Վռամ Ղազանչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վռամ Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1897[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 23, 1941[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Վռամ Խաչատուրի Ղազանչյան (օգոստոսի 15, 1897[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 23, 1941[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարի ակտիվ մասնակից, ԽՄԿԿ անդամ (1917)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս)։ 1917-1919 թվականներին կուսակցական ընդհատակյա աշխատանք է տարել Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններում, 1919-1920 թվականներին՝ Կարսում, ուր եղել է ընդհատակյա կազմակերպության կազմակերպիչներից և Մայիսյան ապստամբության ղեկավարներից (Կարսի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ)։ Ապստամբության պարտությունից հետո՝ Ախալցխայի և Ախալքալաքի կուսկազմակերպությունների պատասխանատու կազմակերպիչ։ Եղել է քաղաքացիական աշխատող 11-րդ կարմիր բանակում և հյուսիսային Կովկասում, արևելքի ժողովուրդների համագումարի (1920) պատգամավոր։ 11-րդ կարմիր բանակի կազմում, որպես ջոկատի հրամանատար, կռվել է Ղարաքիլիսայում (Վանաձոր)՝ խորհրդային իշխանության հաստատելու համար։ Քաղաքացիական կռիվների ժամանակ Լոռիում և Ղամարլուի (Արտաշատ) ճակատում կազմակերպել է կարմիր ջոկատներ։ Մասնակցել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմին։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 18)։ |