Տաթև (գյուղ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | |||
---|---|---|---|
Տաթև | |||
Տաթև գյուղը 2013 թվականին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տաթև (համայնք) | Տաթև համայնք[1] | ||
Մակերես | 65.73 կմ² | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 864[2] մարդ (2011) | ||
Խտություն | 14 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Տաթևացի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374(284)[3] | ||
Փոստային ինդեքս | 3218[4] | ||
| |||
Տաթև, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Որոտան գետի աջ կողմում` բարձրադիր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1560-1660 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 50 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թվականին՝ սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թվականին սուրբ Գրիգոր եկեղեցին։ 1390-1435 թվականներին Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը։ Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ։ Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ։ Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է։ 17-րդ և 20-րդ դարի 20-ական թվականների սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ։ Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ։ 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունիքի թեմի հոգևոր կենտրոնն է։
Տաթևի շրջակայքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնաության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։
ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն։ Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաթևում և նրա շրջակայքում են գտնվում Տաթևի վանքը, Սբ. Պողոս-Պետրոս (906), սուրբ Գրիգոր Լուսավորիչ (848), սուրբ Աստվածածին (1087) եկեղեցիներով, ճոճվող հուշասյունը (10-րդ դար)։ Գյուղի պատմամշակութային կառույցներից են «Սատանի» և Տաթևի (17-րդ դար) կամուրջները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տաթևի մշտական բնակչությունը կազմել է 864, առկա բնակչությունը՝ 665 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել գրեթե բացառապես հայերով[5]։ Ստորև ներկայացված է Տաթև գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1908 | 1914 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 313 | 1326 | 1971 | 1940[7] | 2414[8] | 1958 | 2058 | 2096 | 1376 | 1408 | 1096 | 913 | 1042 | 1025 | 864[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ճոպանուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010 թվականի հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ։ Ամենամեծ խորությունը կենտրոնական հատվածում է՝ մոտ 350 մ։ Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաթևն իրենից ներկայացնում է իր հմայքն ունեցող լավ պահպանված գյուղի եզակի օրինակ։ Բլուրների վրա տեղակայված տները Հարավային Կովկասի գյուղական ճարտարապետության բնութագրական նմուշներ են։ Ավանդական հայկական հյուրասիրությունը բնորոշ է նաև Տաթևին, որտեղ գյուղացիները կհյուրընկալեն յուրաքանչյուրին իրենց տներում և կհյուրասիրեն։ Գյուղում զբաղվում են մի ամբողջ շարք ավանդական աշխատանքներով՝ բուրդ են գզում ու իլիկով թել մանում, թոնրում լավաշ են թխում կամ հատուկ սարքերով օղի են թորում։ Գարնանից մինչև աշուն, մեղուների համար սնուցման հիմնական աղբյուրը ալպիական ծաղիկներն են, ինչի արդյունքը Տաթևի հայտնի մեղրն է։
Գյուղում և մերձակայքում հավաքում են վայրի խոտաբույսեր, ապա չորացնում և օգտագործում են բժշկական նպատակներով։ Ըմպելիքները բազմազան են՝ սկսած թանից մինչև թարմ ուրցով պատրաստված թեյը, սատանայի կամրջի հանքային ջուրը, տարբեր մրգերից և հատապտուղներից պատրաստված թարմ հյութերն ու տնական խմիչքը։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաջիկ Նիկոլայի Մնացականյան- Հայաստանի պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ, գնդապետ
- Ռազմիկ Լևոնի Վարդանյան-քիմիական գիտությունների դոկտոր (1986 թ.) պրոֆեսոր (1992 թ.)
- Գագիկ Գևորգի Մանուչարյան-բժշկական գիտություներրի դոկտոր, պրոֆեսոր
- Պողոսյան Սեդրակ Միքայելի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Հայփոստի ցանցը
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
- ↑ Кавказский календарь на 1910 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1910. — С. 376.
- ↑ Кавказский календарь на 1915 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1915. — С. 187.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|