Օշինյանների իշխանություն
Արտաքին տեսք
Օշինյանների իշխանություն, ֆեոդալական իշխանություն Կիլիկիայի հայկական թագավորությունում, 14-րդ դարում։ Օշինյանների այս իշխանաթյունը գրավում էր մի մեծ շրջան (Տարսոնից հյուսիս-արևմուտք)՝ կենտրոն ունենալով Լամբրոն ամուր բերդը և հաճախ անվանված է Լամբրոնի Օշինյանների իշխանություն։ Օշինյանների իշխանությունը հայտնի էր իր կենտրոնախույս ձգտումներով։ Օշինյաններն այստեղ երկար ժամանակ օտար պետությունների հովանավորությամբ պահպանում էին իրենց ինքնուրույնությունը և դարձել էին լուրջ հակառակորդներ՝ Կիլիկիան մի ամբողջական պետության մեջ միավորելու գործում։ Լևոն Բ-ն (1198-1219) զենքի ուժով ճնշեց Օշինյաններին և նրանց Լամբրոն բերդն իր շրջակայքով դարձրեց արքունական սեփականության՝ վերջ տալով Օշինյանների իշխանությանը[1]։
Լամբրոնի իշխանների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օշին Ա (1073-1110)
- Հեթում Ա (1110-1143)
- Օշին Բ (1143-1169)
- Հեթում Բ (1169-1218)
- Օշին Գ (1218)
- Կոստանդին Լամբրոնացի (1218-1250)
- Հեթում Գ (1250-1274)
- Օշին Դ (1274-1295)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 483 — 916 էջ։