Քեռի Սեմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քեռի Սեմ (անգլ.՝ Uncle Sam), Ամերիկայի միացյալ նահանգների անձնավորված կերպար է։ Քեռի Սեմին հաճախ պատկերում են ծերունու տեսքով, նուրբ դիմագծերով, մորուքով, ամերիկյան դրոշի գույներով գլանաձև գլխարկով, կապույտ վերարկուով և գծավոր տաբատով։ Այս կերպարի ոճը հայտնի դարձավ 19-րդ դարի կեսերին` նկարիչ Թոմաս Նաստի (անգլ.՝ Thomas Nast) աշխատանքի շնորհիվ։ Վերջին տարիներին սկսվել են հայտնվել Քեռի Սեմի ժամանակակից պատկերները՝ այլ սանրվածքով և հագուստով, սակայն հայտնի գլանաձև գլխարկը միշտ մնում է նրա անբաժանելի մասը։
Պատկերի ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեռի Սեմը ստեղծվել է որպես ԱՄՆ-ի մարմնավորում 1812 թվականի ամերիկա-բրիտանական պատերազմի ժամանակ։ Ամերիկյան բանահյուսությունը պնդում է, որ «քեռի Սեմ» արտահայտության ի հայտ գալը կապված է մսագործ Սեմ Վիլսոնի հետ, որը սպասարկել է Նյու Յորքի Թրոյ ռազմակայանը (անգլ.՝ Troy): Վիլսոնը մսի տակառների վրա ստորագրում է «U.S.» տառերը` նկատի ունենալով Միացյալ Նահանգները (անգլ.՝ United States), իսկ զինվորները կատակով ասում էին, որ միսը եկել է Քեռի Սեմից (անգլ.՝ Uncle Sam): 1852 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի «NY Lantern Weekly» թերթը ենթադրաբար հրապարակել է Քեռի Սեմի առաջին պատկերը։ Ավանդական պատկերը հիմնականում ստեղծել է նկարիչ Թոմաս Նաստը մի շարք քաղաքական մուլտֆիլմերում, որոնք հրապարակվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1961 թվականի սեպտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների կոնգրեսը 87-րդ համագումարի ժամանակ ընդունել է բանաձև, որը փառաբանել է «քեռի» Սեմ Վիլսոնին` որպես հորեղբայր Սեմի նախատիպ։ Արլինգտոն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ)` Վիլսոնի ծննդավայրում, նույնիսկ տեղադրված է հուշարձան։ Սեմ Վիլսոնի գերեզմանը գտնվում է Թրոյ քաղաքում (Նյու Յորք նահանգ)։ Հորեղբայր Սեմի պատկերի ծագման մասին բանավեճը չի հանդարտվում մինչև հիմա, երբեմն էլ հայտնվում են նոր վարկածներ։
Հավաքագրման պաստառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեռի Սեմի պատկերը հատուկ կարևորություն է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ Հորեղբայրը պատկերված էր պաստառի վրա, որը հրավիրում է կամավորներին միանալ ԱՄՆ-ի բանակին և մասնակցել պատերազմին Եվրոպայի տարածքում։ Պաստառից Հորեղբայր Սեմը խստորեն նայում էր և մատնացույց անում ընթերցողին, իսկ նկարի տակ ստորագրության մեջ ասվում էր. «Դու ինձ պետք ես Միացյալ Նահանգների բանակում» (անգլ.՝ I want you for U.S. army): Նկարիչ Ջեյմս Մոնտգոմերի Ֆլագգը, որը նկարել է այս պաստառը 1917 թվականին, խոստովանեց, որ օգտագործել է իր սեփական դեմքը, որպես Քեռի Սեմի պատկեր։ Ընդհանուր առմամբ, գաղափարը այս պատկերից փոխառվեց համանման բրիտանական հավաքագրման պաստառից, որի վրա նույն դիրքում ներկայացված էր լորդ Կիտչեները։ Ֆլեգգը նաև նկարել է այլընտրանքային պաստառ, որի վրա Քեռի Սեմը նույնպես ուշադիր նայում է հանդիսատեսին։ Այս պաստառի վիզուալ ազդեցությունը, որի վրա բացակայել է թատերական ժեստը, այդքան ուժեղ չէր, և շուտով Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրորդ տարբերակը մոռացության էր մատնվել։ Տարբերակը որտեղ Քեռի Սեմը «նշում է», հետագայում թարմացվել և արտատպվել է զինվորների հավաքագրմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։ Խաղաղություն հաստատվելուց հետո, այս պաստառի հիման վրա ստեղծվեցին բազմաթիվ նմանակումներ և ծաղրանկարներ։ Հենց Ֆլագգի պաստառը «I want you for U.S. army» Դմիտրի Մոորին դրդեց ստեղծել հայտնի պաստառը, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ «Դու գրանցվե՞լ ես որպես կամավոր» (1920): Ինչպես Ֆլագգը, որը նկարել է հորեղբոր Սեմի համար սեփական դեմքը, Մոորը, որպես վճռական բուդյոնովեց նկարել է ինքն իրեն։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մոորը թարմացրել է հին պաստառը՝ այժմ զինվորը եղել է հրացանով, սաղավարտով 1938 թվականի մոդելով և նոր պայուսակով։ Նկարիչ Իրակլի Թոիձեն փոխառեց պաստառի գաղափարը, ստեղծելով ամենահայտնի պաստառը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «Մայր հայրենիքը կանչու՛մ է»։
