Օբլիվիոն
Օբլիվիոն անգլ.՝ Oblivion | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], այլմոլորակայինների ներխուժում, թրիլեր, հետապոկալիպսիսյան ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ և մարտաֆիլմ |
Թեմա | կլոնավորում և այլմոլորակայինների ներխուժում |
Թվական | մարտի 26, 2013, ապրիլի 19, 2013[2][4], մայիսի 10, 2013 և ապրիլի 11, 2013[5][6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոզեֆ Կոսինսկի[7][3][8][…] |
Պրոդյուսեր | Ջոզեֆ Կոսինսկի և Փիթեր Չերնին |
Սցենարի հեղինակ | Ջոզեֆ Կոսինսկի, Ուիլյամ Մոնահեն և Մայքլ Արնդտ[9] |
Դերակատարներ | Թոմ Քրուզ[10][2][3][…], Մորգան Ֆրիման[10][2][3][…], Օլգա Կուրիլենկո[10][2][3][…], Անդրեա Ռայսբորո[10][2][3][…], Նիկոլայ Կոստեր-Վալդաու[10][11][12], Զոի Բել[10][2][11][…] և Մելիսա Լեո[10][2][11][…] |
Օպերատոր | Կլաուդիո Միրանդա |
Երաժշտություն | M83 և Ջոզեֆ Տրապանեզե |
Մոնտաժ | Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուս |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Իսլանդիա և Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Universal Studios, Relativity Media, Փիթեր Չերնին և Radical Comics |
Տևողություն | 125 րոպե |
Բյուջե | 160 000 000 $[13][14][15] |
Շահույթ | 286 168 572 $[16] |
Պաշտոնական կայքէջ |
«Օբլիվիոն» (անգլ.՝ oblivion՝ «մոռացված»), գեղարվեստական մարտաֆիլմ ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու կողմից՝ նույնանուն չհրապարակված գրաֆիկական վեպի հիման վրա[17]։ Գլխավոր դերերում են Թոմ Քրուզը, Օլգա Կուրիլենկոն, Անդրեա Ռայսբորոն, Մորգան Ֆրիմանը, Մելիսսա Լեոն, Զոյի Բելլը և Նիկոլայ Կոստեր-Վալդաուն։ Ջոզեֆ Կոսինսկին գրել է սցենարը, մշակել և մասնակցել է ֆիլմի ռեժիսորի դերում[18][19][20]։ ԱՄՆ-ում շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 11-ին[21][22]։
Անգլերեն «Oblivion» բառը թարգմանվում է որպես «մոռացված»։
Երկիր մոլորակը՝ վերապրած պատերազմ այլմոլորակայինների կողմից՝ դարձել է անմարդաբնակ։ Մարդկության մնացորդները պատրաստվում են հեռանալ կյանքի համար ոչ պիտանի մոլորակից։ Գլխավոր հերոսը՝ դրոների վերանորոգման վարպետն ք, գտնում է վթարի ենթարկված NASA-ի նավում։ Նավի թիմը ոչնչանում է նրա աչքերի առջև։ Նա կարողանում է փրկել միայն մի կնոջ կյանք, և նա շուտով գիտակցում է, որ դա կվերափոխի իր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2077 թվականի գարուն․ նախկին ծովային հետևակ-զինվոր և կապի սպա Ջեք Հարպերը (Թոմ Քրուզ) Վիկտորյայի հետ ապրում են ամպերի մեջ գտնվող մոնիթորինգի և վերահսկողության կայանում։ 16 տարի առաջ այլմոլորակայինները հարձակվել էին մոլորակի վրա՝ նախապես ոչնչացնելով լուսինը, որն առաջացրել էր բազմաթիվ երկրաշարժեր և ցունամիներ։ Երկրացիները հետ էին մղել ներխուժումը, որի համար օգտագործել էին միջուկային զենք, սակայն արդյունքում բոլոր երկրային քաղաքները ավերվել են, իսկ երկիրը դարձել էր բնակության համար ոչ պիտանի։ Մարդկության