Վիքիպեդիա:Կրթական ծրագիր/Հայկական թեմայով խմբագրաթոն
Արտաքին տեսք
Հայկական թեմայով խմբագրաթոն
Հայկական թեմայով խմբագրաթոնի հիմնական նպատակը հայկական թեմատիկայի զարգացում է Հայերեն Վիքիպեդիայում։
Առցանց խմբագրաթոնը սկսվելու է փետրվարի 20-ին և տևելու է մինչև մարտի 2-ը: Այն իրականացվելու է վիքիակումբների շրջանակներում: Ակումբականները կարող են խմբագրել ինչպես ինքնուրույն, այնպես էլ խմբերով: Մասնակիցները պետք է պարտադիր ստորագրեն մասնակիցների էջում։
Հնարավոր կրկնություններից և ընդհատումներից խուսափելու համար, ակումբականները պետք է ստորագրեն հոդվածների մոտ։
Ստեղծվելիք կամ բարելավման ենթակա հոդվածների ցանկերը կարելի է տեսնել խմբագրաթոնի ենթաէջում։