Քրիս Ֆրում
Քրիս Ֆրում անգլ.՝ Chris Froome | |
---|---|
Անձնական տվյալներ | |
Ամբողջական անուն | Քրիստոֆեր Ֆրում |
Քաղաքացիություն | Քենիա և Միացյալ Թագավորություն |
Մականուն | Ֆրումմի (անգլ.՝ Froomey) |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1985[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր | Քենիա |
Հասակ | 186 սմ |
Քաշ | 69 կգ |
Ներկա թիմ | Կաղապար:Ct |
Սիրողական թիմ | Super C Academy Hi-Q Super Academy |
Հիմնական հաղթանակներ | 38 |
Քրիստոֆեր (Քրիս) Ֆրում (անգլ.՝ Christopher "Chris" Froome), բրիտանացի պրոֆեսիոնալ ճանապարհային հեծանվորդ, Team Sky խմբի անդամ։ Քառակի չեմպիոն «Տուր դը Ֆրանս»-ի ընդհանուր դասակարգման մեջ (2013,2015,2016,2017)։ Կրկնակի բրոնզե մեդալակիր Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում (2012, 2016)։ Ծնվել է Քենիայում, պատանի հասակում ծնողների հետ տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, իսկ 2008 թվականին ստացել է բրիտանական քաղաքացիություն և այս ամենի հետ մեկտեղ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի դրոշի տակ։ Նա առաջին բնիկ աֆրիկացին է, ով հասել է մինչև Գրանդ տուր և հաղթել Տուր դը Ֆրանս 2013, 2015, 2016 և 2017 թվականների մրցարշավերը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ միջազգային խաղասպարեզում Ֆրումը հանդես է եկել 2006 թվականին, երբ Քենիայի հավաքականում մասնակցել է աշխարհի առաջնությանը U23 բարձր տարիքային խմբում։ Խմբային մրցաշարում նա դարձել է 45-րդը, իսկ վերջնականը ավարտել է 36-րդ հորիզոնականում։ 2007 թվականին Քրիսը ստորագրում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը հարավաֆրիկյան «Konica Minolta» խմբի հետ։ Այդ խմբի կազմում Ֆրումը տանում է իր առաջին երկու հաղթանակները․ հաղթում է Giro delle Regioni-ի 5-րդ փուլը և Ճապոնիայի տուրի 6-րդ փուլը։
Այդ հաջողությունները աննկատ չեն մնում, և 2008 թ.-ին Քրիսը տեղափոխվում է Եվրոպա, «Barloworld» բրիտանական խումբ։ Այս խմբում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ տեղը Հարավաֆրիկյան Հանրապետության Giro del Capo-ի բազմօրյա մրցաշարի հաշվում և առաջինը մեկնարկում է Տուր դը Ֆրանս 2008-ը, որը ավարտում է 61-րդ հորիզոնականում։ Հաջորդ տարի Ջիրո դ'Իտալիա 2009-ում նա զբաղեցնում է 35-րդ տեղը։ 2009 թվականի սեմպտեմբերին բրիտանացին հայտարարում է նոր բրիտանական «Team Sky» խումբ անցնելու մասին։
Այդ խմբում սկզբանական շրջանում Tour du Haut Var-ում Ֆրումը ընդհանուր հաշվում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Բացի դրանից Ֆրումը Բրիտանիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակից Բրեդլի Ուիգինիսին։ Մեծ Բրիտանիայի խմբի կազմում Ֆրումը մասնակցում է Համագործակցության խաղերին և առանձին մեկնարկի մրցաշարում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ զիջելով ընդամենը 2 րոպե Դեյվիդ Միլլարիին։
2011 թ․ առաջին կեսը, թվում էր, այդքան էլ հաջող չէ Ֆրումի համար, սակայն նա կտրուկ հաջողության է հասնում իսպանական Վուելտա մրցաշարում։ Առաջին շաբաթվա փուլերում Քրիսը 30-րդ հորիզոնականից չէր իջնում, իսկ 9-րդ փուլում լեռնային վերջնախաղում Կավատիլիայի վերելքում դառնում է 5-րդը։ Մեկ օր անց, առանձին մեկնարկում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ պարտվելով միայն Թոնի Մարտինին։ Այդ հաջողության արդյունքում Ֆրումը դառնում է իսպանական սուպերբազմօրյա մրցաշարի ընդհանուր հաշվի առաջնրդը։ Կարմիր առաջնորդական շապիկը Ֆրումը իր ուսերին կրում է մեկ ամբողջ օր, հաղթում է 17-րդ փուլում՝ Պենյա-Կաբարգայի վերելքին բառացիորեն խլելով հաղթանակը գլխավոր մրցակից Խուան Խոսե Կոբոյից։ Արդյունքում Վուելտա 2011-ում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Խուան Խոսե Կոբոյին GEOX-ից 13 վայրկյանով։
Տուր դը Ֆրանս 2012-ում ևս զբաղեցնում է 2-րդ տեղը՝ պարտվելով միայն իր կապիտան Բրեդլի Ուիգինիսին։ 2012թ․ օլիմպիական խաղերում անհատական մրցաշարում Քրիսը դառնում է 3-րդը։
Իր առաջին հաղթանակը Քրիսը տանում է Տուր դը Ֆրանս 2013-ում, սակայն հաջորդ տարի, Տուր դը Ֆրանս 2014-ում անցնում է դիստանցիան։ Դրանից հետո, Քրիսը հաղթում է Տուր դը Ֆրանս 2015, 2016, 2017-ը ընդհանուր դասակարգման մեջ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011
- 2-րդ տեղ Իսպանիայի Վուելտաում — Ընդհանուր դասակարգում
- 3-րդ տեղ Պեկինի տուրում — Ընդհանուր դասակարգում
- 2012
- 4-րդ տեղ Կրիտերիում Դոֆինեում — Ընդհանուր դասակարցում
- 2-րդ տեղ Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 7-րդ փուլում
- 4-րդ տեղ Իսպանիայի Վուելտաում — Ընդհանուր դասակարգում
- 3-րդ տեղ Օլիմպիկական խաղեր 2012 — Ճանապարհային առանձին մրցաշար (տղամարդկանց)|ITT
- 7-րդ տեղ Աշխարհի տուր UCIում
- 2013
- 1-ը Օմանի տուրում — Ընդհանուր դասկարգում
- 2-րդը Տիրենո Ադրիատիկոում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 4-րդ փուլում
- 1-ը Ինտերնացիոնալ Կրիտերիումում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 3-րդ փուլում
- 1-й Ռոմանդայի տուրում — Ընդհանուր դասկարգում
- 1-ը — սկզբնական
- 1-ը Կրիտերիում Դոֆինաում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 5-րդ փուլում
- 1-ը Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 8-րդ փուլում, 15 & 17 (ITT)
- 3-ը Աշխարհի առաջնություն ճանապարհային հեծանվավազք — TTT
- 3-ը Աշխարհի տուր UCI
- 2014
- 1-ը Օմանի տուրում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 5-րդ փուլում
- 6-ը Կատալոնիայի Վուելտա — Ընդհանուր դասակարգում
- 1-ը Ռոմանդիայի տուրում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 5-րդ փուլում (ITT)
- 1-ը Կրիտերիում Դոֆինե — Ընդհանուր դասակարգում
- 1-ը — Միավորային դասակարգում
- 1-ը 1-ին փուլում (ITT), 2
- 2-րդը Իսպանիայի Վուելտա — Ընդհանուր դասակարգում
- 7-րդը Աշխարհի տուր UCIում
- 2015
- 1-ը Անուդալուսիայի վուելտաում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 20px|Синяя майка — Միավորային դասակարգում
- 1-ը 4-րդ փուլում
- 3-ը Ռոմանդիայի տուրում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 1-ին փուլում (TTT)ում
- 1-ը Կրիտերիում Դոֆինե — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 7-րդ և 8-րդ փուլերում
- 1-ը Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
- 6-րդը Աշխարհի տուր UCIում
- 2016
- 1-ը Խերլանդ Սան Տուրում — Ընդհանուր դասակարգում
- 8-րդը Կատալոնիայի վուելտա — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 4-րդ փուլում
- 1-ը Կրիտերիում Դոֆինեում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 5-րդ փուլում
- 1-ը Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 8-րդ և 18-րդ փուլում (ITT)
- 3-ը Օլիմպիական խաղեր 2016 — ITT
- 2-ը на Իսպանիայի վուելտաում — Ընդհանուր դասակարգում
- 1-ը 1-ին փուլում (TTT) & 11, 19
Մասնակցության վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմօրյա մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանդ տուրեր | |||||||||||
Մրցարշավ | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջիրո դը Իտալիա | — | 34 | DSQ | — | — | — | — | — | — | — | |
Տուր դը Ֆրանս | 83 | — | — | — | 2 | 1 | DNF | 1 | 1 | 1 | |
Իսպանիայի վուելտա | — | — | — | 2 | 4 | — | 2 | DNF | 2 | ||
Բազմօրյա | |||||||||||
Մրցարշավ | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2016 | 2016 | 2017 | |
Տիրենո-Ադրիատիկո | — | — | — | — | — | 2 | — | — | — | — | |
Կատալոնիայի վուելտա | — | — | 71 | 61 | — | — | 6 | 71 | 8 | 30 | |
Ռոմանդիայի տուր | — | — | DNF | 15 | 123 | 1 | 1 | 3 | 38 | 18 | |
Կրիտերիում Դոֆինե | — | — | — | — | 4 | 1 | 12 | 1 | 1 | 4 | |
Շվեյցարիայի տուր | — | — | — | 47 | — | — | — | — | — |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի նոյեմբերին Ֆրումը ամուսնանում է Միշել Կաունդի հետ։ Զույգին ունի որդի՝ Կելլանը (ծնվ․ 15․12․2015)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության օրդեն սպայի աստիճան (30 դեկտմեբեր 2015) — «հեծանվսպորտում արժանի գործերի համար»[4].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/name/nm5234570/
- ↑ Sparks K. Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Supplement 61450, page N12». The London Gazette. 30 декабря 2015. Վերցված է 24 июля 2017-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Ֆրում» հոդվածին։ |
|