մնացորդները տեղափոխվեցին «Tet» կոչվող հսկայական տիեզերական կայան, իսկ անյտեղից Սատուրնի Տիտան արբանյակ։ Երկրում մնացել էին միայն ջրի հավաքման հսկա աշտարակ-կայաններ, որոնք անընդհատ ենթարկվում էին հարձակման այլմոլորակայինների կողմից։ Կայանները, որոնք հսկվում են զինված թռչող դրոններով, Ջեքի պատասխանատվության ներքո են։ Ջեքին այլ կերպ նաև անվանում էին «Տեխնիկ-49»։ Նա ելնում է վնասված դրոնը վերանորոգելու, իսկ Վիկտորյան (Անդրեա Ռայսբորո) այդ ժամանակ վերահսկում է դրոնների շարժումները և պահպանում կապ «Tet»-ում գտնվող Սալիի հետ։ Սալին առաջադրանքի ղեկավարն է, ով անմիջական հսկողության տակ է պահում դրոնները։ Վիկտորյայի և Ջեքի առաջադրանքի ավարտին մնացել էր 2 շաբաթ, որից հետո նրանք պետք է միանան մարդկության մնացորդին Տիտանում։
Վիկտորյայի և Ջեքի հիշողությունն ամբողջովին մաքրվել էր 5 տարի առաջ, որպեսզի կանխեին կարևոր ինֆորմացիայի արտահոսքն այն դեպքում, երբ նրանք լինեն այլմոլորակային ուժերի տիրապետության տակ։ Սակայն Ջեքը, չնայած դրան, անընդհատ տեսնում էր նույն երազը, որի մեջ նա ինքն իրեն տեսնում է ինչ-որ օտար կնոջ հետ՝ Նյու Յորքում մինչ հարձակումը։
Ուղևորվելով 2 վնասված դրոնները գտնելու և վերականգնելու նպատակով, Ջեքը հանկարծ նկատում է, որ դրանցից մեկը էներգիայի աղբյուր է։ Նա իջնում է գրադարանային սենյակ, որտեղ ընտրում է Թոմաս Մաքոլեի բանաստեղծությունների գիրքը՝ «Հին Հռոմի երգերը», բայց պարզվում է, որ այնտեղ դրոն չկա․ նրա ռադիոփարոսը օգտագործվել է, որպեսզի գրավի Ջեքին դեպի թակարդը։ Ջեքի օգնության է հասնում առաջին դրոնը և օգնում նրան փրկվել հարձակումներից։ Գիշերը Ջեքը և Վիկտորյան արթնանում են հեռավոր պայթյունից․ ջրընդունիչ կայններից մեկն էր պայթել։
Առավոտյան նիստին Սալլին խիստ նկատողություն է անում իր ենթականերին։ Վիկտորյան նկատում է մի տարօրինակ ազդանշան, որը ուղղված էր դեպի տիեզերք։ Ազդանշանը պարունակում էր կոդավորված կոորդինատներ։ Ջեքը ուղևորվում է գտնվելու հաղոդիչի վայրը և հայտնվում է Empire State Building-ի ավերակների մոտ։ Գտնելով հաղորդիչը, Ջեքը անջատում է այն, որից հետո անհետանում է Վիկտորյայի տեսադաշտից, որպեսզի գնա իր գաղտնի ապաստարան, որը նա կառուցել է ոչ այդքան մեծ տարածքում, որտեղ դեռ չեն դիպչել միջուկային հարվածները։ Հանգստանալու ժամանակ, նա հանկարծ նկատում է երկնքից իջնող տիեզերանավ։ Հետևելով իր օդանավով տիեզերանավին, նա հայտնվում է 17 հրապարակում։ Տիեզերայավը ընգնում է և ամբողջովին փլուզվում, բայց անաբիոզ սրվակները փրկվում են, նրանցից մեկում Ջեքը հայտնաբերում է այդ օտար կնոջը իր երազների միջից։ Օգնության եկած դրոները կրակում են մնացած սրվակների վրա, բայց Ջեքը պաշտպանում է օտար կնոջը իրենով, և դրոնը կորցնելով նշանակետը հեռանում է։
