Փաբլիկ արտ
Փաբլիկ արտ (հանրային արվեստ, արվեստ հանրային միջավայրում. անգլ.՝ public art) արվեստ քաղաքային միջավայրում, որը հիմնված է անպատրաստ հանդիսատեսի վրա և նկատի է ունենում քաղաքային տարածության շփումը։
Փաբլիկ արտի առանձնահատկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փաբլիկ արտ» տերմինը վերաբերվում է այն արվեստի գործերին, որոնք ստեղծվել են հատուկ հանրային վայրում, հաճախ բաց երկնքի տակ, տեղակայվելու և ցուցադրվելու համար։ Պաշտոնապես հավանություն ստացված փաբլիկ արտի հնագույն օրինակներ, հավանաբար, համարում են հուշարձանները, կոթողները և քանդակները։ Փաբլիկ արտը սահմանափակված չէ ֆիզիկական օբյեկտներով. դրա ստեղծման համար օգտագործվում են պարերը, թափորը, փողոցային թատրոնն ու անգամ պոեզիան։
Որոշ նկարիչներ, որոնք աշխատում են այս ոլորտում, օգտագործելով բաց տարածության առավելությունները, ստեղծում են մասշտաբային ստեղծագործություններ։ Վերջին 30 տարում ստեղծված ու հանրության և քննադատության հիացմունքին արժանացած աշխատանքների թվում են Ռոբերտ Սմիթսոնի, Քրիստոյի, NONDA—յի և Էնթոնի Գորմլիի գործերն են, որոնցում արվեստի գործը փողգործակցում է շրջակա միջավայրի հետ և հարմարեցվում նրանում։ 1960 թվականին հույն նկարիչ NONDA—ն ստեղծեց իմտերակտիվ ցուցահանդես կամրջի տակ՝ նվիրած պոետ Ֆրանսուա Վիյոնին։ Փաբլիկ արտի ստեղծմանը սովորաբար ստեղծվում է վայրը կառավարող կամ տիրապետող ընկերության կամ կառավարության թույլատվությամբ և համագործակցությամբ։ Որոշ կառավարություններ հավանություն են տալիս փաբլիկ արտի ստեղծմանը, օրինակ ֆինանսային մեխանիզմի օգնությամբ։
Հաճախ քաղաքի փողոցներում նկարիչների պատկերներն առաջացնում են տեղաբնիկների բոռն դժգոհություն։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր ժամանակներում Public Art-ն իր մեջ ներառում է նկարիչների կողմից կերակրի պատրաստումից և զբոսայգիներում զբոսանքների կազմակերպումից մինչև կաթի փաթեթների վրա տպագրած տեքստերն ու աղբատար մեքենաների կողքին պարային ելույթները։ Մասամբ այս ուղղությունը արտացոլում է հենց արվեստի կրած փոփոխությունները։ Շատերը կարծում են, որ Public Art-ը պետք է հռչակի հանրության բազմակողմանիությունը և բացահայտել արժեքների ու սոցիալական բարեկեցության հարցերում կարծիքների համաձայնեցվածության բացակայությունը։ Քննադատներն ու նկարիչները կարծում են, որ Public Art-ը հրահրում է մարդկանց կասկածի տակ դնել կառուցվածքի ազդեցությունն ու որոշում կայացնելու գործընթացները, որոնք որոշում են, թե ինչպես պետք է օգտագործվի հանրային տարածությունը։ Այդ տիպի «կրիտրկական» փաբլիկ արտ արվեատը հաճախ ժամանակավոր է, պրովոկցիոն է և ստեղծվում է, որպեսզի զուգակցվի շրջակա միջավայրին։ Public Art -ը միշտ եղել է, կա, և, հավանաբար կլինի վիճելի տարածություն, որովհետև այն արտահայտում է իրական հակասություն՝ սերմանված մեր հասարակական կյանքում։
Նկարիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնթոնի Գորմլի՝ բրիտանացի քանդակագործ։ Իր արձաններով, որոնք տեղակայլված են բաց տարածության մեջ, նա դիմում է «ուրբանիստական ակուպունկտուրային» (англ.), փոխելով հրապարակների ու փողոցների, և անգամ (ինչպես նրա «Այլ տեղ» նախագիծը) ծովափի էմոցիոնալ կոնտեքստը։
- Բարբարա Կրյուգեր՝ ամերիկացի նկարչուհի. աշխատում է արդյունաբերական փողոցային գովազդի (ընկալելով նրա տեխնոլոգիան և գործելաձևը) և յուրովի զարդարված ասելիքի միջև, ինչպես դա լինում է գրաֆիտիի ամենասրամիտ օրինակներում կամ քաղաքի փողոցներում ռոք խմբերի հանկարծակի ելույթներում։
- Ջոել Շապիրո՝ ամերիկացի քանդակագործ, որը հասարակական տարածքում ստեղծում է «արխիտեկտոնական տրանսֆորմների», կոմպոզիցիաներ կենդանացված ճարտարապետական ձևերից, որոնք երկխոսության մեջ են մտնում քաղաքային շինությունների հետ։
Փաբլիկ արտը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանում առաջին նկարազարդված կամարանցումները հայտնվեցին 2016 թվականից[1]։
2015 թվականին Երևանի քաղաքապետարանը քաղաքի համաչափ զարգացման ծրագրով նախատեսեց նաև բնակելի շենքերի բակերի ու կամարանցումների բարեկարգումն ու նկարազարդումը[2]։
Առաջին աշխատանքները հայտնվել են Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան փողոցների շենքերի կամարանցումներում։
«Փողոցային գեղանկարչությունը» շուտով տարածվեց նաև Երևանի ծայրամասերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Паблик-арт в Нью-Йорке
- Паблик-арт в Лос-Анджелесе Արխիվացված 2007-05-20 Wayback Machine
- Паблик-арт в России и Беларуси
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аске Д., По К. Гиганты Флорентина Хоффмана.
- Богомяков В. Г., Чистякова М. Г. Паблик-арт в контексте идентичности Արխիվացված 2020-01-11 Wayback Machine // Вестник Тюменского государственного университета. 2014. № 10. Философия. 183—190
- Вейц М. Е. Проекты паблик-арт как диалог между художниками и горожанами (на примере проекта «Критическая масса») // The Journal of Social Policy Studies. — 2012-04-09. — В. 1. — Т. 10. — С. 95–108. — ISSN 1727-0634.
- Викери Дж. Визуальная антропология: городские карты памяти / Под ред. П. Романова, Е. Ярской-Смирновой. М.: Вариант, ЦСГПИ, 2009. С. 205—234.
- Квон М. Public art и идентичность городов Արխիվացված 2020-08-13 Wayback Machine
- Котломанов А. О. Некоторые особенности российского паблик-арта // Universum: Филология и искусствоведение : электрон. научн. журн. 2015. № 2(16).(Ստուգված է 14 Օգոստոսի 2019)
- Котломанов А. О. Патина и паблик-арт // Новый мир искусства. — 2006. — № 5. — С. 56—57.
- Лутшингер Ш. Прямая речь: австрийский исследователь паблик-арта о музеефикации городов и креативных мэрах. URL http://www.the—village.ru/village
- Сергеев А. Как искусство улучшает жизнь горожан
- Согомонов А. Ю. Современный город: стратегии идентичности // Неприкосновенный запас. 2010. № 2 (70). С. 244—254.