Տիրան Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Վազգենի Խաչատրյան | |
---|---|
հուլիսի 20, 1971 (53 տարեկան) - | |
Ծննդավայր | գյուղ Պռոշյան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | |
Զորատեսակ | Motorized Rifle Troops? |
Կոչում | Գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2006) |
Պաշտոնաթող | ՀՀ ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալ |
Պարգևներ |
Տիրան Վազգենի Խաչատրյան (հուլիսի 20, 1971, Պռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ[1], Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ (2020-2021)[2], Հայաստանի ազգային հերոս (2020)[2]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։
Ռազմական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանական բանակի կապավոր և ապահովել Հայաստանի սահմանամերձ շրջանների, Արցախի և Երևանի հետ կապը։ 1991-1994 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի (Լեսնոյ), Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի, (Գյուլաթաղ, Չլդրան, Կիչան, Ախավենդ, Օրթափայա, Բաշ Գյուներիայա), Կուբաթլոփ, Ֆիզուլու, Զանգելանի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
2013 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[3]։
2020 թ․ հունիսի 15-ին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ[4]։
2021 թ․ փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից[2]։
Քաղաքական գործունեություն և քրեական գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Տիրան Խաչատրյանին շնորհել Հայաստանի ազգային հերոս կոչում՝ նշելով, որ նա մարտի դաշտում փառքով է պսակել իր անունը[5]։
2021 թվականի հունվարի 25-ին Տիրան Խաչատրյանը միացել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հայտարարությանը, որով պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը[6]։ 2021-2024 թվականներին մասնակցել է ընդդիմադիր շարժումներին, եղել է «Համախմբում» և «Հայաքվե» նախաձեռնությունների կազմում։
2025 թվականի հունվարի 4-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ[7], իսկ հունվարի 5-ին նա կալանավորվել է 2 ամսով[8]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[9]։
- Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
- Գեներալ-մայոր (2016)[10]։
- Գեներալ-լեյտենանտ (2020)[1]։
Նախորդող Իշխան Մաթևոսյան |
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ Տիրան Խաչատրյան 4 սեպտեմբերի 2013 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տ. Վ. Խաչատրյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին
- ↑ 2,0 2,1 2,2 «Տիրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Տ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու մասին
- ↑ «Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Տիրան Խաչատրյանը եւ Անդրանիկ Փիլոյանը վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման․ վարչապետ». factor.am. Վերցված է 2025-01-05-ին.
- ↑ Technologies, Peyotto. «ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ստորագրել է նաև Օնիկ Գասպարյանը». factor.am. Վերցված է 2025-01-05-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2025-01-05). «Տիրան Խաչատրյանը կալանավորվել է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-01-05-ին.
- ↑ «Տիրան Խաչատրյանը կալանավորվել է». Armenpress. 2025-01-05. Վերցված է 2025-01-05-ին.
- ↑ Տ. Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Տ. Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԵՊՀ շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի ազգային հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Պռոշյան գյուղում ծնվածներ
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտներ
- Հայ ազատամարտիկներ