Ջեքը բերում է սրվակը կայան, որտեղ Վիկտորյայի օգնությամբ հետ են բերում օտար կնոջը անաբիոզից։ Արթնանալով երկար քնից նա հանկարծ դիմում է Ջեքին իր անունով։ Վիկտորյան առաջարկում է սպասել առավոտյան նիստին, որպեսզի կապնվի Սալիի հետ ստանալու հետագա հրահանգները, սակայն օտար կինը, պնդում է, որ նա պետք է անհապաղ վերադառնա վթարի վայր և գտնի նավի կողային գրությունը։ Ջեքը համաձայնվում է նրա հետ, բայց փնտրելու ժամանակ նրանք ընկնում են իրենց համար պատրաստված թակարդը։ Բարեպախտաբար Ջեքը հասցնում է տալ իր տիեզերանավին ազդանշան, որպեսզի այն վերադառնա կայան, որից հետո ուշագնաց է լինում։
Նա մտածում է, որ ընկել է գերի այլմոլորակայինների մոտ, սակայն պարզվում է, որ իրականում նրանք պատերազմը վերապրածների մարդկանց մի խումբ են, որը գլխավորում է Մաքոլմոմ Բիչեմը (Մորգան Ֆրիմենը)։ Մաքոլմոմը բացատրում է, որ հենց նրանք են պատերազմը վերապրած մարդկության փրկված մասը, իսկ ովքեր ղեկավարում են Ջեքին և Վիկտորյային, այլմոլորակայիններ են։ Ջրընդունիչ կայանը պայթեցվել է ապստամբների կողմից սնուցման աղբյուրից պատրաստված պայթուցիկի միջոցով։ Ջեքը չի հավատում նրա խոսքերին և Մաքոլմոմը նրանց ազատ է արձակում և խորհուրդ է տալիս նրանց գնալ այնտեղ, որտեղ Ջեքի օդանավի նավիգացիոն համակարգը բնութագրել է որպես մահացու տարածք, որը վարակված է ռադիոակտիվ ճառագայթներով և որտեղ իրենք կարող են համոզվել Մաքոլմոմի խոսքերի ճշմարտության մեջ։
Ջեքը և անծանոթ կինը հասնում են Empire State Building-ի ավերակներին, որտեղ Ջեքը օգտագործում է հաղորդիչը, որպեսզի ուղարկի Վիկտորյային ազդանշան։ Վիկտորյան ընդունում է ազդանշանը և ուղարկում է օդանավ։ Սպասելու ժամանակ Ջեքը խոսակցության է բռնվում անծանոթ կնոջ հետ, ով պատմում է Ջեքին իր մասին։ Պարզվում է, որ նա անցյալում եղել է Ջեքի կինը՝ Ջուլին։ Ջեքը հանկարծ սկսում է հիշել, թե ինչպես է նրան առաջարկություն արել Empire State Building-ի դիտումների հարթակում, որտեղ իրենք այդ պահին կանգնած են։ Ջուլին ցույց է տալիս Ջեքին նրանց ամուսնական մատանանին և Ջեքը հասկանում է, որ այն ամենը, ինչ պատմում է Վիկտորյան ճիշտ է։ Ջեքը գրկում է Ջուլին․ այդ տեսարանը օդանավի խցիկների միջեցով տեսնում է Վիկտորյան։
Ջեքը և Ջուլին վերադառնում են ետ՝ դիտարկման սրահ։ Վիկտորյան խանդելով հրաժարվում է բացել Ջեքի համար դուռը, և տեղեկացնում է Սալիին Ջեքի կողմից խախտման մասին։ Կայանում գտնվում է աշխատանքին ոչ պիտանի դրոնը, որը պետք է վերանարոգվի։ Հրամանը ստանալուց հետո այն ակտիվանում է և սկսում է հարձակվել Վիկտորյայի և Ջեքի վրա։ Վիկտորյան զոհվում է, բայց Ջուլին կարողանում է ժամանակին կրակել դրոնի վրա օդանավի փամփուշտներով, դրանով նաև փրկում է Ջեքի կյանքը։
Ջեքը և Ջուլին լքում են կայանը, սակայն նրանց ետևից գալիս են այլ դրոններ։ Օդային կռվի ժամանակ Ջեքին հաջողվում է ոչնչացնել բոլոր դրոններին, սակայն վնասվում է և Ջեքի օդանավը։ Նա ուղարկում է օդանավից մի սրվակ։ Ծանր վայրէջքից հետո Ջեքը հասկանում է, որ նրանք ողջ են մնացել, և ըստ այդմ չկա ոչ մի «մահացու ճառագայթում» այդ տարածքում։ Բարձրանալով կատար՝ նա նկատում է մարդու, ով փորձում է վերանորոգել կռվում վնասված դրոնը։ Փորձելով բաց չթողնել այդ մարդուն՝ նա զգուշորեն մորենում է նրան և տեսնում, որ այդ մարդը նրա նմանակն է, ուղղակի տարբերվում է միայն «Տեխնիկ-52» հեծանակով։ Նրան հաջողվում է ոչնչացնել իր նմանակին և կանգնեցնել այդ դրոնի միացումը, սակայն կռվի ժամանակ փամփուշտը վիրավորում է Վիկտորյային։
