Վլադիմիր Մոդոսյան
Վլադիմիր Մոդոսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ և մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 16, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վլադիմիր Գեղամի Մոդոսյան (հունիսի 16, 1958, Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1986 և 1987) և Եվրոպայի առաջնության մրցնակակիր (1982 և 1987), աշխարհի գավաթակիր (1985), աշխարհի չեմպիոն (1986), բարի կամքի խաղերի հաղթող (1986 ) ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986)։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2011)[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Մոդոսյանը ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1968 թվականից։ 1975 թվականին տեղափոխվել է Կրասնոյարսկ և սկսել մարզվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դմիտրի Մինդիաշվիլիի ղեկավարությամբ։ 1982-1987 թվականներին եղել է ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ։ Նրա մարզական կարիերայում ամենահաջողը 1986 թվականն է եղել, երբ նա հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, բարի կամքի խաղերում և աշխարհի առաջնությունում։
Մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ, Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ է։ Վլադիմիր Մոդոսյանի ամենահայտնի սաներից են Ռուսաստանի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Ալբերտ Սարիտովը և աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևը։
Ելույթներ ԽՍՀՄ առաջնություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատ ոճի ըմբշամարտի 1981 թվականի ԽՍՀՄ առաջնություն- 3-րդ տեղ
- Ազատ ոճի ըմբշամարտի 1982 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 3-րդ տեղ
- Ազատ ոճի ըմբշամարտի 1983 թվականի ԽՍՀՄ առաջնություն- 3-րդ տեղ
- Ազատ ոճի ըմբշամարտի 1985 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 2-րդ տեղ
- Ազատ ոճի ըմբշամարտի 1986 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 1-ին տեղ
- Ազատ ոճի ըմբշամարտի 1987 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 1-ին տեղ
- Ազատ ոճի ըմբշամարտի 1988 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 3-րդ տեղ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ВЛАДИМИР МОДОСЯН». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ МОДОСЯН Владимир Гегамович