Տադեուշ Կուշեբա
Տադեուշ Կուշեբա լեհ.՝ Tadeusz Kutrzeba | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1886[1] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունվարի 8, 1947[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Imperial and Royal Technical Military Academy? |
Մասնագիտություն | սպա, ռազմական պատմաբան և հրապարակախոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Tadeusz Kutrzeba Վիքիպահեստում |
Տադեուշ Կուշեբա (ապրիլի 15, 1886[1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 8, 1947[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բանակի գեներալ Լեհաստանի երկրորդ հանրապետության ժամանակ։ Նա ծառայում էր որպես Լեհական բանակի գեներալ մայոր և ղեկավարում էր Պոզնանի բանակը 1939 թվականին գերմանացիների կողմից Լեհաստան ներխուժման ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տադեուշ Կուշեբան ծնվել է Կրակովում, որը 1795 թվականից մտնում էր Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ Նրա հայրը Ավստրիական կայսերական բանակի կապիտան էր։ 1896 թվականին նա ընդունվել է երեխաների զինվորական դպրոց Ֆիշաուում, Վիներ Նոյշտադտի մոտ։ Նա ուսումը շարունակեց Հրանիցե քաղաքում։ Կուշեբան ավարտեց միջնակարգ կրթությունը 1903 թվականին։ Նա ավարտեց Մյոդլինգ զինվորական տեխնիկական ակադեմիան և ստացավ երկրորդ լեյտենանտի կոչում։ Բարձր առաջադիմության համար նրան հնարավորություն տրվեց ընտրել իր առաջին ծառայության վայրը։ Նա ընտրեց հայրենի Կրակովը, որտեղ անցկացրեց 1906 թվականից 1910 թվականները։ 1910 թվականին Կուշեբան շարունակեց իր զինվորական կրթությունը Վիեննայում` ուսանելով ինժեներություն և ստացավ լեյտենանտի կոչում 1911 թվականին։ 1913 թվականից 1914 թվականներին նա ծառայեց Սարաևոյում, որտեղ անմիջական ականատես եղավ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառի` Սարաևոյի սպանությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստան ներխուժման ժամանակ 1939 թվականին գեներալ Կուշեբան ղեկավարում էր Պոզնանի բանակը, որը բաղկացած էր չորս հետևակային դիվիզիայից (14, 17, 25, 26) և երկու հեծելազորային բրիգադից (Վիելկոպոլսկա և Պոդոլսկա)։ Նա նախաձեռնեց Լեհերի հակահարձակումը Բզուրայի ճակատամարտում և ղեկավարեց Պոզնանի և Պոմորցի բանակները ճակատամարտի ընթացքում։ Ճակատամարտում պարտություն կրելով` նա նահանջեց Վարշավա, որտեղ դարձավ Վարշավայի բանակի հրամանատարի տեղակալ։ Գեներալ մայրոր Յուլիուշ Ռոմելի (Վարշավայի բանակի հրամանատար) թիկունքում նա սկսեց հանձնման բանակցություններ վարել գերմանական 8-րդ բանակի հետ։ Սեպտեմբերի 28-ին նա ստորագրեց հանձնման պաշտոնական փաստաթղթերը։
Վարշավայի պաշարումից հետո նա գերի ընկավ գերմանացիներին և պատերազմի մնացած մասն անցկացրեց որպես ռազմագերի համակենտրոնացման ճամբարներում (Հեհենշտեյն, Կյոնիշտայն և Օֆլագ VII-A Մարնաու)։ 1945 թվականի ապրիլին նա ազատ արձակվեց ամերիկյան զորքերի կողմից։
1945 թվականի ապրիլին նրան կանչեցին Լոնդոն, որտեղ առաջարկեցին արտաքսված կառավարության պաշտպանության նախարարի պաշտոնը, որից նա հրաժարվեց։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայոր (1919)
- Լեյտենանտ գնդապետ (1920)
- Գնդապետ (1922)
- Բրիգադիւր գեներալ (1927)
- Գեներալ մայոր (1939)
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեներալ Կուշեբային հնարավորություն տրվեց վերադառնալ Լեհաստան։ Սակայն վատառողջ լինելու պատճառով նա ի վիճակի չէր ճանապարհորդել։ Գեներալ Կուշեբան մահացավ Լոնդոնում 1947 թվականի հունվարի 8-ին։ Նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #132457229 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ posthumous
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Կուշեբա» հոդվածին։ |
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Կրակով քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 1947 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ գեներալներ
- Լեհ ռազմագերիներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած լեհեր
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած լեհ զինվորականներ