Քերի Ֆուկունագա
Քերի Ֆուկունագա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում, Analy High School? և Գրենոբլի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, հեռուստառեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1560977 |
Քերի Ֆուկունագա (անգլ.՝ Cary Joji Fukunaga հուլիսի 10, 1977[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոօպերատոր։ Առավե հայտնի է որպես 2009 թվականի «Առանց անուն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ (որի համար նա արժանացել է «լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին «Սանդենս կինոփառատոնում»), 2011 թվականի «Ջեյն Էյր» ֆիլմերով և որպես ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր 2014 թվականի HBO հեռուստաալիքի «Իսկական խուզարկու» ֆիլմով (որի համար ստացել է Էմմի մրցանակը, որպես 2014 թվականի լավագույն ռեժիսուրական դրամատիկ սերիալ)[2][3][4][5][6]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկունագան ծնվել է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում, ճապոնա–ամերիկացի հոր ընտանիքում։ Վերջինս ծնվել է ճապոնական ճամբարում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[7],, աշխատել է արտադրական ընկերությունում, այնուհետև Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի)։ Մայրը շվեդացի էր[8][9], աշխատել է որպես ատամնաբուժական առողջաբան, այնուհետև պատմության ուսուցիչ[10]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են և կրկին ամուսնացել, հայրը՝ արգենտինացի կնոջ, իսկ մայրը՝ ամերիկա–մեքսիկացի տղամարդու հետ։
Ֆուկունագան ասել է, որ իր հորեղբայրներն ու մորաքույրերը եղել են տարրական դպրոցի ուսուցիչներ կամ գիտնականներ[10]։ Ֆուկունագան ասել է, որ նրա ընտանիքը միշտ եղել է «անհատական կոնգլոմերատ, ստիպողաբար վերաբնակեցվածներ»։ Իր ընտանիքը բնակվել է ողջ Կալիֆորնիայում՝ Բերքլիում, Օլբանիում, Վալեխոյուն, Սեբաստոպոլում և Օքլենդում[9]։
Իր մանկության մասին, Ֆուկունագան ասում է «Հինգերորդ դասարանում սկսել էի գրել անիրական պատմություններ և փոքր սցենարներ։ Երբ 14 տարեկան էի, ես գրեցի 60 էջից բաղկացած վիպերգ Քաղաքացիական պատերազմի մասին, երկու եղբայրների մասին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկունագան «Victoria para Chino» (2004) կարճամետրաժ ֆիլմի սցենարիստն է և ռեժիսորը։ Ֆիլմը նկարահանել է Նյու Յորքի համալսարանում սովորելու տարիներին։ Ֆիլմը ցուցադրվել է Սանդենս կինոփառատոնում և ստացել ուսանողական ակադեմիա մրցանակը 2005 թվականին[11]։ Ֆիլմն Օսոտինի կինոփառատոնում 2004 թվականին արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին, լավագույն ուսանողական պատմողական կարճամետրաժ ֆիլմի համար։
Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առանց անուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկունագայի առաջնելույթն «Առանց անուն» ֆիլմն է, որտեղ նա սցենարիստն էր և ռեժիսորը։ Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ[12][13]։ Այն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 2009 թվականին Սանդենս կինոփառատոնում ռեժիսորական մրցանակը և 2009 թվականին Էդինբուրգի կինոփառատոնում «Նոր ռեժիսոր» մրցանակը։
«Ջեյն Էյր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Ֆուկունագան նկարահանել է նոր «Ջեյն Էյր» ադապտացիոն ֆիլմը, գլխավոր դերերում են՝ Մայքլ Ֆասբենդերը, Ջեյմի Բելը, Միա Վասիկովսկան և Ջուդի Դենչը։ Ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին և առաջադրվել է «Օսկար» մրցանակին լավագույն կոստյումների դիզայնի համար։
