Տիբերիոս III Ապսիմարոս կայսեր օրոք (698-705) ծառայել է բյուզանդական բանակում, հավակնել է գահին, ինչի համար աքսորվել է Կեֆալոնիա կղզի, ապա՝ Խերսոնես։ 711 թվականին հարել է կայսեր դեմ Խերսոնեսում բռնկած ապստամբությանը, հռչակվել է կայսր և մտել Կ․Պոլիս։ Արտաքսել է հայերին (հավանաբար՝ պավլիկյաններին) և հարկադրել է բնակվել Մելիտենեում ու Չորրորդ Հայքում։ Անհաջողություն է կրել արաբների և բուլղարների դեմ պատերազմներում։ Միջամտել է եկեղեցական հարցերին, պատրիարքական աթոռից հեռացրել է Կյուրոսին, նրա տեղը պատրիարք նշանակել Հովհաննես IV։ Զինվորականները գահընկեց են արել և կուրացրել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։