Փայլակ Միքայելյան
Փայլակ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1904[1] |
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 31, 1936[1] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Գրաս[1] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Աշխատավայր | Երկունք, Արաջ, Մենք և Անահիտ |
Փայլակ Միքայելյան Վիքիդարանում | |
Paylag Mikaélian Վիքիպահեստում |
Փայլակ Միքայելյան (ֆր.՝ Paylag Mikaélian, արմտ. հայ.՝ Փայլակ Միքայէլեան, հունվարի 9, 1904[1], Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 31, 1936[1], Գրաս[1]), ֆրանսահայ գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայլակ Միքայելյանը ծնվել է 1904 թվականի հունվարի 9-ին[2] Երզնկայում (Օսմանյան կայսրություն)[3]: Նրա ծնողներն են Միքայել Միքայելյանը և Յոնիկ Սահակյանը[2]։
Հայոց ցեղասպանության ժամանակ նա աքսորվել է ծնողների հետ, որդեգրվել թուրք ընտանիքի կողմից և իսլամացվել [3],[4]: Մուդրոսի զինադադարից հետո նրան խնամում է հայկական մարդասիրական կազմակերպությունը և ուղարկվում Կուլելի որբանոց ( Կոստանդնուլպոլսում)[5], հետագայում տեղափոխվում է Կորֆու [3]:
Ֆրանսիայում նա հրատարակում է իր առաջին գրական ակնարկները «Երգունք»-ում [3],որոնք կրում են աքսորների դրոշմը [4], հատկապես «Մուրադը»[6] տպագրված 1930 թվականի սեպտեմբերից մինչև 1931 թվականի հունվարի համարներում[4]:Ապա գրվում է նաև Անահիտ[5], Յառաջ և Հայրենիք ամսագրերում, և մասնակցում Մենք ամսագրին[3],[7]: Փայլակ Միքայելյանը պատկանում է Շավարշ Նարդունու հիմնած չափահաս որբերի միությանը[8]:
1930 թվականին նա հրատարակում է «Եվա» ենթավերնագրով «Արձակուրդի բացիկներ»-ը[4]: Ստեղծագործությունը կազմված է միջինում մեկ էջանոց քսան արձակ ստեղծագործություններից՝ բացիկի ձևով[4]: Յուրաքանչյուր բացիկ գրված է երիտասարդ կնոջ կողմից, ով հանդես է գալիս որպես պատմող, մինչդեռ ստացողը նրա սիրելին է, ինչպես նաև ընթերցողը[4]:Միջերկրական ծովի ափին գտնվող գյուղից թողարկված ՝ այդ բացիկները նշանավորում են զույգի ապրելավայրը ինչպես անձնական օրագիր՝ մինչև պատմողի հղիությունը [4]:
Այս աշխատությանը հաջորդում է «Արև, արև» վերնագրով երկրորդ հատորը,որը «Յառաջ» թերթը հրատարակում է որպես թերթում մաս առ մաս տպագրվող վեպ[5]։ Այս երկրորդ պատմությունը , որը բաղկացած է քսան գլուխներից և որը տեղի է ունենում Ալպերում գտնվող առողջարանում , Փայլակ Միքայելյանը իրական մեղադրանք է ներկայացնում[9], իր հոր դեմ[10], նկարագրելով նրան որպես ոչ բոլորովին մեռած, ոչ բոլորովին կենդանի[11], «չիմանալով թե ինչպես մեռնել» [12]:Իր սգի տանջանքների ժամանակ նա գրում է այն լավ բաների մասին, որոնք ստացել է հորից և որոնք կորցրել է, ատելություն է հայտնում նրա հանդեպ, ով նախընտրել է «խոնարհվել, քան ապստամբել», քննադատում է նրա վախկոտությունն ու թուլությունը և, ինչպես Հասմիկ Գրիգորյանը նշում է, որ «նմանեցնելով իրեն կյանք տվողի հետ՝ նա իրեն ոչ պիտանի է զգում ապրելու կամ մեռնելու, առանց մարտական, պաշտպանող և կյանք փոխանցելու ուղենիշի»[11]:Փայլակ Միքայելյանը պատմողի միջոցով արթնացնում է նաև այն հիվանդությունը՝ պալարախտը , որով տառապում է , և ավելի կոնկրետ դրանով տառապող հիվանդներին[13]: Փաստորեն, հոր մահով է սկսվել հիվանդությունը[12]:
Նա՝ թերթերում տարածված նովելների , արձակ կամ չափածո բանաստեղծությունների հեղինակ է[5]։ Փայլակ Միքայելյանը իր աշխատության մեջ բազմաթիվ հիշատակումներ է անում հայկական հեթանոսությանը[8]:հիշատակում է Վահագն աստծուն «Եվա» -ում և բանստեղծություններում[14], ինչպես նաև Արամազդ աստծուն[8], մինչդեռ Եվայի տիտղոսը գրվում է աստվածաշնչյան ավանդության մեջ[9]:Գրիգոր Պըլտյանի համար [9] .
Տառապելով պալարախտով, նա հաճախում է առողջարաններ և ի վերջո մահանում 1936 թվականի մայիսի 31-ին[2] Գրասսում[3]: Նա այնտեղ աշխատանքի է անցել որպես վարսահարդար, որպեսզի վճարի իր բուժման ծախսերը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Mikaelian_Pailak.png
- ↑ 2,0 2,1 2,2 Acte de décès DE/1936/152, « MIKAELIAN Pailak » [կարդալ առցանց].
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Krikor Beledian, 2001, էջ 440
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Krikor Beledian, 2001, էջ 172
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Paylag MIKAELIAN (1905-1936)». acam-france.org (ֆրանսերեն).
- ↑ {{{վերնագիր}}}. — P. 77-81. — P. 77-81.
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 108
- ↑ 8,0 8,1 8,2 Krikor Beledian, 2001, էջ 175
- ↑ 9,0 9,1 9,2 Krikor Beledian, 2001, էջ 176
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 217
- ↑ 11,0 11,1 {{{վերնագիր}}}. — Vol. 30. — P. 195-196. — P. 195-196.
- ↑ 12,0 12,1 Krikor Beledian, 2001, էջ 178
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 177
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 174