Վոյերիստները
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 10, 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Michael Mohan? |
Դերակատարներ | Սիդնի Սուինի, Ջասթիս Սմիթ, Բեն Հարդի, Նատաշա Լյու Բորդիցո և Jean Yoon? |
Տևողություն | 122 րոպե |
«Վոյերիստները» (անգլ.՝ The Voyeurs) 2021 թվականի ամերիկյան էրոտիկ թրիլեր է, որի սցենարիստն ու ռեժիսորն է Մայքլ Մոհանը։ Ֆիլմի իիրադարձությունները զարգանում են Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Գլխավոր դերերում են Սիդնի Սուինին և Ջասթիս Սմիթը, ովքեր մարմնավորում են երիտասարդ զույգի, որը տարվում է հարևանների (Բեն Հարդի և Նատաշա Լյու Բորդիզո) կյանքով։ Գրեգ Գիլրեյթն ու Ադամ Հենդրիքսը հանդես են գալիս որպես պրոդյուսերներ իրենց Divide/Conquer ստուդիայի ներքո։
Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Amazon Studios-ի կողմից՝ Amazon Prime Video հարթակում։ Չնայած քննադատների ոչ միանշանակ կարծիքներին, ֆիլմի հեռարձակման ցուցանիշները գերազանցել են Amazon Studios-ի ակնկալիքները։[1]
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ զույգը՝ Պիպան և Թոմասը, տեղափոխվում են իրենց առաջին բնակարանը Մոնրեալում: Շուտով նրանք նկատում են, որ իրենց պատուհանները ուղիղ նայում են դիմացի բնակարանին, որտեղ՝ պրոֆեսիոնալ ստուդիայում ամուսինը, նկարում է իր կնոջը: Պիպան և Թոմասը հետևում են, թե ինչպես է զույգը սեռական հարաբերություն ունենում: Նրանք կատակով իրենց հարևաններին տալիս են «Մարգո» և «Բրենթ» անունները:
Հաջորդ օրը Պիպան գնում է հեռադիտակ, որպեսզի ինքն ու Թոմասը կարողանան հետևել զույգին: Նրանք հաճախ տեսնում են, թե ինչպես է «Բրենթը» սեռական հարաբերություններ ունենում տարբեր մոդելների հետ, մինչ «Մարգոն» տանից բացակայում է:
Պիպան ցանկանում է իմանալ, թե ինչ են խոսում հարևանները: Թոմասը բացատրում է, որ կա միջոց լսելու ուրիշ սենյակում կատարվող խոսակցությունները լազերային ցուցիչի միջոցով, որի համար պետք է լազերը անդրադարձնող օբյեկտ: Երբ «Բրենթն» ու «Մարգոն» Հելոուինի երեկույթ են կազմակերպում իրենց բնակարանում, Պիպան և Թոմասը խառնվելով հյուրերի մեջ սողոսկում են այնտեղ: Պիպան գաղտնի հայելի է տեղադրում բնակարանում, որը հետագայում թույլ է տալիս նրանց լսել զույգի խոսակցությունները: Նրանք լսում են, թե ինչպես է Ջուլիան (Մարգոն) կասկածում՝ Սեբաստիանին (Բրենթին), դավաճանության մեջ և որին ի պատասխան Սեբաստիանը բռնություն է գործադրում նրա հանդեպ:
Հաջորդ օրը Ջուլիան այցելում է «L'Optique» օպտիկան, որտեղ աշխատում էր Պիպան և աչքի ստուգում է անցնում։ Ջուլիան Պիպային առաջարկում է հանդիպել: Պիպան ցանկանում է զգուշացնել նրան Սեբաստիանի դավաճանության մասին, սակայն Թոմասն արգելում է նրան, և հորդորում է որ Պիպան դադարեցնի լրտեսությունը: Հետագայում Պիպան և Ջուլիան հանդիպում են սպա կենտրոնում, որտեղ Ջուլիան հայտնում է, որ իր ամուսինը հայտնի լուսանկարիչ Սեբաստիանն է:
Պիպան ականատես լինելով Սեբաստիանի հերթական դավաճանությանը որոշում է գաղտնորեն Սեբաստիանի դավաճանության մասին հայտնել Ջուլիային՝ օգտագործելով նրանց անլար տպիչը: Թոմասն բարկանում է Պիպայի վրա՝ հարևանների կյանքով այդքան տարված լինելու համար: Հաջորդ առավոտ Պիպան ներողություն է խնդրում Թոմասից և խոստանում է դադարեցնել լրտեսությունը: Սակայն նրանք տեսնում են, որ Սեբաստիանը հայտնաբերում է Ջուլիայի դին՝ կտրած կոկորդով:
Թոմասը մեղադրում է Պիպային Ջուլիայի մահվան մեջ, հեռանում է և խզում նրանց նշանադրությունը: Պիպան, չնայած կոտրված սրտին, շարունակում է հետևել Սեբաստիանին և մի օր որոշում է հետևել նրան մոտակա փաբ: Սեբաստիանը Պիպային առաջարկում է լուսանկարել նրան իր բնակարանում, և նրանք սեռական հարաբերություն են ունենում: Հաջորդ առավոտ Պիպան իր տան պատուհանի մոտ, որընայում էր դեպի Սեբաստյանի տուն հայտնաբերում է Թոմասի մարմինը, որը կարծես ինքնասպան է եղել:
Սեբաստիանի ցուցահանդեսին Պիպան բացահայտում է, որ Սեբաստիանը և Ջուլիան՝ ով իրականում ողջ էր, օգտագործել են իրեն և Թոմասին որպես իրենց արվեստի օբյեկտներ: Ցնցված Պիպան որոշում է վրեժխնդիր լինել և խաբեությամբ զույգին «L'Optique» է բերում, որտեղ լազերի մոջոցով կուրացնում է նրանց։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիդնի Սուինի — Պիպա
- Ջասթիս Սմիթ — Ջեյսոն
- Բեն Հարդի — Սեբաստիան
- Նատաշա Լյու Բորդիզո — Ջուլիա
- Քեթրին Քինգ Սո — Արի
- Կամեո Ադել — Ջոնի
- Ջին Յուն — բժ․ Սատո
Արտադրում և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Մայքլ Մոհանը կդառնա ֆիլմի ռեժիսորը՝ իր իսկ գրած սցենարի հիման վրա: Գրեգ Գիլրեյթն ու Ադամ Հենդրիքսը հանդես են գալիս որպես պրոդյուսերներ, իսկ Amazon Studios-ը կզբաղվի ֆիլմի ցութողարկմամբref>Marc, Christopher (September 9, 2019). «EXCLUSIVE: Michael Mohan To Direct 'The Voyeurs' For Amazon Studios». HN Entertainment. Արխիվացված օրիգինալից November 13, 2019-ին. Վերցված է November 5, 2019-ին.</ref>։
2019 թվականի նոյեմբերին Սիդնի Սուինին, Ջասթիս Սմիթը, Նատաշա Լյու Բորդիզոն և Բեն Հարդին միացան ֆիլմի դերասանական կազմին[2]։
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 29-ին և ավարտվել դեկտեմբեր ամսվա սկզբին Մոնրեալում, Կանադա[3] ։
Ֆիլմը թողարկվեց 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Amazon Prime Video հարթակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hollywood Has No Idea What to do with the Erotic Thriller». 4 April 2022.
- ↑ Donnelly, Matt (November 5, 2019). «'Euphoria,' 'Detective Pikachu' Stars Cast in Amazon Thriller 'The Voyeurs' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից November 5, 2019-ին. Վերցված է November 5, 2019-ին.
- ↑ «The Voyeurs». Production List. 30 September 2019. Արխիվացված օրիգինալից November 6, 2019-ին. Վերցված է November 5, 2019-ին.