Jump to content

Տրիպոլիի կոմսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Comitatus Tripolitanus
Տրիպոլիի կոմսություն
 Ֆաթիմյան խալիֆայություն 1102 - 1289 Մամլուքների սուլթանություն 
Քարտեզ


(Մերձավոր Արևելքը 1135 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տարտուս (1102-1109)
Տրիպոլի (1109-1289)
Լեզու Լատիներեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, արաբերեն
Կրոն քրիստոնեություն, իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կոմս
Պատմություն
- 1102 Կազմավորում
- 1137 Մոնֆերանի կորուստ
- 1111 Շայզարի ճակատամարտ
- 1119 Հաբի ճակատամարտ
- 1125 Ազազի ճակատամարտ
- 1170 խոշոր երկրաշարժ
- 1289 անկում

Տրիպոլիի կոմսություն (լատին․՝ Comitatus Tripolitanus) միջնադարյան պետություն ժամանակակից Լիբանանի տարածքում 1109-1289 թվականներին։ Հիմնադրել է Բերտրան Թուլուզցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Երկիրը կառավարել են ֆրանսիական ծագում ունեցող Թուլուզի և այլ ազնվական տոհմեր, ինչպես նաև՝ հարևան Անտիոքի դքսության իշխանները։ Տարածքը կազմել է առավելագույնը 8 000 քառ. կմ՝ զբաղեցնելով հյուսիսային Լիբանանը և արևմտյան Սիրիայի հատվածները[1][2]։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Տարտուս քաղաքը։ 7 տարի անց՝ 1109 թվականին, կենտրոնը տեղաոխվում է ծովափնյա բերդաքաղաք Տրիպոլի։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Սելջուկյան սուլթանությունը, ներառել է Միջերկրական ծովի առափնյա այն հատվածը, որն ընկած է եղել Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության միջև՝ ժամանակ առ ժամանակ կախվածության մեջ ընկնելով նրանցից։

Տրիպոլիի կոմսությունը վերջին՝ չորրորդ խաչակրաց պետությունն էր, որը հիմնադրվել էր առաջին խաչակրաց արշավանքից հետո[1]։ Այն թեև կոչվում էր իշխանություն, սակայն վասալական կախման մեջ չէր գտնվում որևէ թագավորությունից կամ կայսրութունից։ Նրա բնակչության հիմնական մասը կազմել էին քրիստոնեադավան արաբները, ասորիները և հույները։

Տրիպոլիի առաջին կոմսը Երուսաղեմի թագավոր Բալդուին Iվասալն էր։ Այդ ժամանակից սկսած կոմսության կառավարումը ժառանգության սկզբունքով չէր որոշվում, այլ գործոններով, որոնցից էր ռազմական հզորությունը (արտաքին և քաղաքացիական պատերազմ), շնորհալիությունը և հաղթահարելու ունակությունը։ 1289 թվականին Տրիպոլիի կոսմությունը ընկավ Եգիպտոսի մամլուքների սուլթան Կալաունի ձեռքով[1]։

Քրիստոնյա ուժերի կողմից գրավումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմունդ IV Թուլուզցին ամենահարուստ և ազդեցիկ խաչակիր իշխաններից էր[3], սակայն խաչակրաց առաջին արշավանքից հետո, նրան չհաջողվեց ապահովել որոշակի հողատարածքներ Մերձավոր Արևելքում ու հիմնել սեփական պետությունը։ Մինչդեռ, Եդեսիայի կոմսությունը, Երուսաղեմի թագավորությունը և Անտիոքի դքսությունը հաստատվել էին[4]։ Տրիպոլիի կոմսությունը կարևոր ռազմավարական նշանակետ էր, քանի որ այն հյուսիսից ու հարավից սահմանակից էր ֆրանսիական ու նորմանդական ազնվականության կողմից ղեկավարվող պետություններին։ Այն բերրի և լավ բնակեցված տարածաշրջան էր[5]։ 1102 թվականին Ռայմունդ IV-ը պաշարում է Տորտոսան (այժմ՝ Տարտուս), իսկ 1103 թվականին 1101 թվականի խաչակրաց արշավանքի վետերանների հետ պատրաստվում գրավել Տրիպոլին[3][6]։

«Ռայմունդ IV Թուլուզցի»(Մերի-Ժոզեֆ Բլոնդել, 1840 թվական)

Սենտ Ժիլի ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի բլրակի վրա, որը Ռայմունդ IV-ն անվանեց Ուխտավորների լեռ (ֆր.՝ Mons Peregrinus), սկսեց մի մեծ ամրոցի շինարարություն։ Տեղացիներն այն անվանում էին «Կալաաթ Սանջիլ»։ Այն հայտնի է «Սուրբ Ժիլի ամրոց» անվանմամբ, քանի որ իշխանին անվանում էին նաև Ռայմունդ դը Սեն-Ժիլ։ Չնայած այս նոր ամրոցին և փորձառու զինվորներին, Ռայմունդի կողմից Տրիպոլիի պաշարումը ձախողեց նավահանգստի ապահովումը։ Նա մահացավ 1105 թվականի փետրվարի 25-ին։

Հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Գիլյոմ Ժուրդենը՝ Ռայմունդ IV-ի զարմիկը և ընկերը, աջակցություն էր ստանում Թանկրեդ դ'Օտվիլի կողմից, բայց Տրիպոլիի արշավանքում նրա հաջողությունը վիճարկվեց Ռայմունդի ապօրինի որդու՝ Բերտրան Թուլուզցու կողմից[7]։ Բերտրան Թուլուզցին, ով աջակցություն էր ստանում Բալդուին I Երուսաղեմցու կողմից, Մերձավոր Արևելք ժամանեց զգալի բանակով և մեծաքանակ ջենովական նավատորմով[3]։ Որպեսզի լուծի հաջողության հասնելու խնդրիը, Բալդուին I-ը ստեղծեց միջանկյալ պայմանագիր։ Այն նշում էր, որ Գիլյոմը պետք է պահեր հյուսիսային Տրիպոլին և պատվի տուրք տար Թանկրեդին, մինչդեռ Բերտրանը պետք է պահեր հարավային Տրիպոլին որպես Բալդուինի վասալ[4]։ Քրիստոնյաների միացյալ հուժկու գրոհի արդյունքում, 1109 թվականի հուլիսի 12-ին Տրիպոլին գրավվեց՝ անցնելով Երուսաղեմի թագավորությանը[3]։ Երբ Գիլյոմը մահացավ սրտին արձակված նետից (ոմանք պնդում են, որ դա սպանություն էր), Բերտրանը դարձավ Տրիպոլիի առաջին կոմս[7]։

Կառուցվածքը և իշխանության փոխանցումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրույթները և վասալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիի կոմսության սահմանները մասամբ գծվում էին նախկին բյուզանդական վարչական սահմաններով, մասամբ էլ՝ ճակատամարտերում տարած հաղթանակներով, հարևան խաչակրաց պետությունների միջև հավասարության վրա հիմնվելով։ Միջերկրական ծովի ափին ձգվելով՝ այն զբաղեցնում էր Մարակլեայից՝ Բեյ­րութ ընկած տարածքները։ Կոմսության սահմանների մեջ էր մտնում ալ-Հուսն բերդը։ Հոմսի լեռնանցքի հարուստ և գյուղատնտեսական հողերը հայտնի են նաև «լա բուկե» (ֆր.՝ La Bocquée) անվամբ[8]։ Կոմսությունը բաժանված էր լորդությունների, որոնք ձևավորվել էին էին ափամերձ նավահանգիստների հիման վրա։ Բուն Տրիպոլիի կոմսությունը զբաղեցնում էր Տրիպոլի նավահանգիստը և դրա շրջակայքը։ Այն նաև կառավարում էր Մոնֆերան շրջանը՝ ներկայիս Սիրիայի Բարինից արևելք ընկած հատվածը[3]։ Մոտավորապես, Տրիպոլիի շուրջ ընկած հողերի մեկ քառորդը տրամադրվել է ջենովացիներին՝ որպես ռազմական օգնության փոխհատուցում։ Ջենովացի ադմիրալ Գուլիելմո Էմբրիակոյին պարգևատրեցին Բիբլոս քաղաքով[3]։

Տրիպոլիի կոմսության մետաղադրամներ. արաբերեն գրությամբ ոսկե բեզանտ (1270-1300) և Տրիպոլիի արծաթե գրոս (1275-1287) Բրիտանական թանգարան

Հարգանք թագավորի նկատմամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կոմսության հաստատման մեջ ունեցած իր ավանդի՝ Երուսաղեմի արքա Բալդուին I-ն ուղղակիորեն չկառավարեց Տրիպոլիի կոմսությունը։ Այնուամենայնիվ, Տրիպոլիի կոմսը պարտական էր նրան հավատարմություն հայտնել (հավատարմության երդում) և պատիվ տալ (երդման հայտարարագրեր), և նա, դրա փոխարեն, դժվար ժամանակներում կոմսությանը օգնություն էր մատակարարում[3]։

Պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նեղ առափնյա հատված զբաղեցնելուն՝ արևելքում գտնվող սահմանային լեռնաշղթան Տրիպոլիի կոմսության համար բնական պաշտպանական գիծ էր։ Լեռնանցքները պաշտպանելու համար կառուցվում են մի քանի ամրոցներ և բերդեր[8]։ Իսլամադավան տիրակալները (թուրքերը և եգիպտացիները) հաևձակվում էին Տրիպոլիի կոմսության սահմանի երկայնքով, մասնավորապես՝ արևելքից[5]։ 1137 թվականին Ռայմունդ II կոմսը, կորցնում է Մոնֆերանի հանդեպ կառավարումը[3]։ Մուսուլմանների դիրքերն ամրապնդվեցին, երբ հյուսիսում՝ Նուսայրի լեռներում Ասասինների ուժեր կազմավորվեցին[3]։ 1444 թվականին, հատկապես Մոսուլի Զանգիների դեմ կոմսության պաշտպանությունն ապահովելու նպատակով Ռայմունդ II-ը Հիվանդախնամների միաբանությանը մինչև Բուքայայի հարթավայր սահմանամերձ լայն հատվածներ տրամադրեց[9]։ Այն ընդգրկում էր Ասպետների ամրոցը, Անազը, Քալախը, Կալաաթ էլ Ֆելիսը և Մարդաբեխը[2]։ 1150-ականներին, Տարտուսի ծովափում պաշտպանությունը ամրապնդվեց Տաճարականների միաբանության ներկայության հետևանքով[10][11]։

Ենթադրվում էր, որ կրոնական հարցերում Երուսաղեմի թագավորության կոսմությունները հետևելու էին Երուսաղեմի պատրիարքության առաջնորդին։ Սակայն, Տրիպոլիի կոմսերից մեկը՝ Պոնս Տրիպոլցին, Անտիոքի հետ դաշինք կազմեց և ընդունեց Անտիոքի պատրիարքին։ Դա նույնիսկ շարունակվեց Հռոմի Պապի հակառակը պահանջող հրովարտակից հետո[3]։

Պատերազմ Սելջուկյան սուլթանության դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Երուսաղեմի թագավորի վասալ՝ Բերտրան Տրիպոլցին սելջուկ թուրքերի հետ պատերազմի մեջ մտավ։ 1111 թվականին, Մաուդուդ իբն Ալթունթաշը՝ թուրք ռազմական հրամանատար, արշավեց Անտիոքի և Եդեսիայի դեմ։ Բերտրանը և Բալդուին I-ը օգնության հասան հյուսիսի քրիստոնյաներին։ Շայզարի ճակատամարտում Թանկրեդի և Եդեսիայի կոմսի ժամանման շնորհիվ թագավորության պաշտպանությունը հաջողությամնբ պսակվեց։

1119 թվականին, հաղթելով Արյունոտ դաշտի ճակատամարտում, Սելջուկյան սուլթանությունը կրկին գրոհեց Անտիոքի վրա։ Սակայն, Տրիպոլիի կոմս Պոնսը և Բալդուին II-ը պաշտպանեցին Անտիոքը, և Հաբի ճակատամարտում հաջողությամբ պաշտպանեցին քրիստոնյա ուժերի թևը։

1125 թվականին, Պոնս կոմսը արշավեց թուրքերի դեմ, ովքեր կրկին հաևձակվել էին Եդեսիայի վրա՝ այս անգամ պաշարելով Ազազ քաղաքը։ Պոնս Տրիպոլցին, Բալդուին II-ը և Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ը թուրքերի Ազազից ներքաշեցին դեպի հարթավայրերը և, ծուղակ լարելով, Ազազի ճակատամարտում պարտության մատնեցին նրանց։

1170 թվականի երկրաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1170 թվականի հունիսի 29-ին, երկրաշարժը հարված հասցրեց շրջանին։ Պաշտպանական կառույցներ Ասպետների ամրոցը, Կաստել Բլանը[9] և ալ-Արիյման վնասվեցին։ Տրիպոլիի համայնքի Սբ. Մարիամ տաճարն ավերվեց[12]։ 1170 թվականի երկրաշարժը առաջ բերեց կոմսության և Նուր ալ-Դին Մահմուդի միջև կարճ զինադադարի (ի տարբերություն նախորդ պակաս աղետաբեր 1157 թվականի երկրաշարժի, երբ մարտերը շարունակվեցին)[13]։

Գահի հավակնորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտրան Թուլուզցի, Ալֆոնսո-Ժորդանի որդին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչակիրների մետաղադրամ, Տրիպոլիի կոմսություն, մոտ 1230 թվական

Ալֆոնսո Ժորդանը (1103 - 1148), Ռայմունդ IV-ի և նրա երրորդ կնոջ՝ Կաստիլիայի արքայադուստր Էլվիրա որդին էր[14]։ Չնայած որ Ալֆոնսոն ծնվել էր Տրիպոլիում, սակայն մեծացել էր Ֆրանսիայում։ 1147 թվականին նա մասնակցեց Երկրորդ խաչակրաց արշավանքին, որը կազմակերպվեց ի պատասխան թուրքական ուժերի կողմից Եդեսիայի կոմսության անկման։ Ալֆոնսոն մահացավ, հավանաբար թունավորվեց Կեսարիայում, 1148 թվականին[12]։ Նա ուներ մի ապօրինի որդի՝ Բերտրան Թուլուզցին, ով շարունակեց իր առաջխաղացումը դեպի Տրիպոլի։ Կոմս Ռայմունդ II-ը (1115-1152)՝ Բերտրանի թոռը, համագործակցեց իր թշնամիներ Նուր ալ-Դին Մահմուդի և Ունուր Դամասկոսցու հետ, որպեսզի դիմագրավի իր զարմիկին՝ Բերտրանին։ Թուրքական ուժերը, որ վերջերս էին մարտնչել Ռայմունդ II-ի դեմ Դամասկոսի պաշարման ժամանակ, հարձակվեցին Առիմայի ամրոցի վրա[9]։ Նրանք առևանգեցին Բերտրան Թուլուզցուն, ով իր առաջիկա տասնամյակն անցկացրեց հարևան իսլամական պետությունների բանտերում։ Նա ազատ արձակվեց 1159 թվականին՝ Բյուզանդիայի կայսր Մանուիլ Կոմնենոսի միջամտությամբ[12]։ Ռայմունդ II-ը ավելի ուշ վերականգնեց Առիման։ 1152 թվականին նա սպանվեց ասասինների կողմից։ Նա այդ աղանդի կողմից գրանցված առաջին ոչ մուսուլման զոհն էր[3]։ Ռայմունդ II-ի մահը հանգեցրեց Մերձավոր Արևելքում տեղաբնիկների համատարած սպանությունների և կոմսությոնում քրիստոնյա ու իսլամադավան ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական լարման։

Գի II Էմբրիակո (1277-1282)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհեմունդ VII Տրիպոլցին (1261-1287) 1275 թվականից դարձավ Տրիպոլիի կոմս և պայմանական Անտիոքի դուքս մինչև իր մահը։ 1275-1277 թվականները Բարդուղիմեոսը՝ Տարտուսի եպիսկոպոսը, Բոհեմունդ VII-ի խնամակալն էր[12]։ Տրիպոլիի եպիսկոպոս Պողոսը, ով տաճարական մագիստրոս Վիլիամ Բոժեի ընկերն էր, ընդդիմացավ Բոհեմունդ VII-ի հաջողությանը[12]։

Դա Բոհեմունդ VII-ի և Տաճարականների միջև պատերազմի սկիզբն էր։
- Գրում է Էրնոուլը

Գի II Էմբրիակոն (1277-1282) Ջուբալում Բոհեմունդ VII-ի նախկին վասալն էր եղել։ Նրանց միջև դժգոհությունները հանգեցրին թշնամանքի, և դա մասը կազմեց Ջենովայի և վենետիկցիների միջև մի մեծ առևտրական պատերազմի[15]։ Տաճարականները ձգտում էին գահընկեց անել Բոհեմունդ VII-ին Գի I-ի Էմբրիակոյի օգնությամբ։ Բոհեմունդ VII-ը արձագանքեց դրան Տրիպոլիում Տաճարականների տունը և Մոնտրոկի անտառները թալանելով[12]։ Այս գործողությունը հաջորդող ամիսներին հանգեցրեց Բոտրոնում, Նեֆին բերդում, Սիդոնում և ծովում տատանվող ռազմական գործողությունների[12]։ 1282 թվականին Գի II Էմբրիակոն և և Տաճարականները դարանակալ հարձակման ենթարկվեցին Տրիպլիում։ Գի II Էմբրիակոն, իր եղբայրները և զարմիկները բանտարկվեցին Նեֆին բերդում և սովի մատնվեցին։ Տաճարականները արագացված կերպով մահապատժի ենթարկվեցին։

Բենեդետո I Զաքարիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչակիրների մետաղադրամ, Տրիպոլիի կոմսություն, մոտ 1230 թվական

1282 թվականին Գի II Էմբրիակոյի և 1287 թվականին Բոհեմունդ VII-ի մահից հետո իշխանական վակուում առաջացավ Տրիպոլիում։ Տրիպոլիի կոմսության լորդերը կազմակերպեցին և բերեցին Բենեդետո I Զաքարիային (1235 - 1307)՝ Գենովացի ազդեցիկ մի վաճառականի։ Նրանք պահանջեին ջենովացիներից, որ կառավարեն կոմսությունը։ Տրիպոլիում հատուկ սոցիալական կարգավիճակ շնորհվեց Եվրոպայի խոշոր առևտրական քաղաքներից եկած մարդկանց, մասնավորապես, Իտալիայի ծովային պետությունների (օրինակ՝ Վենետիկին)։ Սակայն, նրանք չէին դասվում արիստոկրատիայի շարքերում[6]։ Համայնքներն ընտրեցին Բարթուղիմեոս Էմբրիակոյին, որպես Տրիպոլիի քաղաքագլուխ։ Նա նաև նպաստեց Ջենովայի հետ առևտրի զարգացմանը։ Բոհեմունդ VII-ը զավակներ չուներ։ Նրա մայրը՝ Սիբիլ Հեթումյանը, հաշվի չառնվեց որպես իրավահաջորդ, որովհետև նա Տորտոսայի եպիսկոպոս Բարթուղիմեոսի ընկերն էր, և համարվում էր Տրիպոլիի թշնամի։ Բոհեմունդ VII-ի քույր Լյուսին հաստատվեց Նեֆին բերդում, Հիվանդախնամների աջակցությամբ։ Վերջիվերջո, Բարդուղիմեոս Էմբրիակոն և համայնքները որոշեցին, որ նրանք չեն կարող կառավարել։ Բենեդետո I Զաքարիոն հրաժարվեց կառավարելուց։ Այս հակասություններից հետո, 1288 թվականին Լյուսին դարձավ Լյուսի, Տրիպոլիի կոմսուհի[16]։

Մուսուլմանական տիրապետության տակ հայտնվելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տևական ներքին պառակտումները, ռեսուրսների պակասը, աղքատ բերքահավաքների հաջորդումը փոխեցին առևտրական երթուղիները և տեղական տնտեսության դրությունը, իսլամադավան և մոնղոլական տիրակալների ռազմական ճնշումները հանգեցրին Երուսաղեմի թագավորության անկմանը[2]։ 1280-ական թվականներին, միայն երկու խաչակրաց պետություն էր մնացել՝ Երուսաղեմի թագավորության մնացորդները և Տրիպոլիի կոմսությունը։ Չնայած որ Եգիպտոսի մամլուքյան կառավարությունը դաշնագիր ուներ կնքած կոսմության հետ, 1289 թվականի մարտին սուլթան Կալաունը հարձակվեց Տրիպոլիի վրա։ Չնայած որոշ պաշտպանական գործողություններին՝ կոմսությունն ընկավ և միացավ Մամլուքների սուլթանությանը[3]։

Տրիպոլիի կոմսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլին կործանվում է եգիպտական ուժերի կողմից

  • Լյուսի (1289-մոտ.1299)
  • Ֆիլիպ (մոտ.1299-1300)

Տրիպոլին անցնում է Կիպրոսի և Երուսաղեմի արքաներին

  • Պետրոս I (1345-1359)
  • Պետրոս II (1359-1369)
  • Ջեյմս Լուզինյան (?-մոտ. 1396), զարմիկը
  • Ժան Լուզինյան (մոտ. 1396-մոտ. 1430), որդին
  • Պետրոս Լուզինյան (մոտ. 1430-1451), եղբայրը, Կիպրոսի խնամակալ
  • Ժան Տաֆուրես (1469-1473)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Gregory T. E. "A History of Byzantium" John Wiley and Sons. 2010. Accessed at Google Books, 8 November 2013.
  2. 2,0 2,1 2,2 Riley-Smith J. "The Knights Hospitaller in the Levant, C.1070-1309" Palgrave Macmillan, 2012 ISBN 9780230290839. Accessed at Google Books, 10 November 2013.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Tyreman C. "God's war - a new history of the crusades" Harvard University Press. February, 2009. ISBN 9780674030701
  4. 4,0 4,1 Madden T. F. "The new concise history of the crusades" Rowman and Littlefied, 2005. ISBN 0742538222, 9780742538221. Accessed 3 November 2013
  5. 5,0 5,1 Kennedy H. "Crusader castles" Cambridge University Press. 1994. p62. Google Books. Accessed 7 November 2013.
  6. 6,0 6,1 Setton K. M. et al "A History of the crusades: the impact of the crusades on the Near East." University of Wisconsin Press. 1985. Accessed at Google Books 8 November 2013.
  7. 7,0 7,1 Asbridge T. S. "The Creation of the Principality of Antioch, 1098-1130." Boydell and Brewer Ltd. 2000. p208. Accessed at Google Books, 9 November 2013.
  8. 8,0 8,1 Haag M. "The Tragedy of the Templars: The Rise and Fall of the Crusader States" Profile Books, 2012. Accessed at Google Books, 10 November 2013.
  9. 9,0 9,1 9,2 Boas A. "Archeology of the military orders: a survey of the urban centres, rural settlements and castles of the military orders in the Latin East (c.1120-1291)" Routledge 2006. p131. Accessed at Google Books 10 November 2013.
  10. Peoples R. S. "Crusade of kings" Wildside Press LLC, 01/11/2007 p54. Google Books. Accessed 4 November 2013.
  11. National Geographic Society. "The National Geographic Magazine". The National Geographic Society, 1931, Vol 59. Accessed at Google Books, 10 November 2013.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Barber M. "The Crusader States". Yale University Press. 2012. p256. Accessed at Google Books, 9 November 2013.
  13. Raphael K. "Ancient earthquakes". The Geological Society of America, 2010. p60. Accessed at Google Books 11 November 2013.
  14. William of Puylaurens. "The Chronicle of William of Puylaurens: The Albigensian crusade and its aftermath." Boydell Press. 2003. p17. Accessed at Google Books, 9 November 2013.
  15. Northrup L. "From Slave to Sultan:The Career of Al-Manṣūr Qalāwūn and the Consolidation of Mamluk Rule in Egypt and Syria (678-689 A.H./1279-1290 A.D.)" Franz Steiner Verlag. 1998. p152. Accessed at Google Books, 8 November 2013.
  16. Folda J. "Crusader art in the Holy Land from the Third Crusade to the fall of Acre". Cambridge University Press, 2005, p383. Accessed at Google Books on 10 November 2013

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր-Պետրոսյան Լ., Խաչակիրները և հայերը, Երևան 2005
  • Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հ.1, Երևան 2003
  • Заборов М., Введение в историографию крестовых походов, Москва 1967
  • Заборов М., Крестоносцы на Востоке, Москва 1980
  • Мишо Ж. Ф., Историх походов, Москва 2001
  • Васильев А. История средних веков, Москва 1993
  • Мишо Ж. Ф. Историх походов, Москва 2001
  • Успенский Ф., История крестовых походов, Санкт-Петербург,2001
  • Семенова Л., Салах ад-Дин и мамлюки, Москва 1966
  • Босворт К. Мусульманские династии, Москва 1971
  • Lane-Pool S. The History of Egypt in the Middle Ages, London 1901
  • Donald S. Detwiler, Germany։ A Short History (Southern Illinois University Press, 1999)
  • Steven Runciman A History of the Crusades, Vol. III։ The Kingdom of Acre and the Later Crusades

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպոլիի կոմսություն» հոդվածին։