Կերպարի սիմվոլիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեռի Սեմի կերպարն ավանդաբար կապված է Միացյալ Նահանգների հետ և մասնավորապես ԱՄՆ-ի կառավարության հետ։ Երբ կենցաղում ասում են «Քեռի Սեմին պետք է...», կամ «Քեռի Սեմն ուզում է...», նրանք հաճախ ձգտում են ստեղծել ԱՄՆ-ի կառավարության հեգնական կամ կատակերգական պատկերը, որն ունի բավականին մարդկային կարիքներ և ցանկություններ։ Այնուամենայնիվ, Քեռու պատկերը հաճախ օգտագործվում է «ազգի խղճությունը» ցույց տալու համար՝ ռուսական Մայր հայրենիքի կերպարի նման։ Այն երկրներում, որտեղ ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները (ինչպես նաև ցույցերի ընթացքում և հակագլոբալական հանրահավաքներում), Քեռի Սեմի կերպարը հաճախ օգտագործվում է ԱՄՆ ագրեսիվ կայսերական հավակնությունները ցույց տալու համար։ Այդ դեպքերում՝ քեռի Սեմին պատկերում է չար ծերուկի կերպարով ։
ԱՄՆ-ի այլ կերպարներ և ուրիշ երկրների համադրելի պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իհարկե, քեռի Սեմը ԱՄՆ-ի միակ մարմնավորումը չէ։ Ներկայումս գոյություն ունի ևս մեկ այլ կերպար, որը իր հայտնիությամբ կարող է համեմատվել քեռի Սեմի հետ՝ դա Ազատության արձանն է։ Հնում գոյություն ունեին այլ կերպարներ։ Օրինակ, քաղաքացիական պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ում հաճախ օգտագործվում էր եղբայր Ջոնաթոնը։ 1920-ական թվականներին ԱՄՆ-ում հազվադեպ կիրառվում էր կանացի կերպար (այժմ պատկերված է «Columbia Pictures» կինոընկերության լոգոյում։ 1920-ական թվականներին ԱՄՆ-ում և քեռի Սեմը և Կոլումբիան դարձել են շատ հայտնի քաղաքական մուլտֆիլմներում և կոմիքսներում:
Ծաղրանմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆուտուրամա» սերիալի «Fear of a Bot Planet» դրվագում, արմատական տրամադրված ռոբոտների մոլորակում կախված է պաստառ, որը ծաղրանմանեցնում է քեռի Սեմին՝ «Իսկ դու գրանցվե՞լ ես հակամարդկային պարեկը»։
- «Սիմփսոնները» սերիալի «Special Edna» դրվագում Բարտը նայում է բռնցքամարտ, որի հաղթողը դառնում է քեռի Սեմը։
- «ExMachina: Մերիդիան 113» խաղում, կերպարներից մեկը շատ նման է քեռի Սեմին (նրա անունը նույնպես Սեմ է)։
- «League of Legends» խաղում Ryze չեմպիոնը ունի սքին, որը դասական Ryze փոխում է Ryze քեռի Սեմ։
- Saints Row IV խաղում կա քեռի Սեմի հատուկ կոստյում։
- Fallout համակարգչային խաղերի շարքում հաճախ հանդիպում է քեռի Սեմի փոփոխված պաստառը՝ քեռի Սեմը պառկած է, որպես գետին տապալված տիկնիկ, բայց նույն դեմքով և ցուցամատով, ոնց դասական պաստառի վրա, իսկ նրա կողքին կանգնած է ԱՄՆ-ի բանակի էլեկտրաէներգետիկական զրահով զինվոր։ Եվ ներքևի մակագրությունը՝ «Օգնեք քեռի Սեմին կանգնել»։
- Կա Ուիլյամ Լուստիգի «Քեռի Սեմ» ֆիլմը։ Այնտեղ ծաղրում են չափից ավելի հայրենասիրությունը, հասնելով մինչև մոլեռանդություն, որը տանում է դեպի բռնությունը։ Նաև նկարում տեսանելի է hակապատերազմական հաղորդագրությունը։
- «Տիեզերքով» ֆիլմում ՔԵռի Սեմը պաստառից կենդանանում է, կոչելով Մաքսվելլին ամերիկյան բանակի շարքերը։ Դրվագը լրանում The Beatles I Want You (She’s So Heavy) երգի տակ։
- Far Cry 3 խաղում, կա մի կերպար, որը արտաքնապես շատ նման է քեռի Սեմին, նրա անունը նույնպես Սեմ է և նա ապրել է այնտեղ, որտեղ և Քեռի Սեմի նախատիպը։
- Vs Ֆիլմում (բոլոր սուպերհերոսները պետք է զոհվեն) Ռիկշու անունով չարագործը, չորս սուպերհերոսներին ստիպում է լքված քաղաքում անցնել տարբեր փորձություններ։ Փորձություններից մեկում նրանք պետք է պայքարեն թշնամուն քեռու կերպարանքով։
- Ռուս գրող Դմիտրի Եմեցը, իր ստեղծագործություններում, հատկապես «Տանյա Գրոտտերում» օգտագործում է Քեռի Սեմին, որպես բացասական կերպարներից մեկը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեռի Սեմի պատկերի ծագման այլընտրական տեսությունը Արխիվացված 2008-07-20 Wayback Machine(անգլ.)
- Ինչպե՞ս է առաջացել «Քեռի Սեմ» հասկացությունը
- Քեռի Սեմ Արխիվացված 2011-12-21 Wayback Machine
- Դու նկարե՞լ ես մատով պաստառ — Արտեմի Լեբեդևի «Կովոդստվո»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Սեմ» հոդվածին։ |
|