Վինթոն Գրեյ Սերֆ
Վինթոն Գրեյ Սերֆ (անգլ.՝ Vinton Gray “Vint” Cerf, հունիսի 23, 1943[1][2], Նյու Հեյվեն, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), համակարգչային համակարգերի տեսության բնագավառի ամերիկացի գիտնական, TCP/IP հաղորդակարգերի հավաքածուի ծրագրավորողներից մեկը, ում հաճախ անվանում են «համացանցի հայր» (անգլ.՝ the Father of the Internet)[34] (այդ տիտղոսը կիսում է Ռոբերտ Քան հետ[35][36][37][38])։
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի(1995)[39], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2020[40]), Ամերիկյան փիլիսոփայական միության (2008) անդամ է, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (2016)[41]։ Արժանացել է Թյուրինգի մրցանակի (2004)[42], ԱՄՆ Նախագահական Ազատության մեդալի[43] և այլ հեղինակավոր պարգևների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինթոն Սերֆը ծնվել է 1943 թվականի հունիսի 23-ին Նյու Հեյվենում, Մյուրիել և Վինթոն Թերստոն Սերֆերի ընտանիքում[44][45]։ Դպրոցն ավարտել է Լոս Անջելեսում, ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ 1965 թվականին ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան[46]։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել IBM ընկերությունում, որտեղ իր ներդրումն է ունեցել QUIKTRAN ծրագրավորման լեզվի զարգացման գործում։ Սակայն երկու տարի անց հեռացել է ընկերությունից, վերադարձել և ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, որտեղ էլ ստացել է մագիստրոսի, իսկ 1972 թվականին՝ համակարգչային գիտության դոկտորի աստիճան[47][48]։ Ուսումնառության ընթացքում աշխատել է պրոֆեսոր Լեոնարդ Քլեյնռոքի ղեկավարությամբ, որը հայտնի էր նրանով, որ համալսարանը միացրել էր ARPANET ցանցին[49]՝ Համացանցի նախատիպին։ Այնտեղ ծանոթացել է Ռոբերտ Քանի հետ։ Ուսումն ավարտելուց հետո որպես դոցենտ չորս տարի աշխատել է Սթենֆորդի համալսարանում։
Վինթոն Սերֆը 1976 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է ԱՄՆ պաշտպանական գիտահետազոտական հեռանկարային մշակումների գործակալությունում:(DARPA), որից հետո չորս տարի աշխատել է MCI Inc.-ում, ապա մինչև 1994 թվականի դեկտեմբերը՝ Ազգային հետազոտական նախաձեռնությունների կորպորացիայում (CNRI):
1997 թվականին Սերֆը, որը տառապում էր լսողական ֆունկցիայի թուլացմամբ[50], դառնում է Գալլաուդեթի համալսարանի՝ խուլ և լսողության խնդիրներ ունեցող անձանց սովորելու համար նախատեսված համալսարանի ղեկավարներից մեկը։
1999 թվականից մինչև 2007 թվականը ղեկավարել է ICANN կազմակերպությունը[51]։
2005 թվականի սեպտեմբերին Վինթոն Սերֆը դարձել է Google ընկերության փոխնախագահ և «համացանցի գլխավոր քարոզիչը» («գերագույն առաքյալ») Google ընկերությունում[52]։
2008 թվականին դոկտոր Սերֆը ղեկավարել է միջազգայնացված դոմեյնային անունների մշակման և իրականացման IETF կոմիտեն[53]։
Սերֆը Էլ Գորի և Թիմոն Բերներսոն-Լիի հետ համատեղ եղել է Campus Party Silicon Valley՝ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական փառատոններից մեկի ամերիկյան հրատարակչության համանախագահը[54]։ 2009-2011 թվականներին Սերֆը ընտրվել է Smart Grid Interoperability Panel (SGIP)-ի կառավարման խորհրդի անդամ։ SGIP-ը պետական-մասնավոր կոնսորցիում է՝ հիմնադրված 2009 թվականին NIST-ի կողմից, որը ֆորում է զարգացող Smart Grid-ի համար չափանիշների մշակմանը և արագացմանը ձեռնարկությունների և շահագրգիռ այլ խմբերի մասնակցելու համար[55]։ 2012 թվականի հուլիսի 1-ից Սերֆը երկու տարի ժամկետով ընտրվել է որպես Հաշվողական տեխնիկայի միության (ACM) նախագահ[56]։
2013 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Դոկտոր Սերֆին Գիտությունների ազգային խորհրդի[57] կառավարման պատասխանատու պաշտոնում նշանակելու իր մտադրության մասին[58]։ Սերֆը նաև Հայդերաբադի Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ինստիտուտի կառավարման խորհրդի 15 անդամներից մեկն է[59]։
