Տրիլոկի Նատհ Կաուլ
Տրիլոկի Նատհ Կաուլ | |
Կրթություն՝ | Լոնդոնի թագավորական քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և ակադեմիկոս |
Ծննդյան օր | 1913[1][2] |
Ծննդավայր | Baramulla, Jammu and Kashmir, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հունվարի 16, 2000 |
Վախճանի վայր | Rajgarh, Սիրմուր, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Պարգևներ | |
Տրիլոկի Նատհ Կաուլ (անգլ.՝ Triloki Nath Kaul, 1913[1][2], Baramulla, Jammu and Kashmir, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 16, 2000, Rajgarh, Սիրմուր, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դիվանագետ, ԽՍՀՄ-ում երկու անգամ եղել է Հնդկաստանի դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիլոկի Նատհ Կաուլը ծնվել է 1913 թվականին Բարամուլայում, Բրիտանական Հնդկաստան։ Սովորել է Փանջաբի, Ալահաբադի համալսարաններում և Լոնդոնի թագավորական քոլեջում, ունեցել է բարձրագույն իրավաբանական կրթություն[3]
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում ծառայության է անցել 1939 թվականին, այդ թվում դիվանագիտական ծառայության՝ 1947 թվականից։
Աշխատել է ԽՍՀՄ-ում, Հարավային Կորեայում, Իրանում (դեսպանի կարգավիճակում) և Մեծ Բրիտանիայում (բարձրագույն կոմիսարի տեղակալ և Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի բարձրագույն կոմիսարի պաշտոնակատար) գործող հնդկական դեսպանություններում։ 1962 թվականից մինչև 1966 թվականը ԽՍՀՄ-ում եղել է Հնդկաստանի Հանրապետության դեսպան։
1966 թվականից մինչև 1968 թվականը զբաղեցրել է Արտաքին գործերի նախարսարության քարտուղարի պաշտոնը, իսկ 1968 թվականից մինչև 1972 թվականը՝ Արտաքին գործերի նախարարության արտաքին հարցերով քարտուղար։
1973 թվականից մինչև 1976 թվականը Միացյալ Նահանգներում եղել է Հնդկաստանի դեսպան
1977 թվականից եղել է մշակութային կապերով հնդկական խորհրդի նախագահ։
1980 թվականից մինչև 1985 թվականը Հնդկաստանից եղել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի գործադիր խորհրդի անդամ։ Բացի դրանից համարվել է Հնդկական խորհրդի մշակութային կապերի նախագահ է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայացուցչի տեղակալ։
1986 թվականից մինչև 1989 թվականի ԽՍՀՄ-ում կրկին եղել է Հնդկաստանի Հանրապետության դեսպան՝ գրասենյանի նախարար-անդամի պաշտոնում
2000 թվականի հունվարի 26-ին մահացել է Ռաջգարհի իր տանը՝ 87 տարեկան հասակում։ Հունվարի 18-ին դիակիզվել է[4]։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղաղության և պատերազմի դիվանագիտություն։ Հիշողություններ և մտորումներ / Diplomacy in Peace & War. Recollections and Reflections (1978)
- Հնդկաստան, Չինաստան, Հնդչինաստան, ազատ դիվանագետի մտորումներ / India, China, and Indochina, Reflections of a Liberated Diplomat (1980)
- Կյանքը հիմալայական գյուղում / Life in a Himalayan Hamlet (1982)
- Իմ տարիները բրիտանական կառավարության և սվարաջի շրջանում / My Years through Raj and Swaraj (1993)
- Դիվանագետի օրագիր (1947-1999) / A Diplomat’s Diary (1947-1999) (2000)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Persée — 2005.
- ↑ 2,0 2,1 Trove — 2009.
- ↑ «Triloki Nath Kaul». India's Kashmiri Pandit community: Its history and prominent personalities (անգլերեն). India TV. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «T.N. Kaul cremated» (անգլերեն). The Tribune. 2000 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «T.N. Kaul dead». The Hindu (անգլերեն). 2000 թ․ հունվարի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- T.N. Kaul materials in the South Asian American Digital Archive (SAADA)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիլոկի Նատհ Կաուլ» հոդվածին։ |
- 1913 ծնունդներ
- Հունվարի 16 մահեր
- 2000 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներ
- Հնդիկ դիվանագետներ
- ԽՍՀՄ-ում Հնդկաստանի դեսպաններ
- ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպաններ
- Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ
- Ալահաբադի համալսարանի շրջանավարտներ
- Փանջաբի համալսարանի շրջանավարտներ
- Հնդիկ ակադեմիկոսներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