Jump to content

Փերութ Չեմութայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերութ Չեմութայ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1999(1999-07-10)[1] (25 տարեկան)
ԾննդավայրKapchorwa District, Արևելյան շրջան, Ուգանդա[2]
Քաղաքացիություն Ուգանդա
Մասնագիտությունթեթևատլետ և ոստիկան
 Peruth Chemutai Վիքիպահեստում

Փերութ Չեմութայ (հուլիսի 10, 1999(1999-07-10)[1], Kapchorwa District, Արևելյան շրջան, Ուգանդա[2]), ուգանդացի կին աթլետ, որը մասնագիտացած է 3000 մ խոչնդոտներով վազքում: Տոկիոյի խաղերի օլիմպիական չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա աթլետիկայով զբաղվել է 14 տարեկանում՝ տեղական մրցումների հաճախելուց հետո[3]։ Բավականին արագ Փերութին հաջողվել է լավ արդյունքների հասնել և արդեն 2015 թվականին Համագործակցության երկրների պատանեկան խաղերում նա երկու արծաթե մեդալ է նվաճել 1500 և 3000 մետր վազքում[4]։ 2016 թվականին մարզուհին մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի 3000 մետր հեռավորությամբ խոչընդոտներով վազքին և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը[5][6]։

Ժամանակի ընթացքում ուգանդացուն հաջողվել է առաջընթաց գրանցել իր արդյունքներում: Դոհայում 2019 թվականի աշխարհի առաջնությունում նա 9:11.08 արդյունքով գրավել է հինգերորդ տեղը խոչնդոտներով վազքում[7]։ 2021 թվականի օգոստոսի 4-ին Չեմութայը հաղթել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում՝ վազելով տարածությունը 9 րոպե 1,45 վայրկյանում[8]։

ԵլույթներՕլիմպիական խաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիադա Դիսցիպլինա Հորիզոնական
Ռիո դե Ժանեյրո 2016 3000 մետր խոչնդոտներով վազք 20
Տոկիո 2020 3000 մետր խոչնդոտներով վազք Gold medal icon
Փարիզ 2024 3000 մետր խոչնդոտներով վազք Silver medal icon 8:53,34

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 https://www.eurosport.com/athletics/peruth-chemutai_prs448244/person.shtml
  3. Bakama, James (2017-03-10). «Know your 2017 IAAF stars: Peruth Chemutai». New Vision. Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին. Վերցված է 2017-04-16-ին.
  4. «Chemutai, Chemusto win medals at 5th Commonwealth Youth Games in Samoa». Uganda Radio Network. 2015-09-09. Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2017-04-16-ին.
  5. «Peruth Chemutai». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016-08-31-ին. Վերցված է 2016-09-04-ին.
  6. «Women's 3000m Steeplechase - Standings». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016-09-05-ին. Վերցված է 2016-09-04-ին.
  7. «Senior women's race» (PDF). 2019 IAAF World Cross Country Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020-06-27-ին. Վերցված է 2020-06-27-ին.
  8. «Чемутай выиграла золото Олимпиады в стипль-чезе». Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]