Վլադիմիր Շապոշնիկով
Վլադիմիր Շապոշնիկով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12 (24), 1884 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1968[1] (84 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանահողային ֆակուլտետ[2] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Vadim Fyodorov? |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Վլադիմիր Նիկոլաևիչ Շապոշնիկով (ռուս.՝ Владимир Николаевич Шапошников, փետրվարի 12 (24), 1884, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային մանրէաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Համարվում է ԽՍՀՄ-ում տեխնիկական մանրէաբանության հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Աշխատել է տեղի բույսերի ֆիզիոլոգիայի (1911-1926 թթ., 1921 թվականից՝ պրոֆեսոր) և մանրէաբանության (1926-1967 թթ., 1938 թվականից՝ ամբիոնի վարիչ) ամբիոններում։ Եղել է քիմիա-դեղագործական ԳՀԻ-ի տեխնիկական մանրէաբանության (1920-1935 թթ.), խմորման արդյունաբերության կենտրոնական գիտահետազոտական (1935-1938 թթ.) լաբորատորիաների, ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի տեխնիկական մանրէաբանության բաժնի (1938-1963 թթ.) վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիային։ Բացահայտել է մանրէաբանական շատ պրոցեսների երկփուլ բնույթը։ Շապոշնիկովի աշխատանքների հիման վրա ԽՍՀՄ-ում կազմակերպվել է կաթնաթթվի, կարագաթթվի, ացետոնի և արդյունաբերական բուտիլ սպիրտի արտադրությունը։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1950 թ.)։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шапошников Владимир Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Kolotilova N. N., Oleskin A. V. Unravelling the Mysteries of the Existence of Phototrophic Microorganisms. Elena Nikolaevna Kondratieva, a Full Member of the Russian Academy of Sciences (1925–1995), Постигая тайны существования фототрофных микроорганизмов. Академик РАН Елена Николаевна Кондратьева (1925–1995) // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 2. — P. 28—45. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2018-11955
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 454)։ |
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային մանկավարժներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային մանրէաբաններ
- Խորհրդային կենսաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Ռուս կենսաբաններ
- Անավարտ հոդվածներ անձի մասին