2020 թվականի մարտին Սերֆը հաստատել է, որ COVID-19-ի իր թեստը դրական արդյունք է ունեցել[60], իսկ նույն թվականի ապրիլի 3-ին հայտարարել է, որ ինքն ու իր կինը բուժվել են[61]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 — EFF Pioneer Award
- 1996 — Yuri Rubinsky Memorial Award
- 1996 — C&C Prize
- 1996 — SIGCOMM Award
- 1997 — Տեխնոլոգիաների և նորարարության համար ԱՄՆ ազգային մեդալ[62][63][64]
- 1997 — Ալեքսանդր Գրեմ Բելլի անվան ոսկե մեդալ
- 1998 — Մակրոնի մրցանակ
- 2000 — Library of Congress Living Legend[65]
- 2002 — Աստուրիայի արքայադստեր մրցանակ տեխնիկական և գիտական հետազոտությունների համար
- 2004 — Թյուրինգի մրցանակ Ռոբերտ Քանի հետ համատեղ՝ «միջցանցային փոխանցման (անգլ.՝ internetworking) խնդրի վերաբերյալ աշխատանքի, ներառյալ հիմնական ցանցային հաղորդակարգերի, TCP/IP մշակման ու իրացաման և համակարգչային ցանցերի ոլորտում առաջատար դերի համար[66][67]
- 2005 — Նախագահի Ազատության մեդալ
- 2006 — Սուրբ Կիրիլի և Մեֆոդիի շքանշանի շղթա[68]
- 2006 — Ռոբերտ Քանի հետ համատեղ ընդգրկվել է Գյուտարարների ազգային փառքի սրահում (անգլ.՝ National Inventors Hall of Fame)
- 2008 — Ճապոնիայի մրցանակ
- 2008 — Freedom of the City (Լոնդոն)
- 2010 — Հարոլդ Պենդերի մրցանակ
- 2010 — Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր
- 2012 — Համացանցի փառքի սրահ[69]
- 2013 — Եղիսաբեթ II թագուհու մրցանակ ինժեներական գործի ոլորտում[70]
- 2015 — Սենթ Էնդրյուսի համալսարանի պատվավոր դոկտոր
- 2018 — Բենջամին Ֆրանկլինի մեդալ[71]
- 2018 – Կատալոնիայի միջազգային մրցանակ[72]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dennis M. A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://awards.acm.org/fellows/award-recipients
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 5,0 5,1 Fellows Directory (բրիտ․ անգլ.)
- ↑ Cerf V. I REMEMBER IANA — IETF, 1998. — 4 p. — doi:10.17487/RFC2468
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://amturing.acm.org/award_winners/cerf_1083211.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/cerf_1083211#140
- ↑ https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
- ↑ https://awards.acm.org/award_winners/cerf_1083211#158
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/bell-rl.pdf
- ↑ Catalunya Ràdio (կատ.) — 1983.
- ↑ https://web.gencat.cat/ca/actualitat/detall/Vinton-Cerf-rep-el-XXX-Premi-Internacional-Catalunya
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2002-lawrence-roberts-robert-kahn-vinton-cerf-y-tim-berners-lee.html
- ↑ Testimony of Vint Cerf Before U.S. House Committee on Energy and Commerce, Subcommittee on Telecommunications and the Internet — ICANN.
- ↑ Honorary Doctors — ETH Zurich.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ МГИМО посетил «отец интернета» Винт Серф — Moscow State Institute of International Relations, 2010.
- ↑ https://awards.acm.org/award_winners/cerf_1083211#149
- ↑ La UIB reconece a Cerf (կատ.) // La Vanguardia — Barcelona: La Vanguardia Ediciones, 1998. — ISSN 1133-4835
- ↑ Vinton G. Cerf — Rovira i Virgili University.
- ↑ IT delegation in Sofia — 2006.
- ↑ Указ № 268 за награждаване на д-р Винтън Дж. Сърф - вицепрезидент на Google и председател на Управителния съвет на директорите на Интернет корпорацията за имена и адреси, с орден “Св. св. Кирил и Методий” огърлие — 2006.
- ↑ IEEE KOJI KOBAYASHI COMPUTERS AND COMMUNICATIONS AWARD RECIPIENTS — IEEE.
- ↑ Förteckning över hedersdoktorer vid Luleå tekniska universitet sedan 1981
- ↑ https://royalsociety.org/news/2016/04/new-fellows-2016/
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
- ↑ Official Biography: Vint Cerf — ISOC.
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://www.cni.org/about-cni/awards/pep-award
- ↑ «"Отец Интернета" опубликовал программную статью». Lenta.ru. 2008 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ (see Interview with Vinton Cerf Արխիվացված Հունիս 9, 2007 Wayback Machine, from a January 2006 article in Government Computer News), Cerf is willing to call himself one of the internet fathers, citing Bob Kahn and Leonard Kleinrock in particular as being others with whom he should share that title.
- ↑ Cerf, V. G. (2009). «The day the Internet age began». Nature. 461 (7268): 1202–1203. Bibcode:2009Natur.461.1202C. doi:10.1038/4611202a. PMID 19865146.
- ↑ «ACM Turing Award, list of recipients». Awards.acm.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «IEEE Alexander Graham Bell Medal». Ieee.org. 2009 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Dr. Vinton G. Cerf (անգլ.)
- ↑ http://www.nasonline.org/news-and-multimedia/news/2020-nas-election.html
- ↑ Vint Cerf(անգլ.)
- ↑ Cerf wins Turing Award February 16, 2005
- ↑ 2005 Presidential Medal of Freedom recipients from the White House website
- ↑ Jerome, Richard (2000 թ․ սեպտեմբերի 18). «Lending An Ear – Health, Real People Stories». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Vinton Gray Cerf Biography». BookRags.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Parker, Clifton B. (2014 թ․ հունվարի 14). «Former Stanford professor and Internet inventor eyes safety in wired-up world». Stanford University (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Cerf, Vinton (1972). Multiprocessors, Semaphores, and a Graph Model of Computation (PhD thesis). University of California, Los Angeles. OCLC 4433713032.
- ↑ «UCLA School of Engineering Alumnus Chosen for Prestigious Turing Award». UCLA Henry Samueli School of Engineering and Applied Science. Spring 2005. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Internet predecessor turns 30». CNN. 1999 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Jamie Berke (2010 թ․ օգոստոսի 28). «People - Vinton Cerf Hard of Hearing Father of Internet» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «ICANN Board of Directors – Vinton G. Cerf». Icann.org. 2011 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Vinton G. Cerf – Google Research
- ↑ «IDNAbis WG». Tools.ietf.org. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Daniel Ben-Horin (2011 թ․ նոյեմբերի 21). «The Kids Are Alright: Campus Party, Silicon Valley Tech Festival Rocks NASA». Huffington Post. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Smart Grid Interoperability Panel Launched; Governing Board Elected». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «ACM Elects Vint Cerf as President». ACM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Members of National Science Board
- ↑ «President Obama Announces More Key Administration Posts». Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Governing Council». International Institute of Information Technology, Hyderabad. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Charlie Wood. «Vint Cerf, who helped create the internet, has the coronavirus». Business Insider. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ Cerf, Vint. «Good news - VA Public Health has certified my wife and me as no longer contagious with COVID19». Twitter. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «The National Medal of Technology and Innovation Recipients» (անգլերեն). 1997. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Office of Science and Technology Policy | The White House». Ostp.gov. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «National Medals of Science and Technology Foundation».
- ↑ Awards and Honors — About the Library (Library of Congress)
- ↑ «Vinton Cerf - Award Winner» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ACM: Fellows Award / Vinton G. Cerf». amturing.acm.org. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Указ № 268 за награждаване на д-р Винтън Дж. Сърф — вицепрезидент на Google и председател на Управителния съвет на директорите на Интернет корпорацията за имена и адреси, с орден «Св. св. Кирил и Методий» огърлие» (բուլղարերեն). 2006 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 2012 Inductees Արխիվացված 2012-12-13 Wayback Machine, Internet Hall of Fame website. Last accessed April 24, 2012
- ↑ "2013 Winners Announced" Արխիվացված Հունվար 2, 2017 Wayback Machine Queen Elizabeth Prize for Engineering
- ↑ «Vinton Gray Cerf». 2017 թ․ նոյեմբերի 2.
- ↑ «Vinton Cerf, un dels pares d'internet, premi Internacional Catalunya 2018». 324. 2019 թ․ հունվարի 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վինթոն Սերֆի կենսագրությունը ICANN կայքում, 8 փետրվարի, 2001 թվական (անգլ.)
- Վինտ Սերֆ. «Ինտերնետը դեռևս շատ երիտասարդ է»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինթոն Գրեյ Սերֆ» հոդվածին։ |
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- IBM աշխատակիցներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Գուգլ ընկերության աշխատակիցներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Շվեդիայի ճարտարագիտական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք