Jump to content

Օզոնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օզոնացում

  1. Օրգանական միացությունների օքսիդացումն օզոնով մինչև օզոնիդների (O3-ի միացություններ կամ այլ արգասիքների) առաջացումը։ Կիրառվում է օրգանական սինթեզում՝ կարբոնիլային միացություններ ստանալու և լաբորատոր պայմաններում միացությունների մեջ С=С կապի տեղը որոշելու համար։
  2. Օդի, ջրի և այլ նյութերի մշակումն օզոնով՝ վարակա- կամ հոտազերծելու նպատակով։ Օդի օզոնացումը կատարվում է օզոնատորներով՝ արագ փչացող մթերքների (պահածոների, մսի վերամշակման և այլ գործարաններում) վերամշակման և պահման շենքերում, երբեմն նաև մեծ թվով մարդկանց հավաքատեղերում։ Ջրի վարակազերծման համար հատուկ տարողություններում (ստաբիլիզատորներում) այն հագեցնում են օզոնացված օդով։ Կիրառվում է նաև գործվածքներ, հանքային յուղեր ևն սպիտակեցնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 525