Քրիստիան Բենտեկե
Քրտիստիան Բենտեկե ֆր.՝ Christian Benteke | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Քրիստիան Բենտեկե Լիոլո | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Բելգիացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բելգիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն |
Կինգ Կոնգ Շամա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 3, 1990[1][2][3] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կինշասա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 191 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Քրիսթալ Փելաս | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Բենտեկե Լիոլո (ֆր.՝ Christian Benteke Liolo, դեկտեմբերի 3, 1990[1][2][3], Կինշասա, Զաիր), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Քրիսթալ Փելասի» և Բելգիայի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենտեկեն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին, երբ միացավ «Գենկ» ակումբին։ Մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ստանդարտ» ակումբ։ Բայց լեժական ակումբում Քրիստիանը այդպես էլ չխաղաց. նրան վարձավճարով հանձնեցին՝ սկզբից «Կորտրեյկին», այնուհետև «Մեխելենին»։ Խաղալով բելգիական առաջնության ցածրակարգ թիմերում ցույց տվեց լավ արդյունք և 2011 թվականին կրկին պայմանագիր կնքեց «Գենկի» հետ։ 2011-2012 մրցաշրջանում հարձակվողը 39 խաղերում խփեց 19 գոլ և դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն։
2012 թվականի ամռանը Բենտեկեն տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլլա»։ Խաղալով մի քանի խաղ Քրիստիանը դարձավ բիրմինգյան հայտնություն, իսկ նրա անունով մարզաշապիկները սկսեցին ավելի շատ վաճառվե։
2015 թվականի հուլիսի 22-ին 32.5 միլիոնի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Նորամուտի խաղում գոլ խփեց («Սուինդոն Թաուն» 1-2 «Լիվերպուլ», 2.08.2015)։
2015 թվականի օգոստոսի 17-ին նոր ակումբի կազմում պաշտոնական խաղում իր առաջին գոլը խփեց, «ԱՖԿ Բորնմուտի» դարպասին։ Խաղը ավարտվեց կարմիրների հաղթանակով՝ 1:0 հաշվով։
Սեպտեմբերի 12-ին ակումբի կազմում 2-րդ գոլը խփեց, կատարելով անհավատալի հարված «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին։ Սակայն իր այդ գոլով չկարողացավ օգնել ակումբին խուսափել պարտությունից։ Խաղը ավարտվեց 3:1 հաշվով, հօգուտ Օլդ Տրաֆորդի տերերի։
Բելգիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայի հավաքականի կազմում Քրիստիան Բենտեկեն իր նորամուտը նշել է 2010 թվականին, և հենց այդ ժամանակից կանոնավոր հայտնվեց միջազգային խաղերում։ Ակումբի կազմում Բետեկեն վնասվածք ստացավ, որի պատճառով էլ չկարողացավ մասնակցել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Բենտեկեն քրիստոնյա է։ Ամեն գոլ խփելուց հետո նա շնորհակալություն է հայտնում Աստծուն և հաճախ է աղոթում[4]։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Ջոնաթանը, ով նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է բելգիական «Զյուլտե Վարեգեմ» ակումբում[5]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ | Առաջնություն | Գավաթ[6] | Եվրոգավաթ[7] | Այլ[8] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Խաղեր | Խաղեր | Գոլեր |
Գենկ | Ժյուպիլե լիգա | 2007-2008 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2008-2009 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Արդյունք | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
Ստանդարտ (Լեժ) | Ժյուպիլե լիգա | 2008-2009 | 9 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 3 |
2010-2011 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
2011-2012 | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||
Արդյունք | 18 | 3 | 0 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 25 | 3 | ||
Կորտրեյկ (վարձավճար) | Ժյուպիլե լիգա | 2009-2010 | 33 | 14 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 16 |
Արդյունք | 33 | 14 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 16 | ||
Մեխելեն (վարձավճար) | Ժյուպիլե լիգա | 2010-2011 | 18 | 6 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 7 |
Արդյունք | 18 | 6 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 7 | ||
Գենկ | Ժյուպիլե լիգա | 2011-2012 | 32 | 16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 16 |
2012-2013 | 5 | 3 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 8 | 4 | ||
Արդյունք | 37 | 19 | 1 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 41 | 20 | ||
Աստոն Վիլլա | Պրեմիեր Լիգա | 2012-2013 | 34 | 19 | 5 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 23 |
2013-2014 | 26 | 10 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 11 | ||
2014-2015 | 29 | 13 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 15 | ||
Արդյունք | 89 | 42 | 12 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 101 | 49 | ||
Լիվերպուլ | Պրեմիեր Լիգա | 2015-2016 | 29 | 9 | 6 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 42 | 10 |
Արդյունք | 29 | 9 | 6 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 42 | 10 | ||
Ամբողջ կարիերա | 234 | 93 | 25 | 10 | 16 | 2 | 1 | 0 | 276 | 105 |
2016 թվականի մայիսի 20-ի տվյալներով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Christian Benteke: I thank God for my goalscoring gift».
- ↑ «Football (D3): Jonathan Benteke (Visé) va signer à Zulte Waregem». La Meuse. 2014 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Բելգիայի առաջնություն, Լիգայի գավաթ, Անգլիայի գավաթ:
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա:
- ↑ Բելգիայի սուպերգավաթ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Footgoal կայքում Արխիվացված 2012-10-03 Wayback Machine (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բենտեկե» հոդվածին։ |
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Մեխելենի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