաքրումը։
Քանի որ Փարիզը այլևս վտանգի տակ չէր, և Բլուան հաջողությամբ մաքրված էր ապստամբներից, թագավորությունը ստացավ նոր տարբերակներ մարտը շարունակելու համար։ Օմալի դուքս Կլոդի գլխավորությամբ զորքը շրջապատեց Ռուանը։ Թագավորական բանակը շարժվեց դեպի Բուրգուա, արագորեն պաշարելով այն և շրջափակելով Օռլեանը հյուսիսից և հարավից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Holt, Mack (2005). The French Wars of Religion, 1562-1629. Cambridge University Press. էջեր 53. ISBN 9780521547505.
- ↑ Potter, David (1997). The French Wars of Religion: Selected Documents. Macmillan. էջեր 73–5. ISBN 0312175450.
- ↑ Baird, Henry (1880). History of the Rise of the Huguenots: in Two Volumes: Vol 2 of 2. Hodder & Stoughton. էջ 45.
- ↑ Thompson, James (1909). The Wars of Religion in France, 1559-1576: The Huguenots, Catherine de Medici and Philip II. Chicago University Press. էջեր 140.
- ↑ Crouzet, Denis (1999). Calvinism and the Uses of the Political and the Religious (France, ca. 1560-ca. 1572) in Reformation, Revolt and Civil War in France and the Netherlands. Royal Netherlands Academy of Arts and Sciences. էջ 107. ISBN 9069842343.
- ↑ Wood, James (2002). The King's Army: Warfare, Soldiers and Society during the Wars of Religion in France, 1562-1576. Cambridge University Press. էջ 12. ISBN 0521525136.