Jump to content

Տեմպերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեմպերս գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստացված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսական կամ կենդանական սոսնձից պատրաստված էմուլսիաներն են։ Հայտնի լինելով դեռևս Հին Եգիպտոսում, միջին դարերում դարձել է հաստոցային գեղանկարչության հիմնական տեխնիկա, սակավ կիրառվել նաև որմնանկարչության մեջ։ Միջնադարյան սրբանկարիչները տեմպերսով նկարել են հիմնաներկով պատած տախտակների վրա և ավարտված երՓնագիրը ծածկել ձիթապտղի ձեթի կամ յուղալաքի բարակ շերտով։ 15 դարից Արմ․ Եվրոպայում (այլ երկրներում ավելի ուշ) տեմպերսը փոխարինվել է յուղաներկերով գեղանկարչությամբ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կրկին լայնորեն օգտագործվում է հաստոցային և դեկորատիվ կիրառական գործեր ստեղծելիս։ Տեմպերսով կատարված ժամանակակից նկարները չեն լաքապատվում, որի պատճառով ունենում են թավշյա, փայլատ մակատեսք։ Տեմպերսով նկարված աշխատանքներում գույնն ու տոնն արտաքին ներգործությունների հանդեպ ունեն մեծ կայունություն և յուղաներկ երվւնագրերի համեմատ ավելի երկար են պահպանում սկզբնական թարմությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։