Jump to content

Տատյանա Ժուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ժուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 1, 1946(1946-01-01)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝մարտի 21, 2011(2011-03-21)[1] (65 տարեկան)
Մահվան վայր՝Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան

Տատյանա Ժուկ (ռուս.՝ Татьяна Алексеевна Жук, հունվարի 1, 1946(1946-01-01), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2011(2011-03-21)[1], Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Ալեքսանդր Գորելիկի հետ 1968 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիրներ են։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Տատյանա Ժուկը խորհրդային ճանաչված մարզիչ Ստանիսլավ Ժուկի փոքր քույրն է։

Գեղասահքով սկսել է զբաղվել Լենինգրադում՝ Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ։ Առաջին զուգընկերոջ՝ Ալեքսանդր Գավրիլովի հետ դարձել է Աշխարհի (1963 թվական) և Եվրոպայի (1963-64 թվականներ) առաջնությունների բրոնզե մրցանակակիր։ Բացի դրանից, 1963 թվականի ԽՍՀՄ առաջնությանը հանդես է եկել որպես մենասահորդ և եղել է երկրորդը։

1964 թվականի ապրիլին տեղափոխվել է Մոսկվա՝ ԲԿՄԱ, սկսել է մարզվել եղբոր՝ Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ և զույգ է կազմել Ալեքսանդր Գորելիկի հետ։ Նրանք հասակի մեծ տարբերությամբ առաջին սպորտային զույգն էին։

1965 թվականին Ժուկ/Գորելիկ զույգը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 1966 և 1968 թվականների Աշխարհի առաջնություններին՝ արծաթե մեդալակիր։ Եվրոպայի առաջնություններին 1965 թվականին դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ 1966 թվականին՝ արծաթե մեդալակիրներ։

1966 թվականին Տատյանա Ժուկը լուրջ վնասվածք է ստանում։ Բժիշկներն արգելում են նրան սառույց դուրս գալ առնվազն մեկ տարի։ Զույգն ամբողջապես բաց է թողնում 1966-67թթ. մրցաշրջանը։ Այնուամենայնիվ, գեղասահորդները կարողանում են վերադառնալ սպորտ և 1968 թվականին Գրենոբլում կայացած օլիպիադայում նվաճում են արծաթե մեդալ[3]։

1965 թվականին Տատյանա Ժուկը ամուսնանում է բանակի հանրահայտ ֆուտբոլիստ Ալբերտ Շեստերնյովի հետ, իսկ 1968 թվականին որոշում է ավարտել սպորտային կարիերան՝ երեխա ունենալու համար։ Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո զուգընկերոջ հետ հանդես է եկել սառույցի վրա կրկեսում։ Ա. Շեստերնյովի հետ նրանք ապրեցին վեց տարի և ամուսնալուծվեցին 1970-ականների սկզբներին։ Մյուս ամուսնությունից ևս մեկ դուստր ունի։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Գորելիկի հետ
Մրցումներ 1964—1965 1965—1966 1966—1967 1967—1968
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 2
  • Ա․ Գավրիլովի հետ
Մրցումներ 1959—1960 1962—1963 1963—1964
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 10 3 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://infosport.ru/person/figurnoe-katanie-na-konkah/juk-tatyana-alekseevna
  2. «ЖУК Татьяна Алексеевна | Российские спортсмены и специалисты | Спортивная Россия». infosport.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Жук Татьяна Алексеевна - Советская Фигуриста - Биография». ruspekh.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]