Վյաչեսլավ Շումսկի
Արտաքին տեսք
Վյաչեսլավ Շումսկի | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 27, 1950 (74 տարեկան) |
Վյաչեսլավ Շումսկի (ռուս.՝ Вячесла́в Дми́триевич Шу́мский, օգոստոսի 27, 1950), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։
- 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի երկրների ղեկավարման բաժանմունքի վարիչ։
- 1991-1996 թվականներին եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական, իսկ հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական։
- 1996-ից 1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, գլխավոր խորհրդական։
- 1998 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 20-ը Նամիբիայում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանորդի պաշտոնը[1][2]։
- 2003 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2006 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն։
- 2008 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2013 թվականի հունիսի 3-ը Կիպրոսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի ապրիլի 18)[5]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[6]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի փետրվարի 9)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 11.11.1998 № 1352 «О назначении Шумского В.Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Намибии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.08.2003 № 973 «О Шумском В.Д.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.09.2008 № 1345 «О назначении Шумского В.Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кипр»
- ↑ Указ Президента Российской Федерации от 03.06.2013 № 543 «О Шумском В.Д.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.04.1998 г. № 405 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.01.2002 г. № 56 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 09.02.2010 № 164 «О присвоении Шумскому В.Д. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»