Տապանագիր
Տապանագիր. գրություն՝ շիրմաքարի վրա, մեծ մասամբ՝ չափածո, սովորաբար ուղղված հանգուցյալին կամ վերջինիս անունից՝ անցորդին («Կանգ առ, անցորդ․․․» և այլն)։ Գոյություն է ունեցել և որպես իրական մակագրություն, և որպես ոչ իրական (բանաստեղծական ժողովածուներում)։ Եվրոպական գրակականության մեջ երևան է եկել որպես անտիկ մակագրի (էպիգրամի) տարատեսակ (Սիմոնիդես Քիոսցի, մ․թ․ա․ 5-րդ դար և ուրիշներ)։ Հայ միջնադարյան տապանագրերը, որոնք կազմում են վիմական արձանագրությունների մի հարուստ բաժինը, հորինվել են մեծ մասամբ արձակ, և մասնակի գեղարվեստական արժեք ունեն։ Առկա են նաև չափածո նմուշներ՝ Սարգիս պատանյակի տապանագրերի Անիի Առաքելոց եկեղեցու զավթում (1318), Նազարի և նրա որդի Սաֆրազի տապանագրերը Նոր Ջուղայի (Սպահան) հայկական գերեզմանոցում (1636, 1656) և այլն։ Տապանագրերի ձեն իր որոշակի արտահայտությունն է ստացել նաև նոր ժամանակների և արդի գրականության մեջ (Եղիշե Չարենց)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 575)։ |