Ջեքը օդանավին ներկայանում է որպես «Տեխնիկ-52», օդանավը ընդունում է հաջող թույլտվությունը, համոզելով Ջեքին որ «Տեխնիկ-52»-ը նրա նմանակն է։ Օդանավը տանում է Ջեքին թիվ 52 վերահսկողության կայան․ թիվ 49 վերահսկողության կայանը այդ կայանի նմանակն է, միայն տեղադրված ավելի հեռու։ Այստեղ Ջեքը հանդիպում է Վիկտորյայի նմանակին և հասկանում է, որ նա նույնպես կլոն է։ Վերցնելով կայանից եզակի բժշկական գործիք, Ջեքը վերադառնում է Ջուլիի մոտ, մշակելու նրա վերքը։
Ջեքը տանում է Ջուլիին իր թաքստոց, որտեղ նրանք հանգստանում են այն ամենից, ինչ ապրել են ողջ օրվա ընթացքում։ Ջուլին պատմում է, թե ինչպես էին նրանք ցանկանում կառուցել տնակ լճի ափին, և Ջեքը հասկանում է, որ իր որոշումը տնակ կառուցելու լճի ափին կապված է իր հիշողությունների հետ։
Համոզվելով այն բանի մեջ, որ Մաքոլմոմի խոսքերը ճիշտ են «Tet»-ի և կլոնների վերաբերյալ, Ջեքը և Ջուլին վերադառնում են ապստամբների մոտ։ Մաքոլմոմը նրանց պատմում է որ այդ կլոնը այն հազարավոր կլոններից մեկն է, որոնց ստեղծել են այլմոլորակայիննրը իրենց պլանների իրականցման համար, և որ հարձակման համար նախատեսված բանակը կազմված է Ջեք Հարպերի կլոններից։ Ապստամբները պատրաստվում էին ոչնչացնել «Tet»-ը ՝ այլմոլորակայինների օդամավը, հատուկ պատրաստված միջուկային ռումբով։
Պատրաստվելով ռումբի կրակմանը, ապստամբները բացում են բազայի դարպասները, և այդ ժամանակ դրոնը հարձակվում են բազայի վրա։ Պատասխան հարձակման ժամանակ ապստամբները ունենում են մեծ կորուստներ։ Լինելով միակը, ում ենթարկվում են օդանավերը, Ջեքը որոշում է անձամբ տանել ռումբը «Tet»։ Ջուլին խնդրում է Ջեքին որ գա նրա հետ և Ջեքը համաձայնվում է նրա հետ։ Ջուլին տեղավորվում է սրվակի մեջ։
Թռիչքի ընթացքում Ջեքը լսում է հատուկ ձայնագրություններ, որից հիշում է, թե ինչպես է նա եղել «Odyssey»-ի կապիտան, Վիկտորյան եղել է նրա գործընկերը, Սալլին՝ առաջադրանքների գլխավոր ղեկավարը։ «Odyssey»-ը ի սկզբանե նախատեսված էր ուսումնասիրել Titan-ը և անհայտ օբյեկտը, որը հետագայում պետք է դառնար «Tet»։ Երբ օդանավը մոտենում է օբյեկտին հանկարծակ նրա կողմից զգում է ուժեղ ձգեղականության ուժ և Ջեքը բացում է ղեկավարման մոդուլի բնակելի հատվածների դռները, որպեսզի փրկի անձնակազմին։ Անձնակազմի մոդուլը միացված էր «Tet»-ի հետ, իսկ բնակելի հատվածը ավտոմատ վերադարձավ երկրի ուղեծիր, որտեղ մնացին հաջորդ մի քանի տարիների ընթացքում։
