Վիեննայի ռազմապատմական թանգարան (գերմ.՝ Heeresgeschichtliches Museum), Ավստրիայի զինվորական պատմությանը նվիրված թանգարան, գտնվում է Վիեննայում։ Թանգարանը նախագծվել է դանիացի ճարտարապետ Թեոֆիլ վոն Հանսենի կողմից։ Այս թանգարանը ամենահին և ամենամեծ ռազմական պատմական թանգարան է աշխարհում։ Թանգարանը տեղակայված է Վիեննայի Լանդստրասսե Արսենալ շրջանում, Բելվեդերե ամրոցի մոտ։ Այն կառուցվել է 1850–1856 թվականներին, այն բանից հետո, երբ կայսր Ֆրանց Յոզեֆ I–ի կայազորը ավերվեց հին քաղաքը 1848 թվականին։ Թանգարանը, գտնվում է Արսենալի կենտրոնում։
Թանգարանի հավաքածուններում ներառում են ամենամեծ հավաքածուն բրոնզաձույլ թնդանոթներից և մեծ մասամբ պահում է Ավստրիայի ռազմական պատմությանը վերաբերող նյութեր՝ 16–րդ դարից մինչև 1945 թվականը։