«Անոքի գազանները»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկունագան նկարահանել և գրել է «Անոքի գազանները» ֆիլմի սցենարը, Իվեալա Ուզոդինմայի նույնանուն վեպի հիման վրա, որտեղ Իդրիս Էլբան խաղացել է հրամանատարի՝ հիմնական գործող անձի դերում[14][15]։ 2015 թվականի նոյեմբերի 25–ին, Ֆուկունագան առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակին լավագույն ռեժիսոր և «Անոքի գազանները» ֆիլմի լավագույն օպերատորական աշխատանքի համար, իսկ ֆիլմը ստացել է լավագույն ֆիլմ անվանակարգը[16]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իսկական խուզարկու»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկունագան նկարահանել է HBO հեռուստաալիքի «Իսկական խուզարկու» սերիալի առաջին սեզոնի բոլոր ութ դրվագները, սցենարիստը՝ ֆանտաստ գրող և սցենարիստ Նիկ Պիցցոլատտոն է[17]։ Սերիալում գլխավոր դերերում էին՝ Մեթյու Մակքոնահին և Վուդի Հարելսոնը։ Ֆուկունագան նաև շոուի գործադիր պրոդյուսերն էր։ Սերիալը գովասանքի է արժանացել քննադատների կողմից առաջադրվել 5 «Էմմի» մրցանակի, այդ թվում՝ լավագույն դրամատիկական սերիալ և լավագույն ռեժիսուրայի համար։ «Իսկական խուզարկու» սերիալի երկրորդ սեզոնում Ֆուկունագան աշխատել է որպես գործադիր պրոդյուսեր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկունագան ապրել է Նյու Յորքում։ Նա ապրել է Ֆրանսիայում, Ճապոնիայում և Մեխիկոյում, և ասել է, որ «ես կարծես նման եմ քամելեոնի և փորձում եմ ներհոսել ցանկացած վայրի մեջ, որտեղ ես եմ»[8] Նա տիրապետում է ֆրանսերենին և իսպաներենին[8]։
2011 թվականին Ֆուկունագան որոշ ժամանակ հանդիպել է դերասանուհի Միշել Ուիլյամսի հետ[18]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Պաշտոնական անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Կինոօպերատոր | Գործադիր պրոդյուսեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
2003 | Kofi | Kofi | Այո | Այո | Այո | Կարճամետրաժ | |
2004 | Victoria para chino | Victoria para chino | Այո | Այո | Այո | Կարճամետրաժ | |
2004 | The Adventures of Supernigger: Episode I — The Final Chapter | The Adventures of Supernigger: Episode I — The Final Chapter | Այո | Կարճամետրաժ | |||
2004 | Mating Call | Mating Call | Այո | Կարճամետրաժ | |||
2004 | Mating Call | Mating Call | Կարճամետրաժ Լրացուցիչ տեսախցիկ | ||||
2004 | Մանգոյի համբույր | Mango Kiss | զավթիչ | ||||
2005 | Երկու մարդ | Two Men | Այո | Կարճամետրաժ | |||
2005 | Kinnaq Nigaqtuqtuaq | Kinnaq Nigaqtuqtuaq | Այո | Կարճամետրաժ | |||
2005 | Սպիտակ | White | Այո | Կարճամետրաժ | |||
2005 | Մաքուր ջուր | Clear Water | Այո | Կարճամետրաժ | |||
2006 | Երկու որդիների մահը | Death of Two Sons | Այո | Վավերագրական | |||
2006 | Աշնան աչքերը | Autumn’s Eyes | Վավերագրական Լրացուցիչ տեսախցիկ | ||||
2008 | Sikumi (Սառույցի վրա) | Sikumi (On the Ice) | Այո | Կարճամետրաժ | |||
2008 | Just Make Believe | Just Make Believe | Կարճամետրաժ Լուսային օպերատոր | ||||
2009 | Առանց անուն | Sin Nombre | Այո | Այո | Սանդենս կինոփառատոնի դրամատիկ ռեժիսորական մրցանակ[19] Էդինբուրգի կինոփառատոնի նոր ռեժիսոր մրցանակը Առաջադրվել է՝ Սանդեսյան կինեփառատոնի ժյուրիի Գրան-Պրի Առաջադրվել է Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ խոստումնալից ռեժիսորի համար Առաջադրվել է՝ «Անկախ ոգի» մրցանակ լավագույն ռեժիսորի համար Առաջադրվել է՝ «Ոսկե աչքը» մրցանակը միջազգային լավագույն լիամետրաժ ֆիլմի համար | ||
2009 | Նախագիծը չինական թաղամասում | Chinatown Film Project | Այո | Այո | Այո | Kiwi Lotion[20][21] | |
2011 | Սառույցի վրա | On the Ice | Այո | ||||
2011 | Ջեյն Էյր | Jane Eyre | Այո | Առաջադրվել է՝ «Գոյա» մրցանակը լավագույն եվրոպական ֆիլմի համար | |||
2012 | Sleepwalking in the Rift | Sleepwalking in the Rift | Այո | Կարճամետրաժ | |||
2014 | Իսկական խուզարկու | True Detective | Այո | Այո | Հեռուստասերիալ «էմմի» մրցանակը դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսուրայի համար | ||
2014 | Սիկումի | Sikumi | Այո | Կարճամետրաժ | |||
2015 | Անոքի գազանները | Beasts of No Nation | Այո | Այո | Այո | Առաջադրվել է՝ «Անկախ ոգի» մրցանակը լավագույն ֆիլմի համար Առաջադրվել է՝ «Անկախ ոգի» մրցանակ լավագույն ռեժիսորի համար Номинация — «Անկախ ոգի» մրցանակ լավագույն ռեժիսորի համար[16] | |