Մոտենալով «Tet»-ին Ջեքը հաղորդում է Սալիին, որ բերել է Ջուլիին իր հետ և որ ուղարկում է օդանավ «Tet»-ի ներս։ Ներսում Ջեքը տեսնում է բազմաթիվ բջիջներ, որտեղ ստեղծվում են նրա և Վիկտորյայի կլոնները։ Օդանավը վայրէջք է կատարում հսկայական բուրգի կառուցվածք ունեցող մի կառույցի մոտ, որը հանդիսանում է «Tet»-ի ուղեղը։ Ջեքը բացում է իրենց հետ բերված սրվակը, որի մեջ գտնվում է մահացու վիրավոր Մաքոլմը, ով ցանկանում է զոհվել Ջեքի հետ միասին։ Մաքոլոմոմը (Մորգան Ֆրիման) Ջեքի հետ միասին գործի են դնում ռումբը։ Ապստամբները և Ջուլին հետևում են «Tet» -ի պայթյունին, դրոները Երկրի վրա այլևս չստանալով հրամաններ «Tet»-ից դադարում են աշխատել։
Երեք տարի անց Ջուլին իր փոքր դստեր հետ հանգիստ ապրում են Ջեքի թաքստոցում։ Թաքստոցին են մոտենում ապստամբնեը, որոնց մեջ նաև գտնվում է նաև «Ջեք-52»-ը։ «Ջեք-49»-ի հետ մենամարտը նրա մեջ արթնացրել են հիշողություններ և նա հասկացավ, որ «Ջեք-52»-ը ինչ-որ տեղ ունի թաքստոց, որը պետք է անպայման գտնել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2013/04/19/movies/oblivion-with-tom-cruise.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.metacritic.com/movie/oblivion
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=27405.html
- ↑ http://www.imdb.com/title/tt1483013/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.mafab.hu/movies/feledes-11908.html
- ↑ http://www.filmaffinity.com/es/film618375.html
- ↑ http://www.cinemarx.ro/filme/Oblivion-Oblivion-Planeta-uitata-2467029.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://www.imdb.com/title/tt1483013/fullcredits?ref_=tt_cl_sm
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.bbfc.co.uk/releases/oblivion-film
- ↑ http://www.cskr.cz/recenze/97/nevedomi
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=oblivion.htm
- ↑ http://www.imdb.com/title/tt1483013/business
- ↑ https://www.filmla.com/wp-content/uploads/2017/08/2013-Feature-Production-Report-w-Release-030614_1394125127.pdf
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=oblivion.htm
- ↑ Rich Johnston (2013 թ․ ապրիլի 12). «Oblivion, Based On The Non-Existing Graphic Novel». Bleeding Cool. Վերցված է 12 апреля 2013-ին.
- ↑ «That Oblivion "graphic novel" will probably never be published». 2013 թ․ ապրիլի 1.
- ↑ Steve Suno (2010 թ․ հուլիսի 22). «CCI: KOSINSKI ILLUMINATES "OBLIVION"». comicbookresources.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Matt Goldberg (2010 թ․ օգոստոսի 4). «Disney Locks Down OBLIVION for TRON: LEGACY Director Joseph Kosinski». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Universal Schedules Tom Cruise's 'Oblivion,' Oliver Stone's 'Savages'».
- ↑ Oblivion (2013) «Release dates». IMDB.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
|
- Իսլանդիայում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Հակաուտոպիական ֆիլմեր
- Հետապոկալիպտիկ ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆանտաստիկ մարտաֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2077 թվականին
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր