Տոշիկո Ակիյոշի
Տոշիկո Ակիյոշի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1929[1][2] (95 տարեկան) Liaoyang, Չինաստան |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | բենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, ջազ երաժիշտ, դաշնակահարուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Verve Records, Columbia Records և Concord Records |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Անդամակցություն | Toshiko Akiyoshi Jazz Orchestra? |
Ամուսին | Lew Tabackin? |
Պարգևներ | |
Toshiko Akiyoshi Վիքիպահեստում |
Տոշիկո Ակիյոշի (|秋吉 敏子 or 穐吉 敏子, անգլ.՝ Toshiko Akiyoshi, դեկտեմբերի 12, 1929[1][2], Liaoyang, Չինաստան)[3], ճապոնա-ամերիկյան ջազային դաշնակահարուհի, կոմպոզիտոր, գործիքավորող, նվագախմբի ղեկավար[4]։ Տասնչորս անգամ առաջադրվել է Գրեմի մրցանակի, եղել է առաջին կին երաժիշտը, ով Down Beat ամսագրի ընթերցողների ամենամյա քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել և մրցանակներ շահել Best Arranger և Best Composer անվանակարգերում։ 1984 թվականին նրա մասին նկարահանվել է Jazz Is My Native Language փաստավավերագրական կինոնկարը։ 1996 թվականին Տոշիկո Ակիյոշին հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը՝ Life with Jazz խորագրով, 2007 թվականին արվեստագետներին խրախուսող ամերիկյան ոչ կառավարական National Endowment for the Arts կազմակերպությունը նրան ճանաչել է NEA Jazz Master[5][6]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակիյոշին ծնվել է մանջուրական Լյաոյան քաղաքում (Չինաստան), վտարանդի ճապոնացիների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանց տնանկ դարձած ընտանիքը վերադարձել է Ճապոնիա, բնակություն հաստատել Բեպպու քաղաքում։ Ձայնասկավառակների հարուստ հավաքածու ունեցող ընկերուհու տանը մի անգամ լսելով «Sweet Lorraine»-ը Թեդի Վիլսոնի կատարմամբ՝ տեղնուտեղը սիրահարվել է ջազին և վճռել է խորամուխ լինել դրա նրբություններում։ 1952 թվականին դաշնակահար Օսկար Պետերսոնը Ճապոնիայում համերգային շրջագայություն կատարելիս Գինզայի ակումբներից մեկում հայտնաբերել է նրան, չափազանց տպավորվել նրա նվագից և ձայնագրման պրոդյուսեր Նորման Գրանցին համոզել, որ ձայնագրի նրա կատարումները[6]։ 1953 թվականին Ակիյոշին թողարկել է իր առաջին ալբոմը, որն ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Toshiko's Piano, Ճապոնիայում՝ Amazing Toshiko Akiyoshi խորագրով[7]։
Աղջիկը ջազ է ուսումնասիրել Բոստոնում՝ Բերկլիի երաժշտական դպրոցում[6]։ 1956 թվականի հունվարին էլ դարձել է Բերկլիի հեղինակավոր համալսարանի առաջին ճապոնացի ուսանողը։ Շատ չանցած՝ 1956-ի մարտի 18-ին մասնակցել է CBS-ի What's My Line? հեռուստաշոու-մրցույթին[8]։ 1998 թվականին Բերկլիի երաժշտական քոլեջը Ակիյոշիին շնորհել է երաժշտության պատվավոր դոկտորի աստիճան[9]։
Պարգևներ, պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NEA Jazz Master, 2007[6]
- Տարվա լավագույն ջազային ալբոմի համար. Long Yellow Road, Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band, Stereo Review, 1976
- Ոսկե սկավառակ. Insights (Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band), Swing Journal
- Արծաթե սկավառակ. Kogun, Salted Gingko Nuts, Four Seasons of Morita Village, Swing Journal
- Հատուկ մրցանակ. (50th Anniversary Concert in Japan), Swing Journal
- Down Beat ամսագրի ընթերցողների քվեարկության հաղթող[10]
- որպես գործիքավորող. 1978, 1979, 1980, 1981, 1982, 1989, 1995
- որպես նվագախմբի ղեկավար. 1978, 1979, 1980, 1981, 1982
- որպես կոմպոզիտոր. 1980, 1981, 1982, 1986
- Down Beat ամսագրի քննադատների քվեարկության հաղթող[11]
- Տարվա լավագույն ջազային ալբոմի համար. 1978 (Insights (Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band))
- որպես գործիքավորող. 1979, 1982, 1990, 1995, 1996
- որպես նվագախմբի ղեկավար. 1979, 1980, 1981, 1982, 1983
- որպես կոմպոզիտոր. 1981, 1982
- Գրեմի մրցանակի առաջադրումներ[12]
- Լավագույն ջազային գործիքային կատարում – որպես նվագախմբի ղեկավար. 1976 (Long Yellow Road (Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band album)), 1977 (Road Time, Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band), 1978 (Insights (album)), 1979 (Kogun), 1980 (Farewell), 1981 (From Toshiko with Love|Tanuki's Night Out), 1984 (Ten Gallon Shuffle), 1985 (March of the Tadpoles), 1992 (Carnegie Hall Concert (Toshiko Akiyoshi Jazz Orchestra)), 1994 (Desert Lady / Fantasy).
- Լավագույն գործիքավորում. 1981 (From Toshiko with Love "A Bit Byas'd"), 1983 (European Memoirs "Remembering Bud"), 1985 (March of the Tadpoles"), 1994 (Desert Lady / Fantasy#Track listing|"Bebop")
- 1975 Nanri Fumio մրցանակ[13]
- 1986 Նյու Յորք քաղաքի Ազատության մրցանակ
- 1995 Արվեստի և գրականության շքանշան (Ֆրանսիա)[13]
- 1997 Պատվո մեդալ (Ճապոնիա)[13]
- 1999 Յոկոհամա քաղաքի մշակութային մրցանակ[13]
- 2000 Տոկիոյի քաղաքապետի մշակութային մրցանակ[13]
- 2004 «Ասահի» թերթի մրցանակ
- 2004 «Բարձրացած արևի շքանշան» (Ճապոնիա)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 Toshiko's Piano (Norgran Records)
- 1955 The Toshiko Trio (Storyville Records)
- 1956 Toshiko – Her Trio, Her Quartet (Storyville)
- 1957 Toshiko and Leon Sash at Newport (Verve)
- 1957 The Many Sides of Toshiko (Verve)
- 1958 United Notions (MetroJazz)
- 1961 The Toshiko–Mariano Quartet (Candid)
- 1961 Long Yellow Road (Toshiko Akiyoshi Trio album) (Asahi Sonorama)
- 1961 Toshiko Meets Her Old Pals (King Records (Japan))
- 1963 Toshiko–Mariano Quartet (in West Side) (Takt/Nippon Columbia)
- 1963 East and West (album) (RCA Victor)
- 1963 The Country and Western Sound of Jazz Pianos with Steve Kuhn (Dauntless)
- 1963 Miwaku No Jazz (JVCKenwood Victor Entertainment)
- 1964 Toshiko Mariano and her Big Band (Vee-Jay Records)
- 1965 Lullabies for You (Nippon Columbia)
- 1969 Toshiko at Top of the Gate (Nippon Columbia)
- 1970 Toshiko Akiyoshi in Japan (Liberty)
- 1971 Jazz, the Personal Dimension (Victor)
- 1971 Meditation (Toshiko Akiyoshi Quartet album) (Dan Records)
- 1971 Sumie (Toshiko Akiyoshi Quartet album) (Victor)
- 1971 Solo Piano (Toshiko Akiyoshi album) (RCA Victor)
- 1974 Kogun (RCA)
- 1975 Long Yellow Road (Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band album) (RCA)
- 1976 Tales of a Courtesan (Oirantan) (RCA)
- 1976 Road Time, Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band (RCA)
- 1976 Insights (album)|Insights (RCA)
- 1976 Dedications (Toshiko Akiyoshi Trio album) (Discomate)
- 1977 Dedications II (Discomate)
- 1977 March of the Tadpoles (RCA)
- 1977 Live at Newport '77 (RCA)
- 1977 Live at Newport II (RCA)
- 1978 Salted Gingko Nuts (Ascent)
- 1978 Toshiko Plays Billy Strayhorn (Discomate)
- 1978 Finesse (Toshiko Akiyoshi album) (Concord Jazz)
- 1979 Notorious Tourist from the East (Inner City Records)
- 1979 Sumi-e (Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band album) (Insights)
- 1980 Farewell (Toshiko Akiyoshi – Lew Tabackin Big Band album) (RCA)
- 1981 From Toshiko with Love (Baystate)
- 1982 uropean Memoirs (Baystate)
- 1983 Toshiko Akiyoshi Trio (1983 album) (Eastworld)
- 1984 Ten Gallon Shuffle (Baystate)
- 1984 Time Stream (Toshiko Akiyoshi Trio album) (Eastworld)
- 1986 Wishing Peace (Ascent)
- 1987 Interlude (Toshiko Akiyoshi album) (Concord Jazz)
- 1990 Four Seasons (Toshiko Akiyoshi Trio album) (Nippon Crown/Ninety-One)
- 1991 Chic Lady]] (Ninety-One)
- 1991 Live at Birdland (Toshiko – Mariano Quartet) (Fresh Sound)
- 1992 Carnegie Hall Concert (Toshiko Akiyoshi Jazz Orchestra) (Columbia Records)
- 1992 Remembering Bud: Cleopatra's Dream (Evidence)
- 1994 Desert Lady / Fantasy (Columbia)[14]
- 1993 Dig (Toshiko Akiyoshi album) (Ninety-One)
- 1994 Night and Dream (Ninety-One)
- 1995 Yes, I Have No 4 Beat Today (Ninety-One)
- 1994 Toshiko Akiyoshi at Maybeck (Concord Jazz)
- 1996 Four Seasons of Morita Village (Novus)
- 1996 Time Stream: Toshiko Plays Toshiko (Ninety-One)
- 1997 Toshiko Akiyoshi Trio Live at Blue Note Tokyo '97 (Ninety-One)
- 1998 Monopoly Game (Novus)
- 1999 Sketches of Japan (Ninety-One)
- 1999 Tribute to Duke Ellington (Novus)
- 2000 Toshiko Akiyoshi Solo Live at the Kennedy Center (Crown)
- 2001 Hiroshima – Rising from the Abyss (Video Arts)
- 2004 Last Live in Blue Note Tokyo (Warner Music)
- 2004 New York Sketch Book (Ninety-One)
- 2006 Hope (Toshiko Akiyoshi album) (Ninety-One)
- 2006 50th Anniversary Concert in Japan (T-toc Records)
- 2008 Let Freedom Swing with the SWR Big Band (Hänssler)
- 2008 Vintage (Toshiko Akiyoshi and Lew Tabackin album) (T-toc Records)
- 2009 Solo Live 2004 (Live at "Studio F") (Studio Songs)
- 2010 Classic Encounters (Studio Songs)
- 2011 Toshiko Akiyoshi Jazz Orchestra in Shanghai (Pony Canyon)
- 2015 Jazz Conversations (Victor Entertainment)
- 2016 Toshiko Akiyoshi Plays Gershwin's Porgy And Bess (Studio Songs)
- 2017 My Long Yellow Road (Studio Songs)[15][16]
- 2019 The Eternal Duo! (Sony)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Robinson, J. Bradford; Kernfeld, Barry (2002). «Akiyoshi, Toshiko». In Barry Kernfeld (ed.). The New Grove Dictionary of Jazz, Vol. 1 (2 ed.). New York: Grove's Dictionaries. էջ 22. ISBN 1561592846.
- ↑ Cook, Richard (2005). Richard Cook's Jazz Encyclopedia. London: Penguin Books. էջ 5. ISBN 0-141-00646-3.
- ↑ «In Conversation with Toshiko Akiyoshi and Lew Tabackin». www.jazz.com. 2008 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «NEA Jazz Masters – Toshiko Akiyoshi». [US] National Endowment for the Arts (NEA). 2015. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Dryden, Ken. «Toshiko's Piano». AllMusic. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Toshiko Akiyoshi on What's My Line». 1956. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Mergner, Lee (2009 թ․ օգոստոսի 26). «Dave Brubeck to Receive Honorary Doctorate From Berklee During MJF». JazzTimes. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Down Beat magazine's Readers' Poll winners database; accessed 5 April 2012
- ↑ Down Beat magazine's Critics' Poll winners database; accessed 5 April 2012.
- ↑ LA Times, Grammy Nominees Database; accessed 3 June 2007
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Japan Foundation – Toshiko Akiyoshi {{{2}}} [dostęp 2016-07-11]
- ↑ Reich, Howard (1994 թ․ նոյեմբերի 13). «Toshiko Akiyoshi Jazz Orchestra: Desert Lady-Fantasy (Columbia).One...». chicagotribune.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Toshiko Akiyoshi». AllMusic. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Toshiko Akiyoshi Catalog - album index». www.jazzdisco.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- all•about•jazz – A Fireside Chat with Toshiko Akiyoshi
- all•about•jazz – Toshiko Akiyoshi Biography
- Berkeley Agency – Toshiko Akiyoshi Trio Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
- Leonard Feather, The Encyclopedia of Jazz in the Seventies, Horizon Press 1978, 0-8180-1215-3
- Akiyoshi Life with Jazz, Iwanami Shinsho, 1996 (Autobiographie, auf Japanisch)
- Linda Dahl: Stormy Weather. The Music and Lives of a Century of Jazzwomen. London 1984, ISBN 0-7043-2477-6
- Len Lyons The great Jazz pianists, da capo, 1983
- Gudrun Endress Jazz Podium. Musiker über sich selbst, DVA 1980, S. 174–181
- Gudrun Endress, Interview, Jazz Podium 2008, Heft 4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոշիկո Ակիյոշի» հոդվածին։ |
|