Քեն Թոմփսոն
Քեն Թոմփսոն անգլ.՝ Kenneth Lane Thompson | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1965) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1966) |
Երկեր | Յունիքս[1], Belle?[1], Go, Պլան 9, Մուլտիքս, dbm? և ed? |
Մասնագիտություն | ծրագրավորող և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Բելլի լաբորատորիա և Գուգլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[11] |
Կայք | cs.bell-labs.co/who/ken/ |
Ken Thompson Վիքիպահեստում |
Քեն Թոմփսոն (անգլ.՝ Kenneth Thompson, փետրվարի 4, 1943, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), համակարգչային գիտության պիոներ, հայտնի է C ծրագրավորման լեզվի և Յունիքս օպերացիոն համակարգի ստեղծման գործում ունեցած ներդրման շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնը ծնվել է Նոր Օռլեանում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ 1965 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայում համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 1966 թվականին՝ մագիստրոսի կոչում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի բնագավառում։
1960-ական թվականներին Թոմփսոնը և Դենիս Ռիտչին աշխատել են Multics օպերացիոն համակարգի վրա։ Multics-ի ստեղծման ժամանակ Թոմփսոնն ստեղծել է Bon ծրագրավորման լեզու։ Երկուսն էլ հեռացել են Multics նախագծից, քանի որ այն սկսել է դառնալ չափազանց բարդ։ 1969 թվականին Bell Labs-ում Թոմփսոնն ու Ռիչին ստեղծել են UNIX օպերացիոն համակարգը։ Այդ ժամանակ Թոմփսոնը նաև գրել է B ծրագրավորման լեզուն, որ դարձել է Դենիս Ռիտչիի C լեզվի նախորդը։
Թոմփսոնը մշակել է QED ծրագրի տարբերակ CTSS-ի համար, որը պարունակում է տեքստի որոնման կանոնավոր արտահայտություններ։ QED-ը և Թոմփսոնի ed խմբագիրը (UNIX-ի ստանդարտ խմբագիր) նպաստում է սովորական արտահայտությունների ժողովրդականությունը, որոնք նախկինում համարվում էին գործիք (կամ խաղալիք) տրամաբանների համար։ Կանոնավոր արտահայտությունները տարածում են ստացել UNIX-ի տեքստային մշակման ծրագրերում (ինչպես grep): Գրեթե բոլոր ծրագրերը, որոնք աշխատում են կանոնավոր արտահայտությունների հետ, ներկայում օգտագործում են Թոմփսոնի նշանակման տարբերակներից մեկը։
Ջոզեֆ Քոնդոնի (Joseph Condon) հետ միասին ստեղծել են ապարատային և ծրագրային ապահովում Belle-ի, համակարգչային շախմատի համար։ Նա նաև գրել է էնդշպիլների ամբողջական ցանկը կազմելու ծրագիր 4, 5 և 6 կերպարների համար, որը թույլ է տալիս նրան կատարել լավ քայլեր, երբ հասնում են պահպանված դիրքի։ Հետագայում շախմատի մասնագետ Ջոն Ռոյկրոֆտի (John Roycroft) օգնությամբ Թոմփսոնն իր ստացած առաջին արդյունքները տարածել է CD-ով։
Թոմփսոնի ծրագրավորման ոճն ազդել է ուրիշների վրա, հատկապես արտահայտությունների կրճատ և հստակ լինելու առումով։
2000 թվականի վերջերին Թոմփսոնը հեռացել է Bell Labs-ից։ Աշխատել է Entrisphere, Inc-ում մինչև 2006 թվականը, ապա տեղափոխվել է Google, որտեղ մասնակցում է Go-ի ծրագրավորման լեզվի ստեղծմանը։
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականի Թոմփսոնը և Ռետչին միասին ստացել են Էմանուել Պիորի մրցանակ։
- 1983 թվականի Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են Թյուրինգի մրցանակ՝ օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և մասնավորապես UNIX-ի ստեղծման համար[12]։
- 1989 թվականին Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են C&C Prize:
- 1990 թվականի Դենիս Ռիտչիի հետ միասին պարգևատրվել է Ռիչարդ Հեմմինգի մեդալով «UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար»[13]։
- Ստացել է «Համակարգչային տեխնիկայի մեդալ» (1994) Դենիս Ռիտչիի հետ միասին։
- 1999 թվականի ապրիլի 27-ին Թոմփսոնը և Ռիտչին միասին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ստացել են 1998 թվականի Ազգային մեդալ տեխնոլոգիայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար[14][15]:
- 1999 թ. Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը Թոմփսոնին շնորհել է Tsutomu Kanai առաջին մրցանակ UNIX-ի ստեղծման համար, որը տասնամյակներ շարունակ եղել է բաշխված համակարգերի աշխատանքի հիմնական պլատֆորմը[16]։
- Հարոլդ Պենդերի մրցանակ (2003) Դենիս Ռիտչիի հետ միասին։
- Ճապոնիայի մրցանակ (2011) Unix-համակարգերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.computerhistory.org/collections/catalog/102657921
- ↑ https://amturing.acm.org/award_winners/thompson_4588371.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#140
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ Pender Lecture
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
- ↑ IEEE Computer Society Women of ENIAC Computer Pioneer Award
- ↑ https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#149
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/hamming-rl.pdf
- ↑ The Japan Prize Foundation
- ↑ 11,0 11,1 https://www.acm.org/media-center/2021/january/fellows-2020
- ↑ Лекция "Reflections on Trusting Trust" при вручении Премии Тюринга
- ↑ «IEEE Richard W. Hamming Medal Recipients» (անգլերեն) — Список награждённых медалью Ричарда Хэмминга. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Ritchie and Thompson [to] Get National Medal of Technology Արխիվացված 2006-03-27 Wayback Machine Bell Labs pre-announcement (անգլ.)
- ↑ Ritchie and Thompson Receive National Medal of Technology from President Clinton Արխիվացված 2003-10-11 Wayback Machine Bell Labs press release (անգլ.)
- ↑ Ken Thompson Receives Kanai Award for Impact of UNIX System Արխիվացված 2013-03-26 Wayback Machine Bell Labs press release (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ken Thompson Արխիվացված 2005-08-30 Wayback Machine (անգլ.) — Քեն Թոմփսոնի էջը Bell Labs կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Թոմփսոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ծրագրավորողներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Գուգլ ընկերության աշխատակիցներ
- Նորամուծության հեղինակներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք
- Ամերիկացի գիտնականներ