2017 | Այն | It | Այո | ||||
2017 | Ալիենիստ | The Alienist | Այո | ||||
2018 | Մոլագար | Maniac | Այո | Այո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Couch, Aaron (2014 թ․ օգոստոսի 25). «Emmys: Cary Fukunaga Wins Outstanding Directing for 'True Detective'». Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Finnegan, Leah (2014 թ․ օգոստոսի 25). «Cary Fukunaga: Hottest Straight Guy at the Emmys». Gawker. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Dobbins, Amanda (2014 թ․ մարտի 5). «Are You Into Cary Fukunaga Yet? You Should Be». Vulture. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Dobbins, Amanda (2014 թ․ օգոստոսի 25). «And Now, Cary Fukunaga's Beautiful Man-Braids». Vulture. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Nessif, Bruna (2014 թ․ օգոստոսի 25). «Oh, Hello, Cary Joji Fukunaga! Internet Gushes Over True Detective Director After 2014 Emmys Win». E! Online. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Film Captures the Joy and Terror of Immigrants' Trip North Through Mexico». Creators.com. 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Johnson, Reed (2009 թ․ մարտի 8). «Crossing borders with 'Sin Nombre'». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 9,0 9,1 Stone, Judy (2009 թ․ մարտի 15). «Cary Joji Fukunaga on the (Very) Bay Area Story Behind 'Sin Nombre'». SF360. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 10,0 10,1 Brown, Emma (2014 թ․ հունվար). «True Director». Interview Magazine. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Rappaport, Scott (June 27 – July 10, 2005). «Awards and Honors: Alumnus wins Student Academy Award». Currents Online. Vol. 9, No. 42: UC Santa Cruz. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ McCarthy, Todd (2009 թ․ մարտի 12). «Review: 'Sin Nombre' - A big new talent arrives on the scene with "Sin Nombre."». Variety. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Hill, Logan (2009 թ․ մարտի 23). «Sin Nombre Director Cary Fukunaga on Poverty Porn and Why His Next Film Might Be a Musical». Vulture. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Prudom, Laura (2014 թ․ օգոստոսի 25). «'True Detective' Emmy Winner Cary Fukunaga Talks HBO Drama». Variety. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Kit, Borys (2015 թ․ մարտի 2). «Netflix Picking Up Cary Fukunaga's African Drama 'Beasts of No Nation'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ 16,0 16,1 «'Carol,' 'Spotlight,' 'Beasts of No Nation' lead Spirit Awards nominations». Chicago Tribune. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ St. John, Allen (2014 թ․ փետրվարի 9). «'Let The Actors Do Their Work:' A Conversation With 'True Detective' Director Cary Joji Fukunaga». Forbes. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Vokes-Dudgeon, Sophie (2014 թ․ օգոստոսի 26). «Cary Fukunaga Becomes Instant Emmys Crush, Hot True Detective Director is Internet Sensation». Us Weekly. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «2009 Sundance Film Festival Announces Awards: We Live in Public, Push, Rough Aunties and The Maid (La Nana) Earn Top Jury Prizes; Audience Favorites Feature Afghan Star, An Education, The Cove and Push». Sundance Film Festival. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «MOCA Monday: Chinatown Film Project». Museum of Chinese in America. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Chinatown Film Project». Museum of Chinese in America. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի Ֆուկունագա» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