Քրիստինե Պողոսյան
Քրիստինե Պողոսյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | «Իմ քայլը» | |
Կրթություն՝ | Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 1982, սեպտեմբերի 27 | |
Ծննդավայր | Կոտայքի մարզ, Պտղնի գյուղ |
Քրիստինե Ատոմի Պողոսյան (սեպտեմբերի 27, 1982[1], Պտղնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ 2003 թվականին, «ստանդարտիզացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 2007 թվականին ավարտել է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանի հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքը՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ։ 2005-2007 թվականներին աշխատել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար։ 2007-2010 թվականներին եղել է «Իմեքս գրուպ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարող[3]։ 2013-2018 թվականներին եղել է «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն։ 2018 թվականի մայիսին և 2019 թվականի հունվարին դարձել է ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[4][5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1313&lang=eng
- ↑ «Քրիստինե Պողոսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Parliament Monitoring - Պողոսյան Քրիստինե Ատոմի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Թիվ 1 ընտրատարածքի (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում