Վոլքան Բոզքըր
Վոլքան Բոզքըր | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 22, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Վոլքան Բոզքըր (թուրքերեն՝ Volkan Bozkır, նոյեմբերի 22, 1950, Անկարա, Թուրքիա), թուրք դիվանագետ և քաղաքական գործիչ։ Եվրոպական միության հարցերով նախարար 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիս և 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոս։ Նաև զբաղեցրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր բանակցողի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլքան Բոզքըրը ծնվել է Անկարայում, Թուրքիա։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն։
Բոզքըրը Թուրքիայի խորհրդարանի անդամ էր Ստամբուլի երկրորդ ընտրատարածքում 2011 թվականի ընտրություններում հաղթելուց հետո։ Վոլքան Բոզքըրը Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների վերաբերյալ թուրքական դիրքորոշման պրոֆեսիոնալ դիվանագետ և առաջնորդող է։ Լինելով Եվրոպական Միության հարցերով թուրք նախարար, ինչպես նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության գլխավոր բանակցող՝ Բոզքըրը ժխտել է Հայոց ցեղասպանությունը։ Այն բանից հետո, երբ ԵՄ-ն հրապարակեց 2015-ին ԵՄ ճանապարհին Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցի նախագիծը, որում ներառված էր պահանջ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա հայտարարեց, որ Թուրքիան չի պատասխանի ԵՄ զեկույցին, որը պարունակում է «ցեղասպանություն» եզրույթը[1]։ 2015 թվականին նա նաև քննադատել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ «ցեղասպանություն» բառի օգտագործումը ներառելու համար[2]։ Երբ ԵՄ-ն պահանջել է, որ Թուրքիան հարմարեցնի իր հակաահաբեկչական օրենքները ԵՄ նորմատիվներին համապատասխան, Բոզքըրը պատասխանել է, որ իրենց օրենքներն արդեն համապատասխանում են բոլոր պահանջներին[3]։ Քանի որ ԵՄ-ի խորհրդարանը կողմ է քվեարկել, որպեսզի անդամակցության բանակցությունները դադարեցվեն 2019 թվականի մարտին[4], Բոզքըրը, որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար, դատապարտել է այդ քվեարկությունը[5]։
2020 թվականի հունիսի 17-ին նա ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ Գլխավոր ասամբլեայի նախագահ, որը պետք է տեղի ունենա 2020 թվականի սեպտեմբերին, որպես միակ թեկնածու՝ ՄԱԿ-ի 178 անդամ պետությունների միաձայն աջակցությամբ, որոնք ներկա են եղել գաղտնի քվեարկությամբ անցկացված քվեարկությանը[6][7][8]։ Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, թեև սկզբնապես աջակցել են Բոզկիրին, սակայն ավելի ուշ որոշել են դեմ հանդես գալ նրա թեկնածությանը, ենթադրաբար, դիվանագիտական հակամարտությունների պատճառով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Reaction from Bozkır to EP's Turkey Report». Turkish Republic of Northern Cyprus (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Turkey's EU Minister rejects Pope's 'genocide' remark».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Turkey digs in heels over terrorism law, to EU's chagrin». Reuters (անգլերեն). 2016 թ․ մայիսի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Parliament wants to suspend EU accession negotiations with Turkey | News | European Parliament». www.europarl.europa.eu (անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Turkey blasts European Parliament over call to suspend EU accession talks – T-VINE» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Turkish diplomat elected President of historic 75th UN General Assembly». UN News (անգլերեն). 2020 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Volkan Bozkir of Turkey elected president of UN General Assembly». news.cgtn.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «ELECTION OF THE 75TH PRESIDENT OF THE GENERAL ASSEMBLY». General Assembly of the United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Antonopoulos, Paul. «Greece, Cyprus & Armenia make historical move by blocking Turkey from leading UN General Assembly». Greek City Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլքան Բոզքըր» հոդվածին։ |
- Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական գործիչներ
- Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անկարա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