Վրեժ Օրդյան
Վրեժ Օրդյան | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1956[1] (68 տարեկան) |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ[1] |
Ներկայիս վարկանիշ | 2357 |
ՖԻԴԵ համար | 13301080 |
Chesstempo համար | 153651 |
ICCF համար | 153651 |
Վրեժ Վլադիմիր Օրդյան (մայիսի 22, 1956[1]), հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ (1999)։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան փոխտնօրեն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1956 թվականի մայիսի 22-ին։ Ոսկե մեդալով ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան դպրոցը, ապա պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Հաճախակի հանդես է եկել ՀԽՍՀ շախմատի պատանեկան հավաքականի կազմում։ 1976 թվականին արժանացել է Երևանի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսին։ 1981 թվականին դարձել է Անդրկովկասի զինվորական օկրուգի չեմպիոն, 1990 և 1991 թվականներին Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում շախմատի միջացգային մրցաշարերի հաղթող[2]։
Վրեժ Օրդյանի սաներից շատերը դարձել են աշխարհի և Եվրոպայի առանջությունների մրցանակակիրներ, մի քանի տասնյակ սաներ Հայաստանի պատանեկան առաջնություններում դարձել են չեմպիոններ և մրցանակակիրներ։ Միայն 2003 թվականին նրա 5 սաներ արժանացել են երկրի չեմպիոնի տիտղոսին[